Երկարաժամկետ նախագիծ
Նախագծի վերնագիրը՝ Խնդիրներ են առաջադրում սովորողները
Նախագծի մասին:
Արդեն 2,5 տարի է, ինչ սովորողներն առաջարկում, հորինում են տարբեր խնդիրներ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբի համար:Կարևոր եմ համարում այս աշխատանքը, քանի որ սովորողների մոտ ձևավորվում է ճաշակ, տարբերել վատ ու լավ խնդիրը, առաջանում է հետաքրքրությունդեպի մաթեմատիկան: Այս ընթացքում մասնակցել են հարյուրավոր սովորողներ կրթահամալիրից, նախագծին մասնակցել են նաև այլ դպրոցներից սովորողներ:
Նախագծի իրականացման ընթացքը:
Ամսվա սկզբին, կրթահամալիրի սովորողները, որպես հիշեցում, նամակ են ստանում մաթեմատիկական ֆլեշմոբի հինգերորդ մակադակի վերաբերյալ, մինչև ամսվա վերջ սովորողները համացանցից տարբեր խնդիրներ են գտնում և ուղարկում են l.hakobyan@mskh.am հասցեին: Կան սովորողներ, ովքեր սիրում են խնդիրներ հորինել և ուղարկում են իրենց հորինած խնդիրները, ողջունելի է նաև այդ տարբերակը: Մի խումբ սովորողներ էլ ուղարկումեն իրենց թարգմանած խնդիրները / ռուսերենից կամ անգլերենից թարգամնություններ/ : Խնդիրները ուղարկելուց հետո, ես ընտրում եմ լավագույն տասն խնդիրները և ներկայացնում եմ կրթահամալիրի մաթեմատիկա դասավանդողներին: Խնդիրները հաստատելուց, վերջնական ընտրելուց հետո տեղադրվում են Մաթեմատիկա ամսագրում և հրապարակվում են յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը ֆլեշմոբի առաջադրանքների հետ մեկտեղ:
Նախագծի զարգացումը:
Այս տարի կազմակրեպման ձևը ես փոխել եմ, համակարգման համար ավելի հարմար է սովորղներին ուղարկել google հարթակում տեղադրված word ֆայլ, որտեղ սովոորղը տեղադրում է իր առաջարկած խնդիրը, իսկ ստորև գրում տեղեկություն իր մասին, նաև տեղեկություն խնդրի մասին. որտեղից է վերցրել, կցում է աղբյուրի հղումը:
Նախագիծը իրականացնելիս փորձում եմ ընդգրկել կրթահամալիրի բոլոր օղակների սովորողներին, յուրաքանչյուր օղակից օնտրելով գոնե մեկ խնդիր:
Արդյունքների մասին:
Նախագծի իրականացման ընթացքում հասցրել ենք պատրաստել առաջադրանքների երկու փաթեթներ, որոնք հանձնել ենք կրթահամալիրի գրադարանին:
Այն խնդիրներն, որոնք ընտրվում են ֆլեշմոբի համար, սովորողներն հրապարակում են իրենց բլոգներում, մանրամասն ներկայացնում են լուծումները, որոնք էլ տեղադրվում են Մաթեմատիկա ամսագրում: Աշխատանքը նորից ուղարկվում է կրթահամալիրի բոլոր սովորողներին, լուծումները տեսնելու, հասկանալու համար:
Այս ուսումնական տարվա աշխատանքներն տես ստորև՝
Կցում եմ նաև 2020-2021 ուսումնական տարում մաթեմատիկական ֆլեշմոբին առաջադրած լավագույն խնդիրները՝
0 коммент.:
Отправить комментарий