Հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասի անունը հիշելիս անմիջապես տեղափոխվում ենք դպրոցական տարիներ.
Պյութագորասի թեորեմը թերևս նրա պահպանված ու մեզ փոխանցված ամենահայտնի գործն է: Սակայն կա մի այլ աշխատանք, որին «տուրք է տվել» Դավիթ Անհաղթն իր «Սահմանք իմաստասիրութեան» երկում: ոսքը Պյութագորասի թվերի միստիկայի մասին է:
Դարեր շարունակ մարդիկ ապագան գուշակելու համար ստեղծել են զանազան համակարգեր: Պյութագորասը նույնպես բացառություն չէ: Իր մեթոդով նա թափանցում է ապագա` խորհուրդ վերագրելով թվերին ու վերծանելով դրանք:
Պյութագորասի այս համակարգը հիմնված է ռեինկարնացիայի (տարբեր մարմիններում հոգու և նրա կյանքի վերամարմնավորման) գաղափարի վրա: Այս մեթոդը գուշակողի ծննդից տրված ուժն ու հնարավորությունները որոշելու միջոց է: Կյանքի ուղին համընկնում է այն առաքելության հետ, ինչով մարդն այս կյանք է գալիս, և այն որոշվում է` ծննդյան տարեթիվն ու օրն իրար գումարելով: Ցանկացած մարդու դրական ու բացասական հատկությունների մանրամասն վերլուծության ամբողջությունը բերում է պյութագորասյան մեթոդով կազմված քառակուսուն, որում գրանցված են մեկից ինը թվերը:
Օրինակ` ենթադրենք, որ մարդը ծնվել է 1940 թ. փետրվարի 29-ին: Այս թվերը գրանցում ենք մեկ տողում.
29 02 1940 (1)
Դրանք գումարվում են իրար.
2 + 9 + 0 + 2 + 1 + 9 + 4 + 0 = 27
Ստացված երկնիշ թվի նիշերն իրար ենք գումարում` 2+7=9, և արդյունքը գրում իրար տակ` հետևյալ տեսքով.
29.02.1940
27 9