четверг, 27 января 2022 г.

Ձմեռային ճամբարը Միջին դպրոցում

Սովորողների ամենասիրելի շրջանը՝ Ձմեռային ճամբարը, մոտենում է իր ավարտին: Միջին դպրոցի Մաթեմատիկների ջոկատը այսօր շրջայց կատարեց ճամբարի ջոկատներով, և կարծես թե եռուզեռը դեռ շարունակվում է, մենք տրամաբանական ավարտ չտեսանք խմբերում, սովորողների ոգևորությունը կարծես էլ ավելի է մեծացել, ավելին՝ պահանջում են չորրորդ շաբաթն էլ լինի ճամբարային, բայց դրա մասին ավելի ուշ...

Այսօր, սովորողները բացի նրանից, որ փորձում են ամփոփել ճամբարային գործունեությունը, շարունակում են զուգահեռ ճամփորդել՝ Ճամփորդություն դեպի ԳյումրիԱրատեսի դպրական կենտրոն , ուսումնական այց՝  Մատենադարան , շարունակում են ակտիվ մասնակցել մարզական ստուգաետսներին՝ Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոց Ջրվեժ անտառապարկ:

 Դիջիթեքյան շրջանում Մաթեմատիկների ջոկատը Արևմտյան դպրոցում իրենց կրտսեր ընկերներին ներկայացրեցին math-o-mir ծրագիրը՝ գործիքաշարը, համատեղ դաս արեցինք Գրետա Բակունցի ջոկատի հետ, սեմինարավար՝ Դավիթ Մկրտչյան, Ստեփան Իլոյան: Միևնույն ժամանակ ութերորդ դասարանցի Սեդան, Վլոգինգի հավաք էր կազմակերպել Միջին դպրոցի երկարօրյա ծրագրում ընդգրկված սովորողների համար:
Դասընթացներին հաջորդեց ընկեր Արևիկի  ջոկատի պատրաստած համեղ պիցցաները, թխվածքաբլիթները, Ղափամայի ծեսի նախապատրաստական աշխատանքները:
Չէ, իրոք որ վերջ չունի ճամբարը, ամեն ինչ նոր է սկսվում...

Մանրամասն տե՛ս տեսանյութում,  մոնտաժեցին՝  Մարիա Խանյանը, Էմմա
 Հազարումյանը, 6-րդ դասարան:















0 коммент.:

Отправить комментарий