Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

суббота, 25 января 2020 г.

вторник, 21 января 2020 г.

Ուսումնական ճամփորդության հայտ



IMG_2207
  • Մարզական ստուգատեսը  Զառ գյուղում:
  • Այցելություն  Լևոն պապի քարանձավ

Օրը՝ հունվարի 24
Վայրը ` Զառ գյուղ, Առինջ գյուղ Լևոն պապի Աստվածատուր  թանգարան-քարանձավ
Մեկնում ՝ 09։30 Մայր դպրոցից
Ժամանում ՝ 14։00
Մասնակիցներ ՝ միջին դպրոցի 8-րդ և 7-րդ դասարանների սովորողներ
Նպատակը՝
  •  Մարզական կարողությունների, հմտությունների զարգացում, ուսուցման փորձի ներկայացում, խրախուսում, տարածում
Խնդիրները ՝
  • Ձմեռային մարզական ստուգատեսի մասնակցություն,
  • Դահուկասահքի ուսուցում և վարժումներ,
  • Սահնակներով վարժանք,
  • Քարակերտ  լաբիրինթոսի դիտարկում, որմնասյուների, զարդանախշերի ուսումնասիրում, համաչափության առանցքներ
  • գետնափոր քարաշերտի ուսումնասիրում՝ տուֆ, բազալտ...
  • Քարանձավի որմնասյան նախշերի համաչափության առանցք
  • Ճանաչողական այց քարանձավ, օդափոխության համակարգի ուսումնասիրություն:
Ակնկալվող արդյունքներ՝
Մարզական նոր հմտությունների ձեռք բերում, նոր ֆիլմերի ու լուսանկարների փաթեթի պատրաստում:

Սովորողները իրենց հետ  ունենան  ջուր, թեյ, բրդուճներ:

понедельник, 20 января 2020 г.

Սահադաշտում


Ձմեռային ճամբարի ընթացքում սովորողները այցելեցին  գեղասահքի և հոկեյի մարզադպրոց: Սովորողները պատրաստվում են մարզական ստուգատեսին, փորձում են իրենց ուժերը սառույցի վրա: Օրվա մասին գրում են՝
Անի Աթոյան
Արսեն Գոմցյան
Շահանե Հովսեփյան

Տեսանյութը ստորև՝












четверг, 16 января 2020 г.

Կենտրոնական բանկի թանգարանում



Ճամբարի ընթացքում սովորողները այցելեցին  Կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ծանոթացան  ազգային դրամի պատմությանը, ստեղծմանն ու շահագործման ձևերին,  դիտեցին  ավանդների, ֆինանսական համակարգի գործունեությունը  բացատրող մուլտֆիլմեր:
Մանրամասն տ'ես սովորողերի բլոգներում:
Անի Աթոյան
Նատալի Նահապետյան

Ֆիլմը՝ Արման Գրիգորյանի












воскресенье, 12 января 2020 г.

Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան

Այց Կենտրոնական բանկի թանգարան: 

Իրականացման ժամանակահատվածը՝ 
Հունվարի 15, ժամը՝ 09:30- 13:30 (Մայր դպրոցի բակ)



Ճամփորդորթյան երթուղին՝ Մայր դպրոց-Կենտրոնական բանկին կից թանգարան,քայլք  Հանրապետության հրապարակում:

Մասնակիցներ՝ 7- 8-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու դասավանդողներ՝  Լիանա Հակոբյան,  Զարինե Փանյան
Նպատակը՝
  • Կենտրոնական բանկին կից թանգարանում դրամի պատմության ուսումնասիրում
  • Ծանոթություն հին և նոր դրամի հետ
  • Ծոնթություն դրամի այլ միավորներ ի հետ
  • Փողի կոռուցվածքի պատմությունը
  • Զրույց ավանդների մասին, ներկայացնում է աշխատակիցը
  • Խնդիրներ ավանդների հետ կապված 
Նկարագրությունը
09:30`Մեկնում
10:30-12:00` Այց Կենտրոնական բանկին կից թանգարան։ Գիդ- ուղեկցորդի օգնությամբ դրամի պատմության ներկայացում:
12:00-13:00 Զբոսանք Հանրապետության  hրապարակում:
13:00-13:00` Վերադարձ
Անհրաժեշտ պարագաներ՝
 Ջուր, Ֆոտոխցիկ
Ճանապարհածախս՝ 500դրամ
Վճարող՝ ծնող

Մասնակիցների ցանկ
7-4 դասարան
  1. Ասատրյան Նանե 
  2. Խաչատրայան Արփինե
  3. Խաչատրյան Ֆելիքս
  4. Առուստամյան Մանե
  5. Աթոյան Անի
  6. Էլլա Ապու Անթար
  7. Էրիկ Գյագունց
  8. Արսեն Գոմցյան
  9. Դավիթ Գրիգորյան
  10. Ալեն Թորոսյան
  11. Մարգարիտա Թումաղյան
  12. Բագրատ Խանբաբյան
  13. Ալեն Խառատյան
  14. Արեգ Հակոբյան
  15. Մարգարյան Գեղամ1
  16. Լիա Համբարձումյան
  17. Շահանե Հովսեփյան
  18. Ալֆրեդո Մեսրոպյան
  19. Մանե Մկրտչյան
  20. Նատալի Նահապետյան
  21. Վիկտորիա Շատվերյան
  22. Սոնա Սահակյան
  23. Հայկ Ստեփանյան
  24. Սերգեյ Դալալյան
  25. Դավիթ Մնացականյան
  26. Մանե Հովհաննիսյան
  27. Գրիգորյան Արման
  28. Խաչատրյան Նարե
  29. Ենգիբարյան Լևոն

Երրորդ ուսումնական շրջան

Փետրվար 3, 2020 թ.

7-րդ դասարան
Հանրահաշիվ
Նախագիծ 1. Բազմանդամներ

Երկրաչափություն
Նախագիծ 1. Եռանկյուններ

8-րդ դասարան
Հանրահաշիվ
Նախագիծ 1. Հանրահաշվական կոտորակներ

Երկրաչափություն
Նախագիծ 1. Քառանկյան մակերեսը:


пятница, 10 января 2020 г.

Հմուտ ձեռքեր #1

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում 7-4 դասարանի  սովորողները փորձում են ծանոթանալ տարածական մարմինների հետ: Առաջինը  ուսումնասիրել ենք ուղղանկյունանիստը,հետո՝ խորանարդը: Սովորողները թղթից պատրաստեցին   տարբեր չափերի խորանարդներ, այնուհետև գեղեցկացրեցին՝  զարդարելով  այդ մարմինները: Մանրամասն տե՛ս Մանե Մկրտչյան, Գոհարինա Ազնաուրյանի բլոգներում, իսկ անիմացիոն մասը   Կարեն Մարգարյանի բլոգում:
Տեսանյութը այստեղ՝....


вторник, 7 января 2020 г.

8-րդ դասարան (երկրորդ ուսումնական շրջան)

Ճամբարային գործունեություն:
08.01.20202թ.
8-4 դասարան
Ոչ ստանդարտ խնդիրների քննարկում:

Դաս 1.
Կրկնողություն, բանավոր հաշվարկ:



Առաջադրանքներ:

1.A թվից  դեպի  ձախ  գրված  է  18 թիվ,  իսկ  դեպի  աջ   8 թիվ:  Քանի՞  թիվ  է  գտնվում  A թվի  և մեջտեղում  գրված թվի միջև:

2.Գտնել ուղղանկյան  պարագծի  երկարությունը, եթե  նրա երկու  մեծ կողմերի  և  մեկ  փոքր կողմի գումարը հավասար է 25-ի, իսկ երկու փոքր և մեկ մեծ կողմերի գումարը
 23-ի:

3.100 հատ բնական թվերի գումարը հավասար է 102-ի: Գտնել այդպիսի 100 թվերի արտադրյալի հնարավոր աենամեծ արժեքը: 


4.Գրատախտակին նվազման կարգով իրար հետևից գրված են 2019-ից  մինչև  A բնական թվերը: 2019 2018 2017..... A: Ո՞րն է A բնական թիվը, եթե օգտագործվել է 2020 թվանշան:




5.Մի քանի բնական թվեր  գրված են  իրար կողքի:  Հայտնի է, որ ցանկացած երեք իրար հաջորդող թվերի գումարը զույգ թիվ է, իսկ ցանկացած չորս իրար հաջորդող թվերի գումարը կենտ: Այդ պայմաններին բավարարող ամենաշատը քանի՞ թիվ է հնարավոր գրել: 

6.1900-ից մինչև  2020 թվերի միջև քանի՞ բնական թիվ  կա, որոնք գրվում  են  չորս  տարբեր թվանշաններով:


7. Նապաստակը մեկ օրվա ընթացքում պարտադիր ուտում  է  կամ 5 հատ գազար,  կամ  2 գլուխ կաղամբ: Մեկ  շաբաթվա  ընթացքում նա  կերավ  15  գազար: Քանի՞ գլուխ  կաղամբ է  կերել նապաստակը   այդ  շաբաթվա ընթացքում: 


8.Սառույցի կտորը յուրաքանչյուր 25 րոպեում կորցնում է իր քաշի կեսը: 1ժ 15ր հետո սառույցը կշռում էր 125 գրամ: Քանի՞ կգ էր կշռում սառույցի կտորը սկզբում: 

среда, 1 января 2020 г.

Շնորհավոր Ամանոր


Դասավանդողի օրագրից-2020 թ.

Սիրելի կրթահամալիրմեծ ու փոքր սովորողներ, հին ու նոր դասավանդողներ, Միջին դպրոցի իմ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորըառողջ և բարեբեր տարի լինի, թող ձեր ընտանիքներում տիրի սեր, ջերմություն և խաղաղություն:


   Ինձ համար այս Նոր տարվա տարեմուտը տարբերվում էր նախորդ բոլոր  տարիներից:
Տարին սկսել եմ ուխտագնացությամբ, Քրիստոսի հետքերով դեպի ԵրուսաղեմԱմանորը ընտանեկան տոն է, բայց ես այն  դիմավորեցի  մոտ 120 անծանոթ մարդկանց հետ  ու չզգացի  օտարություն,  քանի որ  Երուսաղեմ քաղաքը մեզ բոլորիս  հավաքել էր մեկ նպատակով՝ ուխտագնացություն Քրիստոսի հետքերով:

Անասելի   զգացողություն է լինել Բեթղեհեմ քաղաքում (Հացի երկիր), շրջել Սուրբ քաղաքում, որտեղ ամեն ինչ սպիտակ է, ամեն տուն,  շենք կառուցված է սպիտակ քարից, տեսնել Սուրբ Աստվածածին տաճարը, որը կառուցվել է  Սուրբ Աստվածածին Մարիամի գերեզմանի վրա: Լինել  Հարության տաճարում,  որն արտաքինից այդքան պարզ և հասարակ է, բայց այնքան ուժ, հրաշք  ունի իր մեջ՝  պահպանվել է  դարեր, հազարամյակներ շարունակ, եկել հասել է մեզ:

Սուրբ Հարություն տաճարում, տեսնելով մարդկանց շարասյունը,   ովքեր  հուզված և սրտատրոփ սպասում են, թե  երբ են մտնելու   Հարության վայրը և հանկարծ  լսվում է  մի ձայն՝  հայերին թույլատրել անհերթ: Քարանալ կարելի է...
Այսքանով մենք չսահմանափակվեցինք: Եղանք նաև Հորդանան գետում, որտեղ  Սուրբ Հովհաննեսը մկրտել է Հիսուս Քրիստոսին:  Այստեղ  մարդիկ սպիտակ հագած,  աղոթք ասելով մտան գետը,  ընդորում  մտնողը երեք անգամ պետք է խաչակնքվեր՝ ամբողջությամբ մխրճվելով  ջրի մեջ:  Ուխտագնացությունը շարունակվում է...