Կրթական համատեղ ծրագիր, որի արդյունքը պետք է լինի սովորողի գիտելիքը:
Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացավ համաժողով, որի նպատակն էր օժանդակել աջակցության կարիք ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի` Դավիթ Սահակյանի ողջույնի խոսքից հետո, համագործակցող դպրոցները ներկայացրին իրենց համատեղ հաջողված փորձերը, առանձնացնեմ դրանցից մի քանիսը.

- Ստեղծել են տեսադասեր բնագիտական առարկաների համար
- Կազմակերպել են առցանց դասեր
- Կազմակերպել են սովորող-սովորեցնող համատեղ պարապմունքներ դասավանդողի ուղղորդմամբ
- Այցելություն այլ դպրոցներ
- Ուսուցիչների համագործակցություն
Այնուհետև բաժանվեցինք խմբերի, շարունակեցինք քննարկումները Երվանդաշատ և Մարգարա գյուղերի դպրոցների դասավանդողների հետ: Խոսեցինք դպրոցների 7-9 րդ դասարանի բնագիտական առարկաների ուսուցման առկա խնդիրների, դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին, որի արդյունքն է լինելու սովորողի գիտելիքը: