четверг, 27 января 2022 г.

Math-o-mir- դասընթաց


Դիջիթեքյան ստուգատեսի շրջանակում, Միջին դպրոցի 
Մաթեմատիկների ջոկատը Սովորող -սովորեցնող նախագծով, այցելեց  Արևմտյան դպրոց-պարտեզ  Math-o-Mir մաթեմատիկական ծրագիրն ուսուցանելու։ Սեմինարավարներ՝  Դավիթ Մկրտչյան, Ստեփան Իլոյան: 




Ավագ ընկերները նախ խոսեցին ծրագրի առանձնահատակություններից, ինչու են կարևորում ծրագիրը և ինչպես պետք է կիրառել մաթեմատիկայի դասին: Այնուհետև անցան գործնական մասին. սովորեցրեցին թե ինչպես պետք է ծրագիրը ներբեռնել համակարգչում, ինչպես մուտքագրել օգտվելով ծրագրի գործիքաշարից, ցույց տվեցին 
մաթեմատիկական սիմվոլները  արագ և հեշտ գրելու տարբերակները, այնուհետև  կատարված աշխատանքը ինչպես պահպանել համակարգչում, և վերջապես, ինչպես տեղափոխել այն բլոգ:

 Մանրամասն տե՛ս տեսանյութում:

Նախագիծը տե՛ս  այստեղ:


0 коммент.:

Отправить комментарий