Մաթեմատիկական ֆլեշմոբի առկա հանդիպման նախագիծը տե՛ս այստեղ:
Հանդիպումը կկայանա հունվարի 20-ին, ժամը՝ 11:00-12:00:
Բոլոր սովորողները ներկայանան անհատական լիցքավորված համակարգիչներով:
Կրթահամալիրի 1-3 -րդ դասարանների սովորողները հանդիպում են Արևելյան դպրոց-պարտեզում, պատասխանատու՝ Արևելյան դպրոց, Նառա Նիկողոսյան, Լիլիթ Սահակյան:
Հայտագրվել է 65 սովորող:
Տրամադրել մասնակիցների թվին համապատասխան կաբինետներ, երկու պատասխանատու՝ / ոչ մաթեմատիկ/ աշխատանքը կազմակերպելու համար, ապահովել անխափան ինտերնետ:
Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ղեկավարները ապահովեն սովորողների տեղափոխումը Արևելյան դպրոց-պարտեզ:
Կրթահամալիրի 4-5 -րդ դասարանների սովորողները հանդիպում են Արևմտյան դպրոց-պարտեզում, պատասխանատու՝ Արևմտյան դպրոց, Գոհար Բալջյան, Գրետա Բակունց: Հայտագրվել է 80 սովորող:
Տրամադրել մասնակիցների թվին համապատասխան կաբինետներ, երեք պատասխանատու՝ / ոչ մաթեմատիկ/ աշխատանքը կազմակերպելու համար, ապահովել անխափան ինտերնետ:
Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ղեկավարները ապահովեն սովորողների տեղափոխումը Արևմտյան դպրոց-պարտեզ:
Կրթահամալիրի 6-8 -րդ դասարանների սովորողները հանդիպում են Միջին դպրոց-պարտեզում, պատասխանատու՝ Միջին դպրոց, Բուշ Լուսինե, Լիանա Հակոբյան: Հայտագրվել է 60 սովորող:
Տրամադրել մասնակիցների թվին համապատասխան կաբինետներ, երկու պատասխանատու՝ / ոչ մաթեմատիկ/ աշխատանքը կազմակերպելու համար, ապահովել անխափան ինտերնետ:
Կրթահամալիրի 9-12 -րդ դասարանների սովորողները, Քոլեջի ուսանողները հանդիպում են Ավագ դպրոցում, պատասխանատու՝ Ավագ դպրոց, Մարթա Ասատրյան, Սյուզի Հակոբյան: Հայտագրվել է 15 սովորող:
Տրամադրել մասնակիցների թվին համապատասխան կաբինետ, մեկ պատասխանատու՝ / ոչ մաթեմատիկ/ աշխատանքը կազմակերպելու համար, ապահովել անխափան ինտերնետ:
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՖԼԵՇՄՈԲԻ ԱՌԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՕԳՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ.
Մասնակիցները սենյակում պետք է նստեն ազատ՝ մեկ սեղանի մոտ մեկ սովորող:
Սենյակը պետք է լինի օդափոխված, սենյակում պետք է լինի ջուր, անխափան ինտերնետ:
Սենյակի պատասխանատուն պետք է հետևի մասնակիցների կարգապահությանը, անաղմուկ աշխատանքին:
Պատասխանատուն ժամը 10:50ր-ից ոչ ուշ մասնակիցներին բացատրում է, թե որ սովորողը որ մակարդակի խնդիրը պետք է լուծի, այնուհետև ներկայացնում է ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ամսագրի վերջին համարը՝ #67, որտեղ տեղադրված են քառամակարդակ խնդիրները:
11:00-ին մասնակիցները բացում են ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ամսագիրը, ընտրում են իրենց համապատասխան մակարդակը և լուծում:
Պատասխանատուն հետևում է ժամին, ավարտը՝ 12:00ր:
Պատասխանատուն ընթացքը նկարում է և մի քանի նկար է ուղարկում l.hakobyan@mskհ.am հասցեին:
0 коммент.:
Отправить комментарий