четверг, 21 октября 2021 г.

Իմ սենյակի հատակագիծը


Ժամկետը՝ հոկտեմբերի 23-30

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ Թեմա՝ Մասշտաբ Գործնական աշխատանք

Հիշեցում, ինչ է մասշտաբը: Թղթի վրա տարբեր առարկաներ նկարելիս հաճախ չափերը չեն համընկնում այդ առարկաների իսկական չափերի հետ: Հարմար է լինում մեծ առարկաները պատկերել փոքրացրած տեսքով, իսկ փոքրերն՝ մեծացրած տեսքով: Բայց նկարը, գծագիրը, հատակագիծը պետք է պատկերացում տա առարկայի իսկական չափերի մասին: Այդ նպատակով գծագրերի և հատակագծերի վրա գրում են՝ նշելով գծագրի որևէ հատվածի երկարության հարաբերությունը նրա իսկական երկարությանը: Օրինակ, եթե տան հատակագծի վրա 1սմ երկարությամբ հատվածն իրականում ունի 2մ երկարություն, ապա գրում են՝

1սմ-2մ, կամ 1սմ: 200սմ, կամ 1 :200

Հատակագծի որևէ գծի երկարության հարաբերությունը համապատասխան իրական գծի երկարության կոչվում է մասշտաբ:


Գործնական աշխատանքի ընթացքը, նկարագիրը: Սիրելի՛ սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝ Իմ սենյակի հատակագիծը.

1.Նկարիր քո սենյակը: 2.Նկարը տեղադրիր բլոգում: 3.Նշիր հատակի ձևը՝ ուղղանկյուն է, թե՞ քառակուսի է, թե՞ ունի այլ ձև: Եթե սենյակի հատակը ո՛չ քառակուսի է, ո՛չ էլ ուղղանկյուն, ունի այլ ձև, կարող ես հատակը բաժանել մասերի, որոնցից յուրաքանչյուրը լինի քառակուսի կամ ուղղանկյուն, տե՛ս նկարը.



4. Չափիր հատակի երկարությունը, նշիր պատասխանը արտահայտելով սմ-ով ___: Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը: Օրինակ, 234սմ՝ կստանանք 230սմ: 5.Չափիր հատակի լայնությունը, նշիր պատասխանը արտահայտելով սմ-ով ___: Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը: Օրինակ, 268սմ՝ կստանանք 270սմ:
6. Ընտրիր հարմար թվային մասշտաբ և փոքրացրու երկարությունը, լայնությունը նույնքան անգամ:
7. Նշիր փոքրացնելուց հետո հատակի նոր չափերը. Երկարություն_ Լայնություն_

8. Paint ծրագրով նկարիր սենյակի հատակն արդեն փոքրացրած չափերով․

9. Տեղադրիր նկարը բլոգում:

10. Աշխատանքը կարող ես ներկայացնել ինչպես պատումի տեսքով, այնպես էլ տեսանյութի տեսքով: Աշխատանքը ուղարկիր l.hakobyan@mskh.am հասցեով մինչև հոկտեմբերի 30-ը:



0 коммент.:

Отправить комментарий