Երրորդ ուսումնական շրջանի ամփոփումը իրականացվում է հեռավար-առցանց ընտանեկան, անհատական, ինքնակրթության նախագծերի ամփոփման հիման վրա:Ուսուցման արդյունքների ստուգման և գնահատման հիմքում ընկած է՝
- Սովորողի բլոգը/հանևահաշիվ, երկրաչափություն, մաթեմատիկա առանց բանաձևերի/
- Մասնակցություն ընտանեկան նախագծերին/ սեղանի խաղեր, խաչբառերի ստեղծում/
- Մայիսյան հավաքին մասնակցություն
- Ես կարողանում եմ նախագծի մասնակցություն/GEOGEBRA ծրագրի մեդիահմտություններ/
- Խնդրի առաջարկ մաթեմատիկական ֆլեմոբին
- Մասնակցություն մաթեմատիկական ֆլեշմոբին
- Մասնակցություն տեսակապին /լսել է ձայնագրությունը կամ ներկա է եղել տեսակապին/
Գնահատումը կատարվում է երեք փուլով՝ դասավանդողի, ծնողի, սովորողի կողմից:
Աշխատանքը գնահատվում է 0-9 բալային համակարգով,
կից թերթկով:
Թեմաներ 7-8-րդ դասարաններ
Գաղափար ունենա բազմության, նրա տարրի, տարրը բազմությանը պատկանելու, ենթաբազմության մասին: Ճանաչի բնական, ամբողջ և ռացիոնալ թվերի բազմությունները: Կարողանա գրառել բնական, ամբողջ և ռացիոնալ թվերի բազմությունները, նրանց տարրերը:Իմանա բազմությունների միավորման, հատման, գործողությունների օրինակներ, իմանա այդ գործողությունները շրջանակներով պատկերելու եղանակները: Կարողանա շրջանակներով պատկերել տրված բազմությունը, վերջավոր բազմությունների միավորումը, հատումը:
Գաղափար ունենա հավասարության, անհավասարության, դրանց կիրառական նշանակության մասին, իմանա դրանց հիմնական պարզագույն հատկությունները: Կարողանա գործնական պարզագույն իրադրություններում կիրառել հավասարությունները, անհավասարությունները, կազմել դրանց հանգող առանձին իրադրությունների հանրահաշվական մոդելներ:
Գաղափար ունենա հավասարման, անհաասարման, դրանց կիրառական նշանակության մասին: Իմանա արտահայտության, հավասարման, անհավասարման մեջ անհայտի թույլատրելի արժեքների բազմության, լուծման հասկացությունները, գաղափար ունենա նույնության, դրանց լուծումների մասին: Կարողանա առանձին դեպքերում պարզել տրված թիվը հավասարման կամ անհավասարման լուծում լինելը կամ չլինելը:
Իմանա գծային հավասարումների, անհավասարումների լուծման ալգորիթմները, բացարձակ արժեք պարունակող պարզագույն հավասարումների, անհավասարումների լուծումները, Վիետի ուղիղ և հակադարձ թեորեմները, քառակուսային եռանդամի ներկայացումը գծային արտադրիչների արտադրյալի տեսքով, քառակուսային անհավասարումների լուծումները, երկու անհայտով երկու գծային, երկու անհայտով մեկ գծային և մեկ քառակուսային հավասարումների համակարգերի լուծման եղանակներ, մեկ անհայտով գծային կամ քառակուսային հավասարումներից, անհավասարումներից կազմված համակարգերի լուծման եղանակներ: Կարողանա լուծել գծային և քառակուսային հավասարումներ, անհավասարումներ երկու անհայտով երկու գծային հավասարումների, երկու անհայտով մեկ գծային և մեկ քառակուսային հավասարումների, մեկ անհայտով գծային կամ քառակուսային հավասարումներից, անհավասարումներից կազմված համակարգեր, մոդելավորել և լուծել գծային կամ քառակուսային հավասարումների հանգող պարզագույն խնդիրներ:
Իմանա թվային ուղղի վրա պարզագույն անհավասարումների և դրանց համակարգերի լուծումների պատկերումը: Կարողանա թվային ուղղի վրա պատկերել թվերը, միջակայքերը: