пятница, 29 октября 2021 г.

Մանկավարժական ճամբարի ամփոփում Երնջատափ գյուղում


 


Մաթեմատիկա դասավանդողները միասին վաղուց չէին ճամփորդել,  մեր հերթական վերջին հավաքի ժամանակ, Մենուա Հարությունյանի հրավերը իրենց գյուղ, շատ տեղին էր, և հրավերը միանգամից ընդունվեց, միասին օր ու ժամ որոշեցինք, և մեր փոքր խմբով  ընկանք ճանապարհ: Մանկավարժական ճամբարն էլ որոշեցինք ամփոփել Երնջատափ գյուղում, Մենուա Հարությունյանի տանը:


Ինչպես  նախագծում էր նշված, առավոտյան ժամը՝ 10:00-ին,  հավաքվեցինք «Սուրբ Երրորդություն» եկեղեցու բակում, մեր խումբն էլ ավանդական նկար ունեցավ եկեղեցու ֆոնին: Շարժվեցինք տաս րոպե ուշացումով,  պատաճառը՝ Թաթուլ Շահնազարյանն էր, ով նախապես հայտագրվել էր, բայց հարգելի պատճառներով չկարողացավ միանալ մեր խմբին:  Սննդի հարցը նախապես էինք կազմակերպել,  տիար Գևորգն էլ ճանապարհին ավելացրեց միրգն ու  բանջարեղենը:



 Առաջին կանգառն ըստ ծրագրի Եղվարդի  «Սուրբ Աստվածածին» եկեղեցին էր, առանց ծրագրից շեղվելու  հասանք տեղ, այնտեղ  մեզ դիմավորեց կրթահամալիրի երգի դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյանի հայրը,  ով մանրամասն ներկայացրեց եկեղեցու պատմությունը, որին   հաջորդեց քաղցրի, սուրճի սեղանը: Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում էր: Քայլարշավ մաթեմատիկների հետ, որի պատասխանատուն ոչ մաթեմատիկ էր՝  Հասմիկ Սիմոնյանը, ով ամբողջ ճանապարհին  պարբերաբար նշում էր, որ  մաթեմատիկները շատ զարմանալի մարդիկ են...Հանգիստ քայլքը, անկեղծ զրույցները, մտերմությունը,  տաք եղանակը, այս ամենը մեզ միավորելով հասցրեց  Ագռավավանք, այնտեղ  վայելեցինք բնությունը, հիացանք համալիրով,  մի քիչ հանգստացանք, նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը: Շատ  երկար չմնացինք այնտեղ, չէինք ուզում մեր ընկերջը երկար սպասեցնել: Կես ժամ անց արդեն Երնջատափում էինք՝ մեր սիրելի Մենուա Հարությունյանի  տանը:


Մինչ ճաշը, կազմակերպեցինք մեր հավաքը, թեման՝ դասավանդողների նախընտրելի հոդվածը «Դպիրից»:  Դասավանդողները ներկայացնում էին իրենց  սիրելի հոդվածները, հիմնավորում ընտրությունը: Լավ էր, բոլորս էլ  անկախ իրարից,  ընտրել էինք տարբեր հոդվածներ, միասին քննարկեցինք, մեկ անգամ ևս կարևորելով «Դպիրի»  հոդվածները,  դրանց օգտակարությունը դասապրոցեսին:
 Հավաքը համարում եմ կայացած: 




Մեր վերջին կանգառը եղավ՝ Երնջատափ գյուղի «Աստվածընկալ» եկեղեցին, Քասախ գետի խաչմերուկում: 
 Այս ճամփորդությունը մեր  միասնական աշխատանքի սկիզբն էր: Կարծում եմ ցանկացած աշխատանք պետք է սկսել նախ հայրենիքի ճանաչումից, ես համարում եմ ճամփորդության մեկնարկը կայացած, իսկ մեր մաթեմատիկ  մյուս դասավանդողները՝ Զարինեն, Հասմիկը, Թաթուլը,  թող երկար չմտածեն, իրենց տուն էլ ենք գնալու...


Դասավանդողների պատումները ստորև՝
Անի Միրզոյան
Գրետա Բակունց


0 коммент.:

Отправить комментарий