Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

пятница, 29 марта 2019 г.

Միջավայրի բարեկարգում

Գունավոր կրթահամալիր

Հայրենագիտական ակումբում տարվում են աշխատանքներ միջավայրի բարելավման համար:
Ուսուցիչների մի մեծ խումբ մասնակցեց նկուղը՝ ուսումնական մառան, տարածքի բարեկարգման աշխատանքներին։


Մաթ. ծրագրի քննարկում, լրացում

«ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիր
Մաթեմատիկան4-5-րդ դասարաններում, 2018-2019ուստարի

Լրացում:
Երեք ծրագրերում էլ նշված է, որ ուսուցման ընթացքի համար անհրաժեշտ է պրոյեկտոր,  կարծում եմ  անհատական ուսուցման համար անհրաժեշտ չէ:
Կարծում եմ թեմաները նշելիս լավ կլինի ավելացնել նաև այն  ծրագրերի անունները, որով ուսումնասիրելու են այդ թեմաները,  օրինակ՝ paint, excel/ excel-ը հարմար է բազմապատկում, բաժանում կատարելու համար/: 
Ծրագրում չի երևում,  որ ժամ է հատկացված ֆլեշմոբի խնդիրների քննարկման համար:

Պարտեզապուրակային աշխատանք


Լիլիաներ, հիրիկներ և կակաչներ



img_20190325_1324465633083.jpg

Միջին դպրոցի բրուտանոցին կից հողաթումբը դեռ երկու տարի առաջ փխրեցրել էր Մենուա Հարությունյանի ճամբարային ջոկատը` տնկելով մեր արդեն հարուստ պարտեզի համար նորանուն ծաղիկներ։
Այս գարնանը լիլիաների, հիրիկների ու կակաչների սոխուկներն արթնացել ու կանաչ տերևներով խնամքի էին կանչում սեբաստացիներին։
Տարածքը բարեկարգված է ու պատրաստ է նոր ծաղիկներով համալրվելու։

понедельник, 25 марта 2019 г.

Միջին դպրոցի զարգացման ծրագիր

Կրթահամալիրում 2019թ. ստեղծվող-կառուցվող հրաշալիքներ


Կրթահամալիրի զարգացման ծրագրի հիմնական ուղղություններն են.
  1. Հեղինակային կրթական բաց ցանց
  2. Արատեսի դպրական կենտրոն
  3. Խաղողի և գինու դպրոց
  4. Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
  5. Հնգամարտի դպրոց Ուսումնական ագարակում
  6. Ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք, նկուղ
  7. Կրթական պարտեզ բնակելի արվարձանում
  • Միջին դպրոցում ծրագրերը, նախագծերը ավելի արդյունավետ իրականացնելու համար, կարծում եմ դասարանները պետք է դարձնել ավելի փոքրաքանակ/ 15- 20 սովորող/:  Անհատական ուսուցման համար գոնե երեք րոպե պետք է տրամադրել  յուրաքանչյուր սովորողին:
  • Միջին դպրոցում  ձևավորվեր սովորողների այնպիսի  դասարաններ/ սովորողների խմբեր/,ովքեր իրավունք ունենային ընտրելու  ուսուցման այս տարբերակը՝ Արտադրության գործունեությամբ ուսուցում:  Այս խմբի սովորողները  բոլոր առարկաների  նախագծերը ավելի թեթև ծրագրով անցնեին/ օրիանակ՝ B մակարդակով/  և իրենց  ուսուցումը միտված լիներ   արտադրությանը՝ կլինի խոհանոցի ոլորտում, բրուտանոցի   թե  այլ:
  • Բոլոր սովորողների թվային տեխնիկայի համար որոշ պայմաններ, պարամետրեր  սահմանվեն, որ հնարավոր լինի միաժամանակ  բոլոր սովորողները բացեն GEOGEBRA ծրագիրը կամ բոլորը մաիաժաման ունենան ինտերնետ:  
  •  Միջին դպրոցի   ուսումնական տարածքը  դարձնել ավելի հետաքրքիր, ավելի արդիական,  ձևավորվեր պատերը յուրաքանչյուր կաբինետին համապատասխան սովորողների նախաձեռնությամբ:
  • Առավոտյան  ընդհանուր պարապմունքին սովորողները ունենային ընտրության տարբերակներ՝ օրինակ երգող սովորողները  ընտրեին երգուսուցում, պարողները՝ պարուսուցում, մարմնամարզություն անողները՝ մարզաձև, միասմակամ ընթերցումներ լիներ այն սովորողների համար ովքեր սիրում են ասմունքել, տալ սովորողին ընտրության իրավունք, այս դեպքում կարող ենք փոխել նաև  առավոտյան ընդհանուր պարապմունի անվանումը,  օրինակ դարձնել՝ Միասնական ուսուցում:




Նախագծային ուսուցում- ապրիլի 1-5

 Ապրիլի 1-5. 2019 թ.

6-րդ դասարան -<<Եկենք խնայենք>>

 Նախագիծը նախատեսված է 6-րդ դասարանցիների համար:Ապրիլի մեկից հինգը ամեն օրը նշում ենք գազի, ջրի, լույսի ցուցմունքը, կատարում ենք հաշվարկ յուրաքանչյուր  օրվա  համար, հաշվում ենք օրվա  ծախսը:
Կառում ենք դիագրամ յուրաքանչյուրի համար:
Սովորողները նույն հաշվարկները կատարում են իրենց տան համար, այնուհետև համեմատում ենք տան և դպրոցի տվյալները: Նախագիծը ունի շարունակական բնույթ:
Տես օրինակը...



7-րդ դասարան-<<Բազմությունների տեսություն>>
Նպատակը - սովորեցնել սովորողներին բազմություններ թեմայի խնդիրների լուծման տարբեր եղանակներ, խթանել նրանց հետաքրքրությունը դեպի դասը,  հասնել նրան, որ սովորողները կարողանան լուծել նմանատիպ խնդիր  մատչելի եղանակով և այլն:
Ուսումնական նյութի պատրաստում, բլոգում հրապարակում:
Տես օրինակը...

8-րդ դասարան- <<Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր>>

Սովորողները պատրաստում են հատուկ ծրագրով  <<Ո՞վ է ուզում դառնալ միլոնատեր>>  խաղի համար հարցեր, առաջարկում են խնդիրներ իրենց դասընկերների համար: Պատրաստվում են մրցույթի, որպես նախագծի  ամփոփում՝ կներկայացնեն իրենց մաթեմատիկական խաղ-մրցույթը  ուրբաթ օր, իրենց իսկ կազմակերպմամբ:

понедельник, 18 марта 2019 г.