Հունիս- աշխատաժամանակ
Ամառային ուսումնական ճամբար-2022թ.
Ճամբարի կրթահամալիրյան ուղղություններ
Ճամբարի յան կրթահամալիրբովանդակություն. հարսանեկան նախապատրաստություն
Նախագիծ 1. Մաթեմատիկական խաղեր, ընկերական հանդիպումներ, մրցաշար վեցերորդցիների միջև:
Նախագիծ 2. " Սովորող-սովորեցնող՚՚ -Միջին դպրոցի սովորողների կրտսեր դպրոցի սովորողների համատեղ աշխատանք-Geogebra ծրագրի հիմունքներ
Նախագիծ 3. Մաթեմատիկա ամսագրի հերթական համարների թողարկում, թարգմանական աշխատանք:
Նախագիծ 4. Ուսումնական ճամփորդություններ
Գյումրի
Բնագիտատեխնիկական թանգարան
Աստղադիտարան
«Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքն այս ամիս հիմնականում ուղղված էր մայիսյան հավաքի պատրաստմանը, քննարկմանը: Մաթեմատիկների համատեղ ջանքերով մայիսի 18-ին կայացավ կլոր սեղան հանդիպում, որին ներկա էին տարատարիք սովորողներ, ծնողներ:
Դասավանդողներն ըստ նշված կետերի ներկայացրեցին իրենց հաջողած նախագծերը:
Հաջողված եմ համարում TechnovationGirls 2022 միջազգային մրցույթ նախագիծը, որին սովորղները հանդես էին եկել իրենց նախաձեռնությամբ՝ ստեղծելով հայաստանյան ցայտաղբյուրների ցանց: Մանրասմասն տե՛ս սահիկաշարում, հղումն այստեղ, համակարգումը՝ Հասմիկ Իսրայելյանի:
Ներկայացնում եմ տարվա կտրվածքով հաջողած նախագծերը, կան աշխատանքներ որոնք իրականացվել են հենց մայիսին.
Տարվա ընթացքում Անի Միրզոյանը և Գրետա Բակունցը իրականացրել են անթիվ, անհամար նախագծեր, բայց ես ուզում եմ առանձնացնել այն աշխատանքները, որոնք իրականացրել են աշխատելով համատեղ կրտսեր դպրոցների այլ մաթեմատիկա դասավանդողների, դասվարների հետ, կապ հաստատելով կրթահամալիրի բոլոր օղակների սովորողների միջև:
Յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը կրթահամալիրում կազմակերպվում է բաց (կարող է մասնակցել ցանկացած մարդ) ֆլեշմոբ մաթեմատիկայից` տարբեր մարդիկ, տարբեր վայրերում միաժամանակ զբաղված են մաթեմատիկական նույն առաջադրանքը կատարելով:
«Մաթեմատիկա» ամսագիր լաբորատորիան վերամշակել է մաթեմատիկական ֆլեշմոբի կազմակերպման կարգը:
Ֆլեշմոբի պատասխանատուների ցուցակը ըստ մակարդակների տե՛ս այստեղ:
Սովորողների մասնակցության թիվը զգալիորեն ավելանում է վերջին եռամսյակում աշխատանքների թիվը հատում է 1000-ը:
Մաթեմատիկական ֆլեշմոբի ամենամսյա վերլուծությունները տե՛ս «Մաթեմատիկա» ամսագրում:
2021-2022 ուսումնական տարի, աշխատանքների վերլուծություն.
Կրթությունն ու ինքնակրթույթունը անհատի լիարժեք զարգացման բաղակացուցիչ մասերն են, ուստի կրթահամալիրում յուրաքանչյուր դասավանդող անկախ իր դասավանդման առարկայից ինքնակրթվում է, սովորղին ևս դրդելով ինքնակրթության:
Մաթեմատիկա դասավանդողների ամենաշաբաթյա հավաքները ուղղված են մասնագիտական զարգացմանը, դասավանդողի ինքնակրթությանը:
Մաթեմատիկա դասավանդողներին հնարավորություն է ընձեռված յուրաքանչյուր երկուշաբթի միասին հավաքվելու, քննարկելու թե՛ դասարանական առօրյա հարցերը, խնդիրները, թե՛ մասնագիտական թեմաները: Հանդիպումները լիարժեք և այսքան արդյունավետ չէին լինի, եթե մաթեմատիկների խմբին չմիանար կրթահամալիրի մենթոր ուսուցիչ՝ Գևորգ Հակոբյանը:
Միասին քննարկել, լուծել ենք հազարից ավել խնդիրներ: Այդ թվում ֆլեշմոբի խնդիրները իր բոլոր մակարդակներով: Գևորգ Հակոբյանի առաջարկով յուրաքանչյուր ամիս մաթեմատիկա դասավանդողները ստացել են մասնագիտական զարգացամանն ուղղված առաջադրանքներ իրենց տեսական և գործնական մասերով, յյուրաքանչյուր դասավանդող աշխատել է յուրովի, մեկը հրապարակել է բլոգում, մյուսը՝ ոչ: Յուրաքանչյուր ամսվա փաթեթը ստերև՝
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Առաջին ուսումնական շրջանի մաթեմատիկների հավաքի հաշվետվությունն տե՛ս այստեղ:
Երրորդ ուսումնական շրջան՝ անելիքները:
Մաթեմատիկա դասավանդողներից բացի յուրաքանչյուր դասվար շաբաթական մեկ անգամ ևս ունի հնարավորություն հանդիպելու Գևորգ Հակոբյանին՝ ուղղելու իրեն հուզող մաթեմատիկական խնդիրները, հարցերը:
Դասվարների մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանքները տե՛ս ստորև.
Առաջին ուսումնական շրջան :
Երրորդ ուսումնական շրջան: