Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

суббота, 26 ноября 2016 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունք


четверг, 24 ноября 2016 г.

Հեռավար ուսուցում

18.11.2016թ. -  30.11.2016թ

Արդեն երկու շաբաթ է, մաթեմատիկա առարկայից,   4-րդ և 5-րդ դասարանցիների մի խումբ սովորողներ մասնակցում են հեռավար  ուսուցմանը: Հեռավար ուսուցումը հնարավորություն է տալիս  աշխատել ո'չ միայն բացակայող սովորողներին, այլ նաև` դասավանդողին (մեկ շաբաթ բացակայել եմ դպրոցից` աղջկաս վատառողջ լինելու պատճառով): Այս տեսակի ուսուցման առավելությունն այն է, որ սովորողը ձեռք է բերում ինքնուրույնություն, կարողանում է թեման  կարդալով յուրացնել և կիրառել մաթ խնդիրներում: Ստորև ներկայացնում եմ  սովորողների ցանկը,  ովքեր աշխատել և մի մասն էլ դեռ շարունակում է աշխատել   հեռավար ուսուցմամբ`




среда, 16 ноября 2016 г.

Նոյեմբերի 16.2016թ. Խաղ -մրցույթ, բանավոր հաշիվ

  Նոյեմբերի 16-ին Արևելյան դպրոցում կայացավ խաղ-մրցույթ` մաթեմատիկայից:  Մրցույթին մասնակցեցին   կրթահամալիրի բոլոր կրտսեր  դպրոց-պարտեզները: Յուրաքանչյուր դպրոցից եկել էր 10  սովորող` 4-5-րդ դասարանցիներ:  Սովորողները բաժանվեցին խմբերի` ըստ դպրոցների, և ակտիվ մասնակցեցին խաղ-մրցույթին: Մրցույթը կազմված է երկու փուլից` առաջին փուլ` բանավոր հաշիվ, երկրորդ փուլ` գրավոր, ոչ ստանդարտ խնդիրների լուծում:
Մրցույթի  նպատակն էր` համախմբել այլ դպրոցների սովորողներին, ծանոթություն, բանավոր հաշվի զարգացում: Սովորողները շատ ակտիվ էին, ոգևորված, այս փուլում առավել ակտիվ գտնվեցին Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողները:
 Սովորողներն անհամբեր սպասում են երկրորդ փուլին, ամեն ինչ դեռ առջևում է...




вторник, 15 ноября 2016 г.

16.11.2016-ՕԼԻՄՊԻԱԴԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ

 Մասնակիցներ-4-5րդ դասարաններ


Առաջադրանքները տե'ս այստեղ...

понедельник, 14 ноября 2016 г.

Մաթեմատիկայի օլիմպիադա Արևելյան դպրոցում

16.11.2016թ.

Նոյեմբերի 16-ին, ժամը` 13:00-13:45ր  տեղի կունենա ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ Արևելյան դպրոցում:
Օլիմպիադային  կարող են մասնակցել կրտսեր դպրոցի այն 4-5-րդ դասարանցիները, ովքեր ակտիվորեն մասնակցում են ամենամսյա  մաթեմատիկայի ֆլեշմոբին:

Յուրաքանչյուր  կրտսեր դպրոցից կարող է ներկայանալ  առավելագույնը 10 սովորող
/սովորողներին ընտրում է այդ դպրոցի մաթեմատիկայի դասավանդողը/:


Սովորողներն ներկայանան մաթեմատիկայի օլիմպիադային լիցքավորված համակարգիչներով:

Մասնակիցներ- Արևելյան Դպրոց


  1. Մկրտչյան Մառա
  2. Թադևոսյան Սամվել
  3. Վիգեն Հովակիմյան
  4. Նախշիկյան Արտաշես
  5. Հայկ Արշակյան 
  6. Վահան Մանուչարյան
  7. Արշակ Առուստամյան
  8. Հրաչ Ղալամքարյան
  9. Լևոն Ղալամքարյան
  10. Մարի Մեդոյան


Մասնակիցներ-Արևմտյան դպրոց
Մասնակիցներ-Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ-Հարավային դպրոց



воскресенье, 6 ноября 2016 г.

Մաթ. ֆլեշմոբի հոկտեմբեր ամսվա արդյունքները


Սիրելի սովորողներ, հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, լուծումները, արդյունքները տես համապատասխան հղումով`

Նոյեմբերի 14-19,2016թ.

Սեբաստացու օրեր. 

Կրթահամալիրի տոն 2016







Նոյեմբերի 14-19
9։00-9։15՝  տոնական ընդհանուր պարապմունքներ արևելյան դպրոցում
Նոյեմբերի 14, 16
Ժամը` 12:55-13:35
Բանավոր մաթեմատիկայի կազմակերպումը կրտսեր դպրոցում-4-5րդ դասարան

Նոյեմբերի 15


Ժամը` 09.20-09.40

Մաթեմատիկայի ինտեգրումը   ուսումնական լանջերին ու պուրակներին
նախագիծ,  մասնակիցներ` 5-րդ դասարանցիներ:

Վայրը` Արևելյան դպրոցի արտաքին բակ:
Նոյեմբերի 16.
Ժամը` 10:00-11:00
Մրցում են մաթ. ֆլեշմոբի  սեպտեմբեր, հոկտեմբեր ամսվա հաղթողները,
 4-5րդ  դասարան:

Վայրը`  միջին դպրոցի  գրադարան:

Նոյեմբերի 17:


Անգլերեն+ մաթեմատիկա
Ինտեգրված դաս:
Աշխատանք կայքից, տես այստեղ


Նոյեմբերի 18.
Մաթ. ներկայացում`  «Շուշանիկը ֆլեշմոբի աշխարհում»
Վայրը` արևելյան դպրոցի թատերասրահ:
Նոյեմբերի 16՝ Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա դպրոց. համերգ «Սեբաստացիներ» համերգասրահում
Նոյեմբերի 18՝ մեդիաուրբաթ-համերգ
Նոյեմբերի 19՝ համերգ-տոնախմբություն «Հարիսա»