четверг, 7 октября 2021 г.

«Տարվա լավագույնները» մրցույթի ամփոփում

 «Տարվա լավագույնները» 2021թ.


























«Տարվա լավագույնները» մրցույթին  ներկայացրել եմ  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում գործող  «Մաթեմատիկա»  ամսագիրը,  հանրակրթական ուսումնական հաստատության  լավագույն  նախաձեռնության  անվանակարգում:

 Մրցույթի նպատակն էր խրախուսել  ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին,  տարածել նրանց  փորձը, ծրագրերը, նախագծերը,  հանրայնացնել  նրանց աշխատանքները: Մասնակիցների աշխատանքները  գնահատվել են   հարյուր միավորային համակարգով, ընդ որում 202 աշխատանքներից հիսուն և ավելի միավոր ստացել են 29 ծրագրի հեղինակներ, և ես շատ ուրախ եմ, որ  «Մաթեմատիկա»  ամսագիրը   համարվել է հաղթող նախագիծ:
 Կարծում եմ՝ ամսագիրը դեռ շատ անելիքներ ունի, այն իր աշխատանքով անսպառ է, իսկ  մրցանակն ինձ էլ ավելի է  պարտավորեցնում, որ ամսագիրը դառնա   անընդհատ գործող հարթակ, սպասարկի հնարավորինս շատ հետևորդների…:

  Շնորհակալ եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, սովորողներին և, իհարկ, իմ գործընկեր մաթեմատիկ դասավանդողներին՝ ամսագիրը կայացնելու, համագործակցելու, տարածելու համար: Շնորհակալ եմ:

 


Ամփոփումը տեղի ունեցոավ Առնո Բաբաջանյան համերգասրահում:
 

 Ստորև կցում եմ ներկայացված  աշխատանքը:



 Նախաձեռնության ընդհանուր նկարագիր

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող, բլոգային հարթակում ստեղծված, էլեկտրոնային տարբերակով թողարկված առաջին մաթեմատիկական ամսագիրն է  «Մաթեմատիկա»  ամսագիրը,  հուսով եմ՝ այն նաև առաջինն է Հայաստանի Հանրապետությունում: Համարները թողարկվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գլխավոր էջում, ամսական՝ երկուսից երեք համար հաճախականությամբ:  «Մաթեմատիկա»  ամսագրի ստեղծումը նախաձեռնելու, կայացնելու, հանրայնացնելու հարցում մեծ դեր են ունեցել կրթահամալիրի սովորողները, նրանց ընտանիքները և կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողները:

Ամսագիրն ունի հիսունից ավել թողարկված համարներ, որոնցում ներկայացված են ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբներ (յուրաքանչյուր  ֆլեշմոբյան համարում թողարկվում է մոտ հիսուն խնդիր, որ դուրս են դպրոցական դասագրքերից,  ներկայացնում են  ոչ ստանդարտ խնդիրներ, թարգմանություններ, որոնք կազմում են սովորողները, դասավանդողները): Ամսագրում  ներկայացված են նաև այդ խնդիրների մանրամասն լուծումները, որոնք, բացի  «Մաթեմատիկա»  ամսագրից,   հրապարակվում են նաև https://emath.mskh.am/  մաթեմատիկական էջում:  «Մաթեմատիկա»  ամսագրում տեղ են գտել նաև սովորողների կատարած վերլուծությունները, նախագծերը, թարգմանությունները և այլ հետազոտական աշխատանքներ:

Ամսագրում թողարկված համարներից, սովորողների կատարած աշխատանքներից կազմվել են  էլեկտրոնային խնդիրների փոքրիկ  ժողովածուներ, նշեմ դրանցից երկուսը՝  «65 խնդիր նվիրված 65 ամյակին », «Թարգմանած խնդիրների ժողովածու»: Ամսագիրը տարածում է գտել  նաև կրթահամալիրից դուրս: Այս ընթացքում համագործակցել ենք «Ոսպնյակ» պատանեկան ամսագրի հետ: Այդ ամսագրի խմբագիրը՝ տիկին Ծովինարը, հետևելով կրթահամալիրի գլխավոր էջում թողարկված համարներին, ընտրել է երկու նյութ՝ Սյուզի Հակոբյանի «Քյոնիգսբերգի յոթ կամուրջները»  և Թաթուլ Շահնազարյանի «Անսահմանության ու մեր մասին» նյութերը:

«Մաթեմատիկա»  ամսագրում հրապարակված են բազմաթիվ խաղեր, վիկտորինաներ, խաչբառեր, խճանկարներ, բակային խաղեր, սեղանի խաղեր, ռեբուսներ, սովորողների կողմից իրականացված նախագծեր, թարգմանություններ և այլն: Ամսագիրն ակտիվորեն գործում է առ այսօր:

Նախաձեռնության  նպատակը.

Ամսագրի նպատակն էր ստեղծել մաթեմատիկական, հետազոտական, ստեղծագործական, գործնական, վերլուծական, թարգմանական նյութերի բաց հարթակ, որը կմիավորի ինչպես կրթահամալիրի դասավանդողներին, դասվարներին, սովորողներին և իրենց ընտանիքներին, այլ նաև այլ դպրոցների սովորողների և դասավանդողների, մաթեմատիկայով հետաքրքվող այլ աձանց:
 

Նախաձեռնության խնդիրները.

 

1. Տարատարիք սովորողների,  կրթահամալիրի դասավանդողների, ինչպես նաև այլ դպրոցների դասավանդողների, դասվարների, ընտանիքների մեջ  մեծացնել սերը դեպի մաթեմատիկան:
2. Սովորողների մոտ ինքնուրույն աշխատելու և ստեղծագործելու, հետազոտելու կարողության զարգացում:
3. Մաթեմատիկատիկայի  ոլորտում գիտելիքի  ձևավորում և զարգացում:
4. Մաթեմատիկայի ուսուցման ընթացքում սովորողին գործնական և հետազոտական աշխատանքներ կատերելու հնարավորության ստեղծում, ինքն իրեն դրսևորելու, արտահայտվելու, լրացուցիչ աշխատելու հնարավորության ընձեռում:
5. Մաթեմատիկայի պատմական դերի  և նշանակության կարևորության ընդգծում:



Նախաձեռնության ակնակալվող արդյունքներ.

1.Համակարգչային տարբեր ծրագրերով մաթեմատիկական խաղերի, ուսումնական նյութերի  ստեղծում տարատարիք սովորողների համար:
2.Մաթեմատիկայի աշխարհում դյուրըմբռնելի ընթերցանության հարթակի ստեղծում, ինչպես դասավանդողների, այնպես էլ պարզապես մաթեմատիկայով հետաքրքվող մարդականց համար:
3.Ամսագրի համարները հասցնել հնարավորինս շատ բաժանորդի, տարածել, լինել օգտակար նաև այլ դպրոցի սովորողների, այլ դպրոցի դասավանդողների համար:

Նախաձեռնության իրականացման պլանը.

Հունիսի մեկին, երեխաների տոնի հետ կապված, առաջին անգամ կրթահամալիրը անակնկալ նվեր մատուցեց  բոլոր մեծերի և փոքրերի համար, ներկայացրեց  նոր հարթակում իր  նոր ամսագիրը՝ «Մաթեմատիկա» ամսագիրը, անդրանիկ թողարկումը՝ այստեղ: Սկզբում ամսագիրը սովորողների  համար զուտ ընթերցանության նյութ էր, պարզապես տեղեկատվություն, ծանոթություն համարի բովանդակությանը: Այժմ սովորողներն իրենք են սպասարկում համարները, ինքնակամ գրում և պահանջում են, որպեսզի իրենք  էլ մասնակցեն նյութերի թարգմանությանը, թողարկումներին:
Օրինակ՝ «Քվանտ» ամսագրից
 «Մաթեմատիկա»   ամսագրում հրապարակված բոլոր խնդիրների թարգմանությունները կատարել են կրտսեր և միջին  դպրոցների սովորողները: Կան սովորողներ, որ, իմ խորհրդով, շատ սիրուն տեսանյութեր են պատրաստում՝ ամսագրին հաղորդելով նոր շունչ, համարը դարձնում կենդանի: Օրինակ՝ Ւնչպես գծել շրջանագիծ առանց կարկինի (տե´ս տեսանյութը): Ամսագիրը հանդես է գալիս ամսական երկուսից երեք անգամ հաճախականությամբ: Այստեղ կարևորը ամսագրի աշխատանքը հասցնել հնարավորինս շատ  սովորողների, դասավանդողների, մաթեմատիկայով հետաքրքրվողների: Իմ գործընկերները՝ մաթեմատիկ դասավանդողներն արագ արձագանքեցին ամսագրի նախաձեռնությանը  և ներառվեցին մեր աշխատանքային խմբում, նախ՝ դարձան ամսագրի ընթերցողները, այնուհետև՝ խմբագիրները, իրենք էլ առաջարկեցին իրենց պատրաստած աշխատանքները, թարգմանությունները, խնդիրները, և բոլորս միասին՝ դասվար, դասավանդող, սովորող, ընտանիք, ծնող, կամավոր մասնակից, դարձանք հետազոտողների համերաշխ, միասնական մի խումբ: Մեր խումբը վերանվանվեց և կոչվեց  «Մաթեմատիկա» ամսագրի լաբորատորիա: Հուսով եմ, որ այն իր մասնակից-խմբագիրներով դեռ կհամալրվի, ամսագիրը բաց է բոլորի համար, այն  տեղ ունի բոլորի համար:

 

Նախաձեռնության շարունակությունը.

 «Մաթեմատիկա»  ամսագրի հիմքում ընկած է մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների հրապարակումը, քննարկումը, լուծումների տարածումը,  որն արդեն անընդմեջ գործում է յոթ տարի, թողակվում է յուրաքանչյուր ամիս: Մասնակիցների թիվը պարբերաբար  աճում է,  դա են վկայում նաև ամսագրի դիտումների թիվը, սովորողների կատարած վերլուծությունները: Օրինակ՝ Տիգրան Գրիգորյանի կատարած աշխատանքը: Կարծում եմ՝ ամսագիրը դեռ շատ անելիք ունի, այն իր աշխատանքով անսպառ ու անընդհատ գործող հարթակ է…

Կիրառության արդյունավետության գնահատում

Միջին դպրոցի սովորողները նախորդ ուսումնական տարում  կազմակերպել են   «Մաթեմատիկա»   ամսագրում հրապարակված իրենց  աշխատանքների ամփոփում-քննարկում: Ներկայացրեցին ուսումնական տարվա ընթացքում իրենց կազմած,  թարգմանած խնդիրները, ուսումնական նյութերը և այլ աշխատանքներ, որոնք հրապարակվել են Մաթեմատիկա ամսագրում: Հանդիպումը կայացավ Միջին դպրոցի փոքր դահլիճում, ներկա էին  կրթահամալիրի տարատարիք  սովորողներ, դասվարներ, դասավանդողներ,  ծնողներ: Սովորողները մեծ ոգևորությամբ ներկայացրերցին իրենց պատրաստած խաղերը, ռուսական մաթեմատիկական էջից վերցված խնդիրները, թարգամությունները, ուսումնական նյութերը:   Թարգմանած  խնդիրների ժողովածուն  հանձնեցին կրթահամալիրի գրադարան: Հանդիպման մասին դիտեք ֆեյսբուքյան այս էջում, տե՛ս հղումը,  նկարահանող՝  Միջին դպրոցի ծրագրի ղեկավար՝  Լուսինե Բուշ:


 

 

 

 

0 коммент.:

Отправить комментарий