воскресенье, 16 января 2022 г.

9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագիր

Հանրահաշիվ, երկրաչափություն

Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով հատկացված ժամաքանակով  5-դասաժամ (2ժ - հանրահաշիվ, 2ժ-երկրաչափություն, 1ժ-խորացված մաթեմատիկա, որը սովորողին հնարավորության կտա կողմորոշվելու հետագա մասնաիգատական հարցում )։ Այս ուսումնական տարում, աշխատում եմ 9-5 դասարանի սովորողների հետ: Սովորողները գիտելիքը առարկայի մասով շատ տարբեր է, ամենացածր մակարդակից մինչև մաթեմատիկայով խիստ հետաքրքրվողներ: Դասի կազմակերպումը:

Դասերը կազմակերպում եմ կրթահամալիրի և «Մաթեմատիկա» լաբորատորիայի  օրացույցի համապատասխան։

Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են իրենց կարողությունների համապատասխան  նախագծի փաթեթը, անկախ սովորողի ուսուցման ձևից՝ հեռավար թե առկա, սովորողը փորձում է աշխատել ինքնուրույն, ես միայն ուղղորդում եմ, աշխատանքի ավարտին սովորողը  ներկայացնում է նախագծի արդյունքները՝ հրապարակելով բլոգի  համապատասխան բաժնում, լավագույն աշխատանքը հրապարակվում է նաև  «Մաթեմատիկա» ամսագրում ։ 

Սովորողի մասնագիտության կողմնորշման հարցում օգնում է նաև լրացուցիչ աշխատանքները մաթեմատիկայից՝


1մասնակցություն ընթացիկ նախագծերին (օրացույցից դուրս)
2մասնակցություն ամենամսյա ֆլեշմոբին (որևէ մակարդակի խնդիրների լուծում, ներկայացում)
3մասնակցություն ֆլեշմոբի խնդիրների հավաքագրմանը ( սովորողներն են առաջարկում մակարդակին)

4. մասնակցություն մաթեմատիկական ֆլեշմոբի ամփոփ վերլուծությանը
5․ մասնակցություն կրթահամալիրի օրացույցով կազմակերպված նախագծերին, մաթեմատիկա ամսագրի սպասարկումը։


Մասնագիտական կողմնորոշման ծրագրով սովորողների հետ պարբերապար անդրադարձ ենք անում  «Մաթեմատիկա» ամսագրին։  Փորձում ենք հանդես գալ նյութերով, որն էլ կուղուրդի սովորողին մասնագիտական հարցում կողմնորոշվել:

0 коммент.:

Отправить комментарий