вторник, 5 ноября 2019 г.

Չափչփում ենք արքայանարինջները



Մի քանի օր է կրթահամալիրի դասավանդողները,  մեծ ու փոքր սովորողները զբաղված են արքայանարնջի կեղևահանման և չորացման գործով: Կրթահամալիրը գնել է    1 տ 450 կգ արքայանարինջ, որից 200 կգ-ը   տրամադրել է Միջին դպրոցին:







 Այսօր մի խումբ սովորողների  հետ չափչփեցինք, կշռեցինք արքայանարինջները:  Ընտրեցինք  միջին չափի  արաքայանարինջներ,  որոնց կշիռը մեկ հատը տատանվում էր 350-400 գրամ, այսինքն 200 կգ-ը ստացվում է մոտ 500 հատ արքայանարինջ, տես հաշվարկը՝
200x1000=200000 գ
200.000:400=500 հատ   միջին չափի արքայանարինջ:

 5կգ մաքրելուց  հետո, սովորողները նորից կշռեցին մաքրած արքայանարինջները,  տեսանք որ կեղևից կես կգ  կուրուստ ունեցանք: Մինչ մենք կշռում, վերհիշում էինք զանգվածի չափման միավորները, երեխաները տասական  արաքայանարինջ ամրացնելով  մեկ պարանին`   կեռիկների օգնությամբ, կախեցին արևոտ ջերմոցում:
 500:10=50 շարան արքայանարինջ ստացվեց;

 Սպասում ենք չորանալուն...
 Մանրամասն տե՛ս ֆիլմում...


0 коммент.:

Отправить комментарий