Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

воскресенье, 28 июня 2020 г.

Մաթեմատիկական ամսագիր-2020-2021

Նախագիծ
Մաթեմատիկական ամսագիր-2020թ.

Նախագծի նպատակն է  ստեղծել մաթեմատիկական, հետազոտական, վերլուծական աշխատանքների նոր հարթակ:

Խնդիրները՝

1. սովորողների,   դասավանդողների, դասվարների մեջ   մեծացնել սերը դեպի  մաթեմատիկան
2. սովորողների մոտ ինքնուրույն աշխատելու և ստեղծագործելու կարողության զարգացում
3. մաթեմատիկատիկայի  ոլորտում գիտելիքի  ձևավորում և զարգացում
4. մաթեմատիկայի ուսուցման ընթացքում սովորողին տալ գործնական և հետազոտական աշխատանքներ կատերելու հնարավորություն
5. կարևորել մաթեմատիկայի պատմական դերը  և նշանակության արժևորումը:

Մաթեմատիկական ամսագրում ընդրկվող թեմաները դյուրըմբռնելի են, նախատեսված են տարատարիք երեխաների, մաթեմատիկայով հետաքրքրվողների համար:


Ամսագրի նոր  համարները  լույս են տեսնում  7-  10 օր պարբերությամբ:


Աշխատանքի հիմքը՝  «Քվանտ»  ամսագրում ներկայացված մաթեմատիկական նյութերն են:

Աշխատակարգը:
Նախապես ձևավորված սովորողների խումբը կամ  կամավոր դասավանդողները,   մեկ շաբաթվա ընթաքում թարգմանում և ներկայացնում է  համակարգողին նախապես ընտրված թեմաները, աշխատանքները: Այնուհետև  աշխատանքը  խմբագրվում և  թողարկվում ամսագրում,  Միջին դպորցի ենթակայքում և գլխավոր կայքում:

Արդեն թողարկված համարները ստորև՝

Թողարկում 1.
Թողարկում 2.
Թողարկում 3.
Թողարկում 4.
Թողարկում 5.


суббота, 27 июня 2020 г.

Դասավանդողի աշխատակարգը, հուլիս, օգոստտոս


Հուլիս, օգոստոս ամիսներին նախատեսել եմ՝

 1.Վերանայել ծրագրերը, նախագծերը,



2. Առաջադրանքների փաթեթների ստեղծում,  Մեդիագրադարանի համալրում:

3. Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների կազմում, լուծում, վերլուծություն:

4. Դպրոցում հերթապահություն. հուլիսի 20, պարտիզապուրակային աշխատանքներ:

5. Աշխատանք Մաթեմատիկական ամսագրի համար,  հերթական համարների թողարկում ենթակայքում, կայքում:

6. Ինքնակրթություն:

7. 

суббота, 20 июня 2020 г.

Ուսումնական ամառային աշխատանքներ-2020

 1.Թարգմանչական, ուսուցողական, ստեղծագործական աշխատանքներ:

Սիրելի սովորող, ամառային ամիսներին առաջարկում եմ ուսումնասիրել  հետևյալ «Մաթեմատիկական ամսագիրը», կատարել առաջադրանքները, դառնալ ամսագրի անմիջական մասնակիցը թարգմանելով՝  Քվանտ ամսագրից հետաքրքիր տեղեկություններ մաթեմատիկայի վերաբերյալ:
Աշխատանք 1
Աշխատանք 2
Աշխատանք 3
Աշխատանք 4


2.Օրացույցային աշխատանքներ:

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների լուծում, խնդիրների կազմում տարատարիք երեխաների համար:

3.Անհատական աշխատաքններ:

4.Ստանդարտ առաջադրանքներ կրկնության համար:

Համար 1. (1-25) Էջ՝ 3-ից սկսած
Համար  2. ( 1-10)
Համար  3. (1-10)
Համար 4.  (1-5)
Համար  5. (1-5)
Համար  6.(1-4)
Համար 7. (1-4)
Համար  8. (1-4)
Համար  9. (1-4)
Համար  10.(1-4)
Համար 13-100



воскресенье, 14 июня 2020 г.

Աշխատանք հունիսի 8-30

Աշխատակարգ՝  հունիսի 8- 12
Աշխատակարգ՝  հունիսի 15- 19
Աշխատակարգ՝ հունիսի 22-26

четверг, 11 июня 2020 г.

Մարդուն կենտրոն է բերում գործը

Վերնագրին համապատասխան սկսեցինք այսօրվա մեր հանդիպումը: Մանկավարժության լաբորատորիայի  կենտրոնում   են բնագետներն ու մաթեմատիկա դասավանդողները: Հունիսի 11-ի հանդիպման մասնակցիների խումբն՝ այստեղ:Ես այս հանդիպմանը ոչ միայն  տեղեկատվական թերթիկ պատրաստող էի, այլ նաև անմիջական մասնակիցը:  Թվով ութերորդ հանդիպումն  էր կրթահամալիրի տնօրենի հետ, ութն էլ տարբեր ըթնացքով, անսպասելի քննարկումով: Այսօրվա հանդիպումն էլ  տարբերվող էր,  յուրօրինակ ինձ համար:  Ես  տասնչորս տարի դասավանդում  եմ կրթահամալիրում, ամեն անգամ  դասից  առաջ պատրաստում  եմ խոսքս, դասի կառուցվածքը և հետո միայն վստահ  քայլերով մտնում  կաբինետ, բայց այս անգամ այդ ձևաչափը ինձ չօգնեց, քանի որ   հանդիպումը բոլորի համար եզակի է,  և ինչքան էլ պատրաստվում ես, ինքդ քեզ հարցեր ես տալիս, միևնույնն է, հանդիպման ընթացքը քեզ համար անսպասելի է,  տարբերվող իր   հարցադրումներով, ընթացքով: Ես առաջին անգամ էի հայտնվում  կրթահամալիրի տնօրենի կիզակետում: Մինչ հանդիպումը կարդացի մասնակիցների տեղեկանքները, ծանոթանացա նրանց իրականացրած աշխատանքներին, հետո անցում կատարեցի   տնօրենի հերթական գրին, այն ինձ շատ ոգեշնչեց,  քանի որ   տնօրենը անդրադարձել էր իմ աշխատանքին և իր  գրում ներկայացվող խմբից առանձնացրել էր հենց իմ անունը: Այն ինձ պարտավորեցնում և իհարկե շատ ուրախացնում է: Եվ միայն   այդ ժամանակ մի փոքր  շունչ քաշեցի, անհանգստությունս վերածվեց ուրախության  և արդեն անհամբեր  սպասում էի մեր  հանդիպման մեկնարկին:

Այս հանդիպման զրույցի շրջանակն էր՝

  • 2019-2020 ուստարվա գործունեությունից ի՞նչ  է առանձնացնում  մասնակիցը,  բլոգը ուսումնասիրողը, ծրագրի ղեկավարը, հեղինակային TV վարողը՝ Աշոտ Բլեյանը:
  • Ի՞նչ կուզեմ կանեմ հունիսի 8-ից սկսած շրջանում, այսինքն՝ ի՞նչ է արել  կամ   ի՞նչ է անում մասնակիցը:
  • Ի՞նչ է պատրաստվում անել հուլիսի մեկից սկսած շրջանում, նշել կամավորական, հակաբացիլ  աշխատանքների ուղղությունները:

Իմ կատարած աշխատանքներից  տնօրենն նախապես առանձնացրել էր
 1.Ֆլեշմոբին առաջադրվող խնդիրների փաթեթները կրթահամալիրի մեդիագրադարանում՝



Ես հավելեմ, որ այս տարվա իմ գործունեությունից կարևորում եմ նաև այն, որ մաթեմատիկական ֆլեշմոբը ունեցավ նոր մակարդակ՝ «Առաջարկում են խնդիրներ»
 տարատարիք սովորողները: Այս ընթացքում եղել են մասնակիցներ նաև այլ դպրոցներից, որը մի այլ երանգ, նոր  շունչ է  տալիս ֆլեշմոբին, քանի որ սովորողը դառնում անմիջական մասնակիցը, ֆլեշմոբի տարածողը:

Ամառային աշխատանքները շատ են և այս փուլում շատ կարևոր է, որ երեխաների հետ կապը չընդհատվի, ուստի մենք շարունակում ենք նույն ոգով աշխատել, տարվող  ուղղություններն են՝

Շնորհակալ եմ  արդյունավետ, պարտավորեցնող հանդիպման համար:










суббота, 6 июня 2020 г.

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

2019-2020 ուսումնական տարվա գործունեության գնահատում:
  • դասընթացի (դասընթացների) ծրագրի
Այս տարի դասավանդել եմ՝ 7-րդ, 8-րդ  դասարան ներում, հանրահաշիվ, երկրաչափություն, մաթեմատիկա առանց բանաձևերի, ծրագիրը՝  հղումով:

  • մեթոդական մշակումներ, հոդվածներ
Մաթեմատիկական Հանրապետական օլիմպիադայի խնդիրների լուծումը սովորողների հետ
մաս 1-հոդվածը՝ հղումով
մաս 2-  մշակում է Հակոբյան Գևորգը
մաս 3-  մշակում է  Հակոբյան Գևորգը

  • ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, ակումբային նախագծերի
Ընտրությամբ խումբ չեմ ղեկավարել:
Ուսումնական  տարվա ընթացքում լրացուցիչ կրթության խմբեր ունեցել եմ:Աշխատել եմ երեք-չորս սովորողների հետ:

  • ստեղծած ուսումնական նյութերի, այդ թվում՝ նաև ֆլեշմոբների առաջադրանքների
Համակարգում եմ մաթեմատիկական ֆլեմոբի  Սովորողներն են առաջարկում խնդիրներ մակարդակը՝
  • բլոգային հրապարակումների ամսական ցուցանիշներ
Այս պահի դրությամբ ունեմ 230.133 այցելու:

  • մարտ-մայիսի հրապարակումներ, տեսադասեր, նախագծեր, ընտանեկան դպրոց
  • հունիսյան նախագծեր.

пятница, 5 июня 2020 г.

Սովորողների ուսումնական կարողությունների ստուգատես

Միջին դպրոցի սովորողները, ուսումնական կարողությունների ստուգատեսին, մայիսյան աշխատանքներից, ներկայացնում են իրենց մեդիահմտությունները՝ լուծելով խնդիրներ  GEOGEBRA  երկրաչափական ծրագրով: Խնդիրների լուծման քայլերը, ծրագրի գործիքների կիրառությունները՝ սովորողների բլոգներում:



вторник, 2 июня 2020 г.

Մաթեմատիկական ամսագրի մեկնարկ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԻՆ

Հունիսի մեկին, երեխաների տոնի հետ կապված, անակնկալ նվեր բոլոր մեծերին և փոքրերին: Միջին դպրոցը ներկայացնում է նոր հարթակում իր  նոր ամսագիրը՝ Մաթեմատիկական  ամսագիր: Թողարկման պատասխանատուներ՝ Մարիա Աբրահամյան, Մարկ Հովհաննիսյան, 7-րդ դասարան:

воскресенье, 31 мая 2020 г.

Ուսումնական ամառ-Հունիսի 1-5

Ստուգատեսային-նախագծային շաբաթ: 

Մասնակիցներ-7-8 -րդ դասարան:

Բնությունը և մաթեմատիկան-թարգմանական ստուգատես / Ֆիբոնաչի,Լեոնարդո -Դա Վինչիի աշխատանքների ուսումնասիրություն, թարգմանություն/:

Սովորողներն ամսագրի համար պատրաստում են շաբլոն:
Բաժինների ստեղծում:
Մաթեմատիկայի վերաբերյալ հետաքրիր փաստերի պարբերաբար  թողարկում, մշակում:
Տեսակապի դասացուցակը և տեսաձայնագրությունը`
7-2 դասարան  /երեքշաբթի 13:00,  հինգշաբթի 14:30
7-3 դասարան /երկուշաբթի, հինգշաբթի 13:00
7-4 դասարան  / երկուշաբթի 14:30, հինգշաբթի 16:00
7-5 դասարան /երկուշաբթ 16:00, ուրբաթ՝ 13:00
8-4 դասարան/ չորեքշաբթի 13:00, ուրբաթ 14:30 
Առաջադրանքների փաթեթ լրացուցիչ կրթության համար:

 Լրացուցիչ աշխատանք 7-րդ դասարան
Բազմությունների տեսություն /խաղ-տեսակապին/
 Լրացուցիչ աշխատանք 8-րդ դասարան-հարցերի քննարկում, ամփոփում:




пятница, 22 мая 2020 г.

Ուսումնական ամառ-2020, մայիսի 25-29

Դասավանդողի անհատական աշխատաժամանակ:

Հեռավար ուսումնական ճամբար
 Մայիսի 25-30-ի աշխատակարգը:

Շաբաթական երկուական տեսակապով հանդիպում ըստ ժամանակացույցի:

7-2 դասարան    /երկուշաբթի, հինգշաբթի -13:00
7-3 դասարան    /երկուշաբթի, հինգշաբթի - 14:30
7-4 դասարան    /երկուշաբթի, հինգշաբթի - 16:00
7-5 դասարան    /երեքշաբթի, ուրբաթ-14:30
8-4 դասարան    /երեքշաբթի, ուրբաթ-16:00

Շաբաթվա աշխատանքները:

1.Նախագիծ-Մաթեմատիկան և բնությունը:

Սիրելի սովորողներ, համացանցից տեղեկություն եք գտնում Լեոնարդո Դա Վինչի,  Լեոնարդո Պիզանո /Ֆիբոնաչիի / աշխատանքներից:
Պատրաստում եք պրեզենտացիա հետևյալ թեմայով՝
 Մաթեմատիկան և բնությունը:
Պատրաստվում ենք Թարգմանական ստուգատեսին, որին ներկայացնելու եք ձեր կատարած թարգմանությունները: Թարգմանություն կատարելիս  պարտադիր նշում եք աղբյուրը: 

Սովորողների կատարած աշխատանքները՝
Լեոնարդո Դա Վինչի  

Հայկ Արշակյան
Մարկ Հովհաննիսյան
Արման Գևորգյան
Մելիք Ադամյան
Աթոյան Անի-թարգմանություն
Ալեն Կոշկարյան
Դիանա Մինդելի-հեռավար սովորող
Անահիտ Վերմիշյան
Լուիզա Եղիազարյան
Դավիթ Սողոմոնյան 1
Դավիթ Սողոմոնյան 2
Գոհարինե Ազնաուրյան
Մանե հովհաննիսյան-ppt
Ղազարյան Հայկ
Գոռ Մնացականյան
Հրաչ Հակոբյան-թարգմանություն
Տիգրան Գրիոգորյան
Ղազարյան Էդգար
Գոհար Կարագյան