пятница, 28 января 2022 г.

Մասնակցություն-Ազգագրական փառատոնին


Ձմեռային ճամբարի ժամանակ սովորողներն պատրաստել են Բալակլավաներ, որը նաև կոչվում է լեռնադահուկորդի դիմակ 
(անգլ.՝ balaclava Բալակլավա 
քաղաքի անունից):
Բ
ալակլավա անունը գալիս է ուկրաինական Բալակլավա քաղաքի անունից։ Այն նախատեսված է ամբողջ գլուխը ծածկելու համար: Հաճախ բաց են մնում միայն աչքերն ու բերանը, կամ միայն աչքերը։

Նախապատրաստական աշխատանքներ:
1. Սովորոները նախ  տեղեկություն գտան գլխարկի պատմության մասին.

Ըստ լեգենդի 1854-1855 թվականների սաստիկ ձմռանը, Ղրիմի պատերազմի ժամանակ բրիտանական զինվորները սաստիկ ցրտից պաշտպանվելու համար հնարեցին բրդից գործած գլխարկներ, որոնք ծածկում էին ողջ գլուխը: Գլխարկը 19-րդ դարում հայտնի էր նաև ուլանի կամ տեմպլիերի գլխարկ անունով։ Այժմ գլխարկը օգտագործվում է զինված ուժերի սաղավարտի տակից, որպես պաշտպանական միջոց։

2. Յուրաքանչյուր սովորող չափել է գլխի շրջանագծի երկարությունը:

2. Երկարությանը համապատասխան վերցրել  են հատերով  թել / հատուկ թել է բալակլավա գործելու համար/, գործելով հատերը միացրել են իրար, այնպես որ դառնա շրջանագիծ:

3. Աշխատանքը ավարտելուց հետ ամեն սովորող կատարել է ստեղծագործական աշխատանք, իր գլխարկին տալով որևէ կենդանու կերպար՝ արջ, նապաստակ և այլ:



Աշխատանքի ընթացքը տես տեսանյութում.


0 коммент.:

Отправить комментарий