Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

воскресенье, 22 декабря 2019 г.

Մանկավարժական ճամբար-2019

Դեկտեմբերի 23-29
  • 9:00-9:30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9:30-10:00՝ կաբինետների մաքրություն
  • 10:00-12:00՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփման աշխատանքներ, երկրորդ ուսումնական շրջանի նախագծերի քննարկում. Միջին դպրոցի ակումբ
  • 11:30՝ հանդիպում A+skills լեզվի ուսուցման կենտրոնի ղեկավար Արմիգ Փանոսյանի հետ
  • 12:00-12:30՝ ընդմիջում
  • 12։30-14։00՝  խմբային  անհատական աշխատանքներ
  • 14։00՝  մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք. Մարմարյա սրահ.
Ծրագրում՝
    • մանկավարժական ճամբարի առաջին օրվա ամփոփում. դպրոցների ղեկավարների հաղորդումը
    • կրթահամալիրի տնօրենի հաղորդումը

понедельник, 11 ноября 2019 г.

Լրացուցիչ աշխատանք

 Սովորողներն   յուրաքանչյուր պարապմունքին  թե հանրահաշիվ  թե երկրաչափություն առարկայից ստանում են օրվա աշխատանքը, որն իր մեջ ներառում է տարբեր բարդության խնդիրներ, բոլոր սովորողների համար: Կան սովորողներ, ովքեր ամբողջությամբ  հասցնում են և ավարտում են, կան երեխաներ, ովքեր ավելի դանդաղ են աշխատում և ավելի երկար ժամանակ է պետք այդ ամենն  յուրացնելու համար: Ուստի նրանք շարունակում են դասից դուրս  աշխատել, ես դա չեմ համարում տնային աշխատանք, որովհետև հնարավոր է սովորողը իր աշխատանքը ավարտում է դասերից հետո, օրինակ՝ գրադարանում: Կախված ժամանակից սովորողները նաև ստանում են լրացուցիչ  առաջադրանքներ մաթեմատիկայի օլիմպիադային պատշաճ մասնակցելու համար:
Օրիանակ ստորև նշված սովորողները ստացել  են առաջադրանքեր  https://olymp.am/ կայքից:Այս աշխատանքը ես ուղարկում եմ սովորողների  անհատական հասցեներին:
Ռաֆայել Քեքեջյան-7-3
Մարիա Աբրահամյան-7-3
Հայկ Ղազարյան-7-2
Էդուարդ 7-2
Նարե Ղազարյան-7-3
Մարկ Հովհաննիսյան-7-5
Նանե Ժամհարյան-7-5

вторник, 5 ноября 2019 г.

Չափչփում ենք արքայանարինջները



Մի քանի օր է կրթահամալիրի դասավանդողները,  մեծ ու փոքր սովորողները զբաղված են արքայանարնջի կեղևահանման և չորացման գործով: Կրթահամալիրը գնել է    1 տ 450 կգ արքայանարինջ, որից 200 կգ-ը   տրամադրել է Միջին դպրոցին:







 Այսօր մի խումբ սովորողների  հետ չափչփեցինք, կշռեցինք արքայանարինջները:  Ընտրեցինք  միջին չափի  արաքայանարինջներ,  որոնց կշիռը մեկ հատը տատանվում էր 350-400 գրամ, այսինքն 200 կգ-ը ստացվում է մոտ 500 հատ արքայանարինջ, տես հաշվարկը՝
200x1000=200000 գ
200.000:400=500 հատ   միջին չափի արքայանարինջ:

 5կգ մաքրելուց  հետո, սովորողները նորից կշռեցին մաքրած արքայանարինջները,  տեսանք որ կեղևից կես կգ  կուրուստ ունեցանք: Մինչ մենք կշռում, վերհիշում էինք զանգվածի չափման միավորները, երեխաները տասական  արաքայանարինջ ամրացնելով  մեկ պարանին`   կեռիկների օգնությամբ, կախեցին արևոտ ջերմոցում:
 500:10=50 շարան արքայանարինջ ստացվեց;

 Սպասում ենք չորանալուն...
 Մանրամասն տե՛ս ֆիլմում...


среда, 30 октября 2019 г.

Մանկավարժական ճամբար, հոկտեմբերի 30


      Հոկտեմբերի 30

Տոները մոտենում են, և կրթահամալիրը օրեցօր վերափոխվում  է:  Բոլոր ճյուղերում տարվում են շինարարական  և մաքրման աշխատանքներ:
  Միջին դպրոցի դասավանդողների      միահամուռ ուժերով  թարմացրինք  «Անիմացիոն»
սրահի  համար նախատեսված կաբինետը, մաքրեցինք այն և  հարթեցրինք  պատերի  ծեփոնները: Այդ աշխատանքներին  միացան նաև 6-7-րդ դասարանների մի խումբ սովորողներ:
  Էլ ինչ ճամբար առանց երգուպար: Տոնական օրերին Միջին դպրոցի դասավանդողները ելույթ են ունենալու իրենց խմբային երգուպարի համարով, ելույթի պատրաստման համար մեզ  օգնում է  Լուիզա Քեշիշյանը:
Ինձ համար  օրվա ամենասպասելի և հետաքրքիր մասը «Աղվես» պարապմունքին մասնակցելն է, որի ժամանակ դասավանդողները  փոքրի նման ուրախանում են, երբ ամեն անգամ նոր անիմացիոն խաղ  են ստեղծում: Ինչպես միշտ օրն ամփոփում է տիար Բլեյանը:
Օրվա կարճ պատումը տե՛ս ֆիլմի տեսքով...


среда, 23 октября 2019 г.

Ուսումնական աշուն-2019

Մասնակիցներ 7, 8-րդ դասարանցիներ:

Այն սովորողները, ովքեր բացակայել են դասերիից, լրացնում են բաց թողած պարապմունքներ:
Հանրահաշիվ 7
Երկրաչափություն 7
Հանրահաշիվ 8
 Երկրաչափություն  8

Սովորողները մասնակցում են Կրթահամալիրի երեսունամյա  տոնի նախագծին:

Սովորողները աշխատում են հեռավար:

вторник, 22 октября 2019 г.

Հոկտեմբերի 28- նոյեմբերի 1

Աշխատակարգ Հոկտեմբերի 28- նոյեմբերի 1


09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք  Մայր դպրոցներում. կրթահամալիրի տոնի պատրաստություն
09։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝ այլ աշխատանք ըստ անհատական պլանի
Օրակարգ, հոկտեմբերի 28, 29


09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք-Միջին դպրոցի դասավանդողների երգի ուսուցում
09:30-11:00` աշխատանք Ծեսերի լաբորատորիայում
11:00-12:30-Բլոգային աշխատանք, մատենավարություն, Կրթահամալիրի տոնի նախագծերի աշխատանքներ, նոյմբերի 4-15-ի նախագծերի ուղղությամբ աշխատանքներ, աշխատանք սովորողների հետ,
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ՙՙԱղվես՚՚ ծրագրի ուսուցում
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝ կաբինետի մաքրում

Օրակարգ, հոկտեմբերի  29

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք-Միջին դպրոցի դասավանդողների երգի ուսուցում
09:30-11:00` աշխատանք կաբինետում, ապակիների մաքրում, կաբինետի  մաքրման աշխատանքներ
11:00-12:30-Բլոգային աշխատանք, մատենավարություն, Կրթահամալիրի տոնի նախագծերի աշխատանքներ, նոյմբերի 4-15-ի նախագծերի ուղղությամբ աշխատանքներ, աշխատանք սովորողների հետ
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ՙՙԱղվես՚՚ ծրագրի ուսուցում


14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝ կաբինետի մաքրում

понедельник, 7 октября 2019 г.

Կրթահամալիրի 30-ամյակ



Կրթահամալիրի 30-ամյակ
Նոյեմբերի 4-15.
Նախագծային ուսուցման ստուգատես, արդյունքը
Կրթահամալիրի տոհմածառ


Նախագծային աշխատանք։
Նախագծին մասնակցում են  7-րդ, 8-րդ դասարանի սովորողները։
Ժամկետը՝  Նոյեմբերի 4-15:


Նախագծի նպատակը։


Սովորողները ծանոթանում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
պատմությանը։ Տեղեկություն  են հավաքում կրթահամալիրի մասին
հարցազրույցի, համացանցի միջոցով:
Միջին դպրոցի յուրաքանչյուր սովորող (7-րդ, 8-րդ  դասարաններ) ճշտում է իր
հարազատներից, թե  ո՞վ է սովորել կամ աշխատել կրթահամալիրում, ո՞ր տարեթվին և
քանի՞ տարի: Այդ տարեթվերով, անուններով կառուցում է տոհմածառ:
Օրինակ՝
Գոհար Արղության


Նարեկ  Գրիգորյան


Սովորողները կառանձնացնեն նաև հետևյալ թվերը՝
  • Ներկայումս դպրոցը քանի՞ սովորող ունի:
  • Դպրոցի սովորողների թիվը առանձնացնել ըստ կրթահամալիրի ճյուղերի:
  • Դպրոցը  քանի՞ աշխատող ունի 2019թ.ի դրությամբ:
  • Յուրաքանչյուր աշխատող քանի՞ տարի է աշխատել դպրոցում, կորոշենք նաև
  • «Ամենասեբաստացի» դասավանդողին, ով ամենաերկարն է աշխատել կրթահամալիրում:
  • Կստուգենք վերը նշված կետերը    նախորդ տարեթվերի համար:
  • Վերջին հնգամյակում քանի՞ շրջանավարտ է ունեցել կրթահամալիրը:
  • Համամեատել  այդ թվերը:
  • Կազմել  այդ թվերի տոկոսային հարաբերությունը:
  • Ստուգում ենք դպրոցի սովորողների դինամիկան տարբեր տարեթվերի համար:
  • Աշխատում ենք point, photoshop և այլ ծրագրերով:
  • Յուրաքանչյուր աշխատանք դրվում է բլոգում, թողարկվում է ենթակայքում:



четверг, 22 августа 2019 г.

Սեպտեմբերի 2-6

Նախագծային շաբաթ:
Աշխատանքը նախատեսված է 7-8-րդ դասարանի սովորողների համար:
Աշխատանքը կարճաժամկետ է, սեպտեմբերի 2-6- ը:

Նախագծի ընթացքը:
Սովորողները համացանցից տեղեկություն են  հավաքում հայտնի մաթեմատիկների, ինչպես հայ, այնպես էլ օտարազգի, ծանոթանում նրանց աշխատանքներին, կենսագրությանը, անհրաժեշտության դեպքում կատարում են թարգմանություն: 
Հարցազրույց են վարում այլ  սովորողների հետ, տեղեկություն հավաքում նաև նրանցից:   Սովորողները կազմում եմ  օրացույց  ըստ հայտնի մաթեմատիկոսների ծննդյան օրերի:
Հարցազրույց Միջին դպրոցի սվովորողների հետ.
Հարցեր.
   Նշեք ձեզ հայտնի մաթեմատիկոսների անուններ:
   Նշեք ձեզ հայտնի որևէ մաթեմատիկական գքրի անուն, բայց ոչ դասագիրք:
   Նշեք վերջին լուծած խնդիրը կամ վերջին անգամ կատարած մաթեմատիկական հաշվարկը:
Սովորողները իրենց կատարած աշխատանքները թողարկում են բլոգում, լուսաբանում են:

понедельник, 19 августа 2019 г.

Մանկավարժական ճամբար, 2019, օրակարգ

Օգոստոսի 21-29


9։00-12։00՝Միջին դպրոց


  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր
  • ուսումնական պլանի կազմակերպման խնդիրներ, լուծումներ
  • անհատական պլանով այլ աշխատանք
  •  անհատական պլանների հրապարակում՝ սեպտեմբերի 2-6-ի, ուսումնական առաջին շրջանի՝ ուսումնական ծանրաբեռնվածությամբ, նախագծերով
12։00-12։30՝ ընդմիջում  Միջին դպրոցում

12։30-14։00՝ աշխատանք  նախագծային խմբերով. Մայր դպրոց

Օգոստոսի 21, 23, 27աշխատանք մասնագիտական խմբերով, վայրը՝ Ավագ դպրոց, 3-4 կաբինետ
Օգոստոսի  22,26, Նախագծի օրացույց, ուսումնական նախագծերը, դրանց համապատասխանությունը պահանջներին, անհրաժեշտ աշխատանքներ /
  • Դպրոցը ծեսի բաց արվեստանոց. պատասխանատու՝ Հասմիկ Գրիգորյան
օգոստոսի  28

  • Մանկավարժական ակումբ. պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ


Օգոստոսի 29
12։30-14։00՝ մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

2019-2020թթ Ծրագիր


ԾՐԱԳԻՐ 2019-2020

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ուսումնական ծրագիր 6-րդ դասարան  /Մաթեմատիկա/
Ուսումնական ծրագիր 7-րդ դասարան /Հանրահաշիվ, երկրաչափություն/
Ուսումնական ծրագիր 8-րդ դասարան /Հանրահաշիվ, երկրաչափություն/

Մաթեմատիկայի ուսուցման նպատակն է սովորողի մոտ ձևավորել և զարգացնել`
       տրամաբանական, հետազոտական և վերլուծական մտածողություն,
       ուշադրություն, հիշողություն և աշխատասիրություն
       մաթեմատիկական գիտելիքներ, հաշվման մեթոդներ և դրանք գործնականում, հարակից առարկաներում կիառելու հմտություններ,
       ինքնուրույն հիմնավորված որոշումներ կայացնելու, ինչպես նաև  խմբում աշխատելու կարողություններ:
Ուսումնական միջավայր.
        ուսումնական կաբինետ՝ համակարգիչ, հեռախոս/ պայմաններին բավարարող/,  ուսումնական նյութերի, ծրագրերի փաթեթներ
       համացանցում ուսուցման միջավայրը՝ մաթեմատիկական կայքեր, ուսուցչի և սովորողների բլոգներ, կրթահամալիրի և գրադարանի կայքերը այլ կրթական էջեր
       ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք,նեթբուք կամ հեռախոս,  էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, կայք, էլեկտրոնային թղթապանակ, ուսումնական փաթեթներ
       սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոութբուք, նեթբուք հեռախոս, էլեկտրոնային գրքեր և անհրաժեշտ նյութեր, անձնական բլոգ, կայք
       ուսումնական նյութեր` պետական հանրակրթական ծրագրով նախատեսված դասագրքերի թվային տարբերակներ,  դասավանդողի ուսումնական փաթեթներ, էլեկտրոնային մաթեմատիկական ձեռնարկներ,  խնդրագրքեր, սովորողի  ուսումնական բլոգներ:
Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.
1.     Ուսումնական պարապմունքների, դասերի կազմակերպման մեթոդական նկարագրություն.
Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրյան օրացույցի, համաձայն , որի դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Յուրաքանչյուր դասարանում սովորողների քանակը 22-25 է, այդ թվում` հատուկ կրթությամբ սովորողներ: Ոսուցումը իրականացվում է նախագծային մեթոդով: Առարկայի ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասավանդողի կաբինետում: Սովորողները յուրաքանչյուր թեմայի սկզբում ստանում են նախագծի փաթեթը, տանը և առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները և թեմայի ավարտին ներկայացնում նախագծի արդյունքները: Ընթացիկ և վերջնական արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում:
2.     Սովորողի ինքնուրույն յուրացման նյութը: Սովորողի ինքնակրթության կազմակերպման մեթոդական նկարագրություն.
Սովորողները նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են անհրաժեշտ ինֆորմացիան, կատարում վերլուծություն: Բացի այդ, նախագծերի արդյունքների ներկայացման համար սովորողները կրկին ինքնուրույն են ընտրում ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում ծրագրի ուսուցանում մյուսների համար:
Գնահատումը
Սովորողի ուսումնական աշխատանքի կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշիչների որոշված գնահատման կարգի` 10 միավորանոց համակարգով:   Գնահատվում են դասարանային և խմբակային, ստեղծական-հետազոտական, նախագծերի իրականացման աշխատանքների համար, ունենում ամփոփիչ կիսամյակային գնահատական: Սովորողը գնահատվում է յուրաքանչուր ամիս իր կատարած նախագծերի արդյունքների և ընթացիկ աշխատանքների համար:Առանձին թեմաներն ամփոփվում են ինքնաստուգումներով, կիսամյակային և տարեվերջյան ստուգումներով, որոնք անցկացվում են էլեկտրոնային թեստ -տարբերակներով։ Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրա բլոգում,  ուսումնական թղթապանակում, որտեղ նա իր ուսումնական աշխատանքի արդյունքները հավաքում է` առանձնացնելով դրանք ըստ տեսակի: Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման: Դասավանդողը  գնահատում է սովորողի  դասարանի և տնային աշխատանքի համար`  ըստ սովորողի մասնակցության աստիճանով: Բացակայած սովորողը դասարանական առաջադրանքը  կատարում են հեռավար տարբերակով: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը: Սովորողին գնհատելիս դասավանդողը նաև հետևում է երեխայի  ամսական  մաթեմատիակակն ֆլեշմոբերի  մասնակցությանը, խնդիրների լուծման  քննարկմանը:

Բովանդակություն
6-րդ դասարան
Կրկնողություն
1.     Բնական թվեր: Հատկություններ: Գործողություններ
2.     Թվային արտահայտություններ: Մնացորդով բաժանում
3.     Բաժանելիության հայտանիշները
4.     Պարզ և բաղադրյալ թվեր: Ամենամեծ ընդհանուր բաժանարար
5.     Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
6.     Տեքստային խնդիրներ
7.     Սովորական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
8.     Խառը թվեր:Հատկություններ: Գործողություններ
  
Նախագիծ 1. Հարաբերություններ, համեմատականություններ, տոկոսներ
Սովորողը օգտվում է word, GEOGEBRA  ծրագրից:
1.     Տառային արտահայտություններ
2.     Հարաբերություններ
3.     Համեմատականություններ և նրանց հիմնական հատկությունը
4.     Համեմատականությունների վերաբերյալ խնդիրների լուծումը
5.     Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ
6.     Տոկոսներ
7.     Մասեր, տոկոսներ, խնդիրների լուծումը
8.     Մասշտաբ
9.     Համաչափություն


Նախագիծ 2. Տվյալներ և տվյալների մշակում
Սովորողը  նախագիծը իրականացնելիս օգտվում է word-դիագրամ վահանակից, paint ծրագրով նկարները կտրում տեղադրում է իր բլոգում
1.     Դիագրամներ
2.     Գրաֆիկներ
3.     Պատահույթ
4.     Պատահույթի հավանականությունը
5.     Խաղային և առօրյա խնդիրներ, նրանց լուծման հաշվեկանոններ

Նախագիծ 3. Ամբողջ թվեր
Կոորդիանատային ուղիղը պատկերելու համար սովորողը օգտվում է paint ծրագրից կամ GEOGEBRA _ից:
1.     Ամբողջ բացասական թվեր
2.     Ամբողջ թվերի շարքը և ամբողջ թվերի համեմատումը
3.     Կոորդինատային ուղիղ
4.     Հակադիր ամբողջ թվեր
5.     Ամբողջ թվի բացարձակ արժեքը Ամբողջ թվերի համեմատումն ըստ նրանց գրառման
6.     Ամբողջ թվերի գումարումը
7.     Ամբողջ թվերի հանումը
8.     Ամբողջ թվերի բազմապատկումը
9.     Ամբողջ թվերի գումարման օրենքները
10.   Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
11.   Ամբողջ թվերի բաժանումը

Նախագիծ 4. Կոորդինատային հարթություն
Աշխատանքը իրականցվում է GEOGEBRA  ծրագրով
1.     Կոորդինատային ուղիղ
2.     Կոորդինատային հարթություն
3.     Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա

Նախագիծ 5. Ռացիոնալ թվեր
Սովորողը օգտվում է Microst  word –ի բանաձև վահանակից կամ   ծրագրից կամ  GEOGEBRA ծրագրից:

1.     Ռացիոնալ թվերի համեմատումը, գումարումը և հանումը
2.     Ռացիոնալ թվերի բազմապատկումը և բաժանումը
3.     Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները
4.     Մեծությունների չափումը տրված ճշգրտությամբ
5.     Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը
6.     Ուղղանկյան մակերեսը և ուղղանկյունանիստի ծավալը

Նախագիծ 6. Հավասարումներ
Սովորողը օգտվում է Microst  word  ծրագրից:

1.     Մեկ անհայտով հավասարումներ
2.     Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը
3.     Ճշմարիտ և կեղծ ասույթներ

Նախագիծ 7. Տասնորդական կոտորակներ
Սովորողը օգտվում է Microst  word  ծրագրից:

1.     Տասնորդական կոտորակներ
2.     Տասնորդական կոտորակների դիրքային գրառումը և նրանց ընթերցումը
3.     Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և տասնորդական կոտորակները
4.     Տասնորդական կոտորակների գումարումը
5.     Տասնորդական կոտորակների համեմատումն ըստ նրանց դիրքային գրառման
6.     Տասնորդական կոտորակների հանումը
7.     Տասնորդական կոտորակների բազմապատկումը
8.     Տասնորդական կոտորակների բաժանումը
9.     Տասնորդական կոտորակների կլորացումը




Բովանդակություն

7-րդ դասարան։ Հանրահաշիվ
1.     Բնական թվեր: Հատկություններ: Գործողություններ
2.     Սովորական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
3.     Ամբողջ թվեր: Հատկություններ: Գործողություններ
4.     Տասնորդական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
5.     Ռացիոնալ թվեր: Հատկություններ: Գործողություններ
6.     Տեքստային խնդիրներ
7.     Մեկ անհայտով հավասարումներ
8.     Մեկ անհայտով անհավասարումներ
9.     Տառային արտահայտություններ, բանաձևեր
10.    Թվային և տառային արտահայտություններ: Դրանց թվային արժեքները
11.    Բնական ցուցիչով աստիճան
12.    Միանդամներ
13.    Նման անդամների միացում
14.    Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացումը
15.    Բազմանդամներ, հիմնական գաղափարները
16.    Բազմանդամների գումարումը և հանումը
17.    Միանդամների և բազմանդամների արտադրյալը
18.    Բազմանդամների բազմապատկում
19.    Նույնություններ: Նույնաբար հավասար արտահայտություններ
20.    Կրճատ բազմապատկման բանաձևեր
21.    Բազմանդամի վերլուծումը արտադրիչների
22.    Ընդհանուր արտադրիչի դուրս բերումը փակագծերից
23.    Խմբավորման եղանակ
24.    Կրճատ բազմապատկման բանաձևերի կիրառումը
25.    Լրիվ քառակուսի առանձնացնելու եղանակ
26.    Կոմբինացված եղանակ
27.    Առաջին աստիճանի մեկ անհայտով հավասարումներ
28.    Մեկ անհայտով գծային հավասարումներ
29.    Առաջին աստիճանի հավասարման բերվող տեքստային խնդիրներ
30.    Բազմության տարրեր, ենթաբազմություն
31.    Բազմությունների միավորումը և հատումը
32.    Թվային բազմություններ
33.    Ուղիղ և հակադարձ համեմատականություն
34.    Գաղափար ֆունկցիայի մասին, ֆունկցիայի տրման եղանակները
35.    Ուղիղ համեմատականության ֆունկցիան և նրա գրաֆիկըԳծային ֆունկցիան և նրա գրաֆիկը

7-րդ դասարան։ Երկրաչափություն
1.     Ուղիղ և հատված։ Ճառագայթ և անկյուն
2.     Հատվածների և անկյունների համեմատումը, չափումը
3.     Ուղղահայաց ուղիղներ
4.     Եռանկյուններ։ Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
5.     Եռանկյան միջնագծերը, բարձրությունները և կիսորդները
6.     Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները
7.     Զուգահեռ ուղիղներ
8.     Եռանկյան անկյունների գումարը
9.     Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև
10.    Ուղղանկյուն եռանկյուններ
11.    Շրջանագիծ և շրջան
12.    Երկրաչափական կառուցումներ
13.    Եռանկյան կողմերի և անկյունների միջև առնչությունների կիրառություններ


8-րդ դասարան։ Հանրահաշիվ
1.     Բնական ցուցիչով աստիճան
2.     Միանդամներ: Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացումը
3.     Բազմանդամներ: Հիմնական գաղափարները
4.     Նման անդամների միացում
5.     Կրճատ բազմապատկման բանաձևեր։ Դրանց կիրառումը։ Նույնություններ
6.     Բազմանդամի վերլուծումը արտադրիչների։ Ընդհանուր արտադրիչի դուրս բերումը փակագծերից։ Խմբավորման եղանակ
7.     Մեկ անհայտով գծային հավասարումնեչ
8.     Գծային հավասարումների համակարգեր։ Երկու անհայտներով առաջին աստիճանի հավասարումներ։
9.     Երկու անհայտով գծային համակարգեր։ Տեղադրման եղանակ
10.    Գումարման եղանակ
11.    Խնդիրների լուծումը համակարգերի օգնությամբ
12.    Ամբողջ ցուցիչով աստիճան
13.    Հանրահաշվական կոտորակներ։ Հատկությունները
14.    Հավասար հայտարարներով հանրահաշվական կոտորակների գումարումն ու հանումը
15.    Հանրահաշվական կոտորակների ընդհանուր հայտարարի բերելը
16.    Հանրահաշվական կոտորակների բաժանումը, բազմապատկումը և աստիճան բարձրացնելը
17.    Ռացիոնալ արտահայտությունների ձևափոխումը
18.    Ռացիոնալ թվեր
19.    Իրական թվեր
20.    Իրական թվերի համեմատումը։ Թվի մոդուլը
21.    Թվաբանական գործողություններ և մոտավոր հաշվում
22.    Միջակայքեր թվային ուղղի վրա
23.    Թվային անհավասարություններ։ Հատկությունները
24.    Գծային անհավասարումներ
25.    Անհավասարումների համակարգ և համախումբ
26.    Մոդուլ պարունակող անհավասարումներ
27.    Քառակուսի արմատի գաղափարը։ Հատկությունները
28.    Արմատով արտահայտությունների ձևափոխում
29.    Իռացիոնալ հավասարումներ և անհավասարումներ
30.    Քառակուսային եռանդամ
31.    Քառակուսային եռանդամի մեծագույն և փոքրագույն արժեքները
32.    Քառակուսային հավասարում
33.    Թերի քառակուսային հավասարումներ
34.    Քառակուսային հավասարման արմատների բանաձևը
35.    Քառակուսային հավասարման արմատների ևս մեկ բանաձև
36.    Քառակուսային եռանդամի վերլուծումը գծային արտադրիչների
37.    Վիետի թեորեմը
38.    Տեքստային խնդիրներ
39.    y=k/x ֆունկցիան և նրա գրաֆիկը
40.    y=|x| ֆունկցիան և նրա գրաֆիկը
41.    Քառակուսի արմատի ֆունկցիան և նրա գրաֆիկը
42.    y=x² ֆունկցիան և նրա գրաֆիկը

8-րդ դասարան։ Երկրաչափություն

1.     Բազմանկյուններ
2.     Զուգահեռագիծ
3.     Թալեսի թեորեմը
4.     Սեղան
5.     Ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի
6.     Առանցքային և կենտրոնական համաչափություն
7.     Պատկերացում բազմանիստների մասին
8.     Շրջանագծի շոշափող
9.     Կենտրոնային և ներգծյալ անկյուններ
10.    Եռանկյան նշանավոր կետերը
11.    Ներգծյալ և արտագծյալ շրջանագիծ
12.    Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը
13.    Էլիպս
14.    Կանոնավոր բազմանկյուններ
15.    Պտտման մարմիններ
16.    Բազմանկյան մակերեսը
17.    Զուգահեռագծի, եռանկյան և սեղանի մակերեսները
18.    Բազմանիստների մակերևույթների մակերեսները
19.    Պյութագորասի թեորեմը
20.    Առնչություններ ուղղանկյուն եռանկյան կողմերի և անկյունների միջև
21.    Հիմնական եռանկյունաչափական առնչությունները

I.            Սկզբնական երկրաչափական տեղեկություններ
1.            Ուղիղ և հատված
2.            Ճառագայթ և անկյուն
3.            Հատվածների և անկյունների համեմատումը
4.            Հատվածների և անկյունների չափումը
5.            Ուղղահայաց ուղիղներ

II.            Եռանկյուններ
1.            Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
2.            Եռանկյան միջնագծերը, բարձրությունները և կիսորդները
3.            Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները

III.            Զուգահեռ  ուղիղներ
1.            Զուգահեռ ուղիղներ
IV.            Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև
1.            Եռանկյան անկյունների գումարը
2.            Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև
3.            Ուղղանկյուն եռանկյուններ
4.            Շրջանագիծ և շրջան
5.            Երկրաչափական կառուցումներ
6.            Եռանկյան կողմերի և անկյունների միջև առնչությունների կիրառություններ

8-րդ դասարան
I.            Քառանկյուններ
1.            Բազմանկյուններ
2.            Զուգահեռագիծ
3.            Թալեսի թեորեմը
4.            Սեղան
5.            Ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի
6.            Առանցքային և կենտրոնական համաչափություն
7.            Պատկերացում բազմանիստների մասին
II.            Շրջանագիծ
1.            Շրջանագծի շոշափող
2.            Կենտրոնային և ներգծյալ անկյուններ
3.            Եռանկյան նշանավոր կետերը
4.            Ներգծյալ և արտագծյալ շրջանագիծ
5.            Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը
6.             
7.            Կանոնավոր բազմանկյուններ
8.             
III.            Պատկերների մակերեսներ
1.            Բազմանկյան մակերեսը
2.            Զուգահեռագծի, եռանկյան և սեղանի մակերեսները
3.            Բազմանիստների մակերևույթների մակերեսները
4.            Պյութագորասի թեորեմը
5.            Առնչություններ ուղղանկյուն եռանկյան կողմերի և անկյունների միջև
6.            Հիմնական եռանկյունաչափական առնչությունները