9-րդ դասարանի մեկամյա մասնագիտական կոմնորոշման կրթություն
Մաթեմատիկա առարկայից ստուգատես
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային
(պետական այլընտրանքային) կրթական ծրագիր ստեղծող հաստատություն, իրականացնում
է մեկամյա մասնագիտական կողմնորշաման ծրագիր 9-րդ դասարաններում: Որի հիմքում ընկած է օգնել
սովորողին, նրա ձեռք բերած մաթեմատիկական գիտելիքներով և կարողություններով
կողմնորոշվել հետագա մասնագիտական ընտրության հարցում։
Նախագիծ. Ավարտական ստուգատես մաթեմատիկա առարկայից
9-րդ
դասարանի բոլոր սովորողների համար
Նախապատրաստական աշխատանքի ժամկետ՝ երրորդ ուսումնական շրջան:
9-րդ դասարանի մեկամյա մասնագիտական
կողմնորոշման ծրագրում ընդգրկված սովորողների համար ստուգատեսը հարթակ է, որտեղ
սովորողը ներկայացնում է իր մաթեմատիկական հմտությունները նաև մաթեմատիկական համակարգչային ծրագրերով աշխատելու մեդիահմտությունները:
Ստուգատեսը
կազմակերպվում է առկա հարթակում, իսկ հեռավար ուսուցում ընտրած սովորողների համար՝ հեռավար հարթակում: Ստուգատեսի ընթացքը, արդյունքներն
արտացոլվում են սովորողի բլոգում, լուսաբանվում դպրոցի ենթակայքում, կայքում։
Ստուգատեսի անցկացման ընդհանուր նկարագիրը:
Մաթեմատիկայից ստուգումը կազմակերպվում է երկու փուլով, մեկը՝ ֆլեշմոբային տարբերակով, այսինքն՝ նշված օրը, նշված ժամին որոշակի ժամանակահատվածում, սովորողը լրացնում է հարցաշար, (հարցաշարի բովանդակությունը տե՛ս ստորև), իսկ մյուսը՝ սովորողի բլոգի ստուգոմ, որտեղ ստուգվում է սովորողի համակարգչով մաթեմատիկական ծրագրերի յուրացումը, բլոգում մաթեմատիկայի բաժնում տեղադրված աշխատանքները, նախագծերը, որոնք շեշտում են հեղինակայինը կրթահամալիրում:
I փուլ- ֆլեշմոբային տարբերակ
Ստուգատեսի անցկացման օրը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով (լրիվ
լիցքավորած և լիցքավորիչով): Որոշված ժամին հարցաշարի ձևաթուղթը տեղադրվում է դպրոցի կայքում (ստուգատեսի հարցաշարի ձևաթուղթը նախապես տեղադրվում է «Մաթեմատիկա» ամսագրի ղեկավարի google drive-ում՝ google drive forms տեսքով ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները):
Սովորողները բացում են առաջադրանքները և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ
պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո կամ հատկացված
ժամանակը լրանալուց հետո սովորողը «Google Forms»-ից առաջադրանքները՝ պատասխաններով,
բերում է իր բլոգ՝ մաթեմատիկայի բաժին, որից հետո՝ սեղմում է ուղարկել կոճակը:
Ստուգատես ֆլեշմոբային տարբերակով հարցաշարի բովանդակությունը
Հարցաշարը կազմված է տաս հարցից.
- Խնդիրներ նախորդ տարիների մաթեմատիկական ֆլեշմոբերից (երրորդ կամ չորրորդ մակարդակներ)
- Կիրառական խնդիրներ հանրահաշվից, երկրաչափությունից (9-րդ դասարանի առարկայի ծրագրին համապատասխան):
II փուլ- սովորողի բլոգային աշխատանքի ստուգում, ուսումնասիրություն:
Սովորողը երրորդ ուսումնական շրջանում վերանայում է իր բլոգը (մարտ, ապրիլ, մայիս):
Բլոգային աշխատանքի ստուգման ուղղությունները.
Սովորողն իր բլոգում հրապարակում է
- Համակարգչային մաթեմատիկական ծրագրերով կատարած իր աշխատանքները (Geogebra, math-o-mir կամ այլ ծրագրերով)
- Մաթեմատիկական ֆլեշմոբի մարտ, ապրիլ ամիսների խնդիրները և իր առաջարկած լուծումները (մակարդակի ընտրությունն ըստ սովորողի կարողության)
- Անդրադարձ Մաթեմատիկա ամսագրին. ընտրում է ամսագրից որևէ համար կամ որևէ ուսումնական նյութ, որևէ խնդիր, հիմնավորում ընտրությունը
- Առաջադրում է որևէ խնդիր մաթեմատիկական ֆլեշմոբի համար
- Հրապարակում և ամբողջացնում է որևէ նախագիծ մաթեմատիկա առարկայից (օրինակ` կարող է անդրադարձ կատարել Մաթեմատիկա օրացույցին և ընտրել որևէ հայտնի մաթեմատիկոս, ներկայացնել նրա աշխատանքները, խնդիրները և այլն):
Սովորողը լրացուցիչ կարող է բլոգում ներկայացնել.
- Մասնակցություն մաթեմատիկական մրցույթներին, օլիմպիադաներին
- Մասնակցություն մաթեմատիկական սեմինարներին (դպրոցում և դպրոցից դուրս):
- Իր ստեղծած մաթեմատիկական խաղերը
- Մաթեմատիկա առարկայից ինքնակրթությանն ուղղված աշխատանքները
- Հետազոտական աշխատանքները
- Այլ աշխատանքներ
Մասնակիցների աշխատանքների ստուգման
ընթացքը.
Ֆլեշմոբային տարբերակով առաջադրված աշխատանքները ստուգում են 9-րդ դասարանում մաթեմատիկա դասավանդողները: Արդյունքները ներկայացնում են ստուգման ավարտից հետո երկու օրվա ընթացքում: Արդյունքները ուղարկվում են սովորողի անհատական փոստին:
Մասնակիցների աշխատանքների բլոգային ստուգումը իրականացնում են 9-րդ դասարանում մաթեմատիկա դասավանդողները, իրենց բլոգում ներկայացնում են սվորողների բլոգների ուսումնասիրության արդյունքները:
Գնահատման ձևը՝ ստուգված, չստուգված:
Սովորողների կարծիքները տե՛ս ստորև.
Դասավանդող՝ Լիանա Հակոբյան և ընկերներ (9-5 դաս.)
Մարկ Հովհաննիասյան
Լուիզա Եիազարյան
Նանե Ժամհարյան
Տիգրան Գրիգորյան
Կարեն Մարգարյան
Անդրե Վիրաբյան
Անահիտ Վերմիշյան
Արարատ Ոսկանյան
Գոռ Մնացականյան
Դասավանդող՝ Թաթուլ Շահնազարյան և ընկերներ (9-4 դաս.)
Անահիտ Դավթյան
Արփինե Խաչատրյան
Աթոյան Անի
Նահապետյան Նատալի
Համբարձումյան Լիա
Դասավանդող՝ Արշակ Մարտիրոսյան և ընկերներ (9-8 դաս. )
Անգին Շիրինյան
Մոնիկա Ճաղարյան
Նանե Պետրոսյան
Ռազմիկ Մարտիրոսյան
Դավիթ Մնացականյան
Դասավանդող՝ Սյուզի Հակոբյան և ընկերներ (9-3 դաս.)
Մարտին Բարսեղյան
Նարե Ղազարյան
Դավիթ Գրիգորյան
Կարսեցյան Միհրան
Սյուզի Մելիքյան
Քեթրին Աղաջանյան
Oֆելյա Անդրեասյան