Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

среда, 24 ноября 2021 г.

Օլիմպիադա մաթեմատիկա առարկայից-2021

 
Նոյեմբերի 22-ին կայացավ մաթեմատիկա առարկայից օլիմպիադայի առաջին փուլը, այսինքն` դպրոցական փուլը: Այս փուլին կարող էին մասնակցել 5-12-րդ դասարանի ցանկացած սովորող: Կրթահամալիրից մասնակցության հայտ էր ներկայացրել  114 սովորող, ոնդ որում՝

5-րդ դասարան-46 մասնակից
6-րդ դասարան-22 ասնակից
7-րդ դասարան-30 ասնակից
8-րդ դասարան-4 ասնակից
9-րդ դասարան-1 ասնակից
10-12-րդ դասարան-11 մասնակից

Օլիմպիադայի երկրորդ փուլը տեղի կունենա 2022թ. հունվարի 19-ին, որին կմասնակցեն առաջին փուլի առավելագույն միավոր հավաքած սովորողները: Առաջին փուլի խնդիրներն տե՛ս այստեղ:

Օլիմպիադայի մասնակիցների պատումները ստորև.
Անահիտ Առաքելյան
Միքայել Հովհաննիսյան
Մարկ Հովհաննիսյան
Վաչե Հովհաննիսյան
Դավիթ Եսայան



вторник, 23 ноября 2021 г.

Մաթեմատիկա դասավանդողների ատեստավորման այլընտրանքային պահանջներ

 Մաթեմատիկա դասավանդողի  կամավոր ատեստավորումը հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան

Աշխատանքը տե՛ս այստեղ:

понедельник, 22 ноября 2021 г.

«Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքը դեկտեմբերին

 «Մաթեմատիկա» ամսագրի աշխատանքը դեկտեմբերին:

  • Այս ամսվա աշխատանքի հիմնական ուղղությունն եղել է լուծել, քննարկել մաթեմատիկա առարկայից դպրոցական փուլի օլիմպիադայի խնդիրները (5-րդ դասարան, 6-րդ դասարան, 7-րդ դասարան): Խնդիրները քննարկել, միասին լուծել ենք  նախ դեկտեմբերի  հավաքների ժամանակ, Գևորգ Հակոբյանի հետ, այնուհետև դասավանդողները քննարկել են խնդիրները իրենց սովորողների հետ: Խնդիրները իրենց լուծումներով, հոդվածի տեսքով մշակված  կհրապարակվի Մաթեմատիկա ամսագրում, հունվարին:

  • Հաջորդը կետը քննարկել ենք դեկտեմբերի ֆլեշմոբի  խնդիրները, ամբողջացրել ենք: 

  • Կազմել ենք մանկավարժական ճամբարի օրակարգը:

  • Քննարկել ենք  Մանկավարժական կենտորնի  կողմից ուսումնասիրված, դասավանդողների բլոգներում տեղադրված Տնային ուսումնական աշխատանքի թերթիկը:

  • «Մաթեմատիկա» ամսագրի հերթական հավաքին՝  դեկտեմբերի 27,   նախատեսվում է քննարկել երկրորդ ուսումնական շրջանի նախագծերը, ստուգատեսներին ներկայացվող   նախագծերը:


Մաթեմատիկա ամսագրի հրապարակումները.

Թողարկում #63. /մասնակցել են բոլոր դասավանդողները/

Թողարկում #64. /մաասնակցել  են  թողարկմանը  մեծ թվով ուսուցիչներ/

Թողարկում # 65. /ֆլեշմոբյան համարը շուտով/

Թողարկում # 66 /ֆլեշմոբյան վերլուծության համարը ամսվա վերջ/:


Դասավանդողները հրապարակել են երկրորդ ուսումնական շրջանի նախագծերը, դեռ մշակման փուլում է:

Մենուա Հարությունյան
Արշակ Մարտիրոսյան
Սյուզի Հակոբյան
Թաթուլ Շահնազարյան
Սմբատ Պետրոսյան
Հերմինե Անտոնյան
Լյովա Սարգղյան
Հասմիկ Իսրայելյան
Անի Միրզոյան
Գրետա Բակունց
Լուսինե Ներսեսյան
Զարինե Փանյան
Լիանա Հակոբյան
Արման երանոսյան

Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները կազմել են՝

I մակարդակ-Թամարա Մարիմյան
II մակարդակ- Արշակ Մարտիրոսյան
III մակարդակ-Մենուա Հարուկթյունյան
IV մակարդակ- Սյուզի Հակոբյան
V մակարդակ-Լիանա Հակոբյան


Մասնախմբի աշխատանքը դեկտեմբերին, հանդիպման օրերը, օրակարգը ծանոթացիր ստորև: 

Դեկտեմբերի 20.
Հանդիպման ժամը՝ 15:00
Հանդիպման վայրը՝  Միջին դպրոց, ֆիզիկայի լաբորատորիա
Հանդիպման ձևաչափը՝ համակցված, հղումն՝ այստեղ:

Օրակարգը՝

  • Դեկտեմբերյան  ֆլեշմոբի խնդիրների քննարկում /երրորդ մակարդակ/, խնդիրների ամբողջացում:
  • Դասավանդողները ներկայացնում են Անվանական մրցանակներ 2021թ.-ի իրենց ընտրությունը, որ անվանակարգում են հայտ ներկայացրել, հիմնավորում ընտրությունը:
  • Այլ հարցեր:


Դեկտեմբերի 13.
Օրակարգը՝

  • Դեկտեմբերյան  ֆլեշմոբի խնդիրների քննարկում։
    Թամարա Մարիմյան-առաջին մակարդակ
    Արշակ Մարտիրոսյան-երրորդ մակարդակ
    Մենուա Հարությունյան-երկրորդ մակարդակ
    Սյուզի Հակոբյան-չորրորդ մակարդակ
    Այլ հարցեր։



Դեկտեմբերի 6
Օրակարգը՝



Մաթեմատիկա ամսագրի աշխատանքը նոյեմբերին

 Մասնախմբի աշխատանքը նոյեմբերին

Նոյեմբեր ամսին մաթեմատիկները ունեցել են հինգ հանդիպում կրթահամալիրի մենթոր ուսուցիչ՝ տիար Գևորգի հետ /հինգերորդը դեռ չի կայացել,  կլինի նոյեմբերի 29-ին/:  Հավաքների ժամանակ քննարկել ենք Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի հետ կապված նախագծերը, հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների լուծումները, նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, Մաթեմատկա ամսագրի  օրացույցով սահմանված Անանիա Շիրակացու օրեր աշխատանքները: Կան դասավանդողներ, ովքեր փորձել են մեկտեղել  երկու նախագծերը՝ սեբաստացու օրեր-Շիրակացու օրեր: Ստորև դասավանդողների նոյեմբեր ամսվա նախագծերն են, ոչ բոլորն են ամփոփված, աշխատանքները ընթացքի մեջ են:

Լուսինե Ներսեսյան
Աշխատանքի նախաբան. Շիրակացու օրերին նվիրված, սովորողներն  ծանոթացել  են մեծ գիտնականի գործունեությանը, կենսագրությանն ու աշխատություններին։ Ուսումնասիրել են տիեզերագիտության որոշ հատվածներ, ինչպես նաև աշխատել են Շիրակացու առաջարկած թվաբանական աղյուսակներով։

Մենուա Հարությունյան
Աշխատանքի նախաբան. Սովորողների հետ կատարել են covid19 վերլուծություն, պատրաստվել են մաթեմատիկական օլիմպիադային՝ լուծելով նախորդ տարիների օլիմպիադական խնդիրները:

Գրետա Բակունց

Աշխատանքի նախաբան. Սովորողները մասնկացել են  Թթուդրիկի ծեսին, իրակացրել են Սովորող-Սովորեցնող նախագիծ՝ Միջին դպրոցի վեցերորդցիները սովորեցրել են Geogebra ծրագիրը, ամսվա ընթացքում  ուսումնասիրել են շրջապատող ուղղանկյունանիստերը, դրանց փռվածքը: 

Զարինե Փանյան

Աշխատանքի նախաբան. Սովորողները հոկտեմբեր  ամսից սկսած սկսել են աշխատել Շիրակացու օրեր նախագծի շուրջ, այդ ընթացքում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից կամ այլ աղբյուրներց գտել են ինֆորմացիա Անանիա Շիրակացու կենսագրության և նրա գործունեության վերաբերյալ։ Փորձել են լուծել Շիրակացու խնդիրները, պատրաստել են տեսանյութեր: Նախագիծը ամփոփել են:

Ելենա Օհանյան

Աշխատանքի նախաբան. Ուսանողները նոյեմբեր  ամսվա ընթացքում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից կամ այլ աղբյուրներց գտել են ինֆորմացիա Անանիա Շիրակացու կենսագրության և նրա գործունեության վերաբերյալ:  Փորձել են լուծել Շիրակացու խնդիրները: Իրականացնում է Գործարար հաղորդակցման հմտություններ նախագիծը:

Անի Միրզոյան

Աշխատանքի նախաբանը: Սովորողները ուսումնասիրել են տարածական մարմիններից ուղղանկյունաիստը, նրա փռվածքը: Սեբաստացու օրերին կատարել են հետևյալ աշխատանքը՝  Հնարավո՞ր է արդյոք պատկերել նշված նկարը, առանց գրիչը թղթից կտրելու և ոչ մի գծի վրայով չանցնելով երկրորդ անգամ: 

Լիանա Հակոբյան

Աշխատանքի նախաբան. Սովորողների հետ, Սեբաստաու օրեր, տոնի հետ կապված պատրաստում ենք Հին խնդիրների ժողովածու, որտեղ ներառված են մասնավորապես Անանիա Շիրակացու խնդրները: Սովորողների հետ վերանայում ենք, խմբագրում ենք, անհրաժեշտության դեպքում վերածում ենք գրաբարից աշխարհաբար: Սովորողները փորձում են ներկայացնել նաև  այդ խնդիրների լուծումները, հրապարակում են իրենց բլոգներում: Ժողովածուն հրապարակելու ենք կրթահամալիրի գրադարանի էջում, որն էլ կհանդիսանա  սովորողների նվերը  կրթահամալիրի տոնին: Սովորողները նաև ներկայացնում են իրեն Մաթեմատիկ ընտանիքները տեսանյութով կամ ռադիոնյութով: Աշխատանքը դեռ ամփոված չէ:

Լյովա Սարգսյան

Աշխատանքի նախաբան: Սովորոները ներկայացնում են իրենց ընտանիքները, կազմելով  խնդիրներ ընտանիքի անդամների վերաբերյալ, նախագծի ամփոփումն տե՛ս այստեղ:


Սյուզի Հակոբյան

Աշխատանքի նախաբան. Սովորողները Սեբաստացու օրերի հետ կապված պատրաստում են տեսանյութ՝ Իմ մաթեմատիկոս գերդաստանը վերնագրով: Նախագիծը ընթացիք մեջ է: Այս ամիս սպասարկել են Մաթեմատիկա ամսագիրը հետևյալ նյութով՝ Մաթեմատիկայի հետքերով:



Հասմիկ Իսրայելյան

Աշխատանքի նախաբան. Այս ամսվա ընթացքում աշխատում են  Շիրակացու օրեր նախագծի շուրջ:  Համացանցից, հանրագիտարաններից, գրքերից կամ այլ աղբյուրներց փորձում են գտել  ինֆորմացիա Անանիա Շիրակացու կենսագրության և նրա գործունեության վերաբերյալ։ Նախագիծը ընթացքի մեջ է:


Արշակ Մարտիրոսյան

Աշխատանքի նախաբան. Ըստ նախագծի ուսումնասիրում են կրթահամալիրում հետք թողած  հին ու նոր մաթեմատիկների գործունեությունը՝  Գևորգ Հակոբյան, Նիկիտա Պողոսյան,Գայանե Բեդիրյան,Կարեն Մարտիրոսյանը: Աշխատանքը ամփոփված չէ:

Թաթուլ Շահնազարյան

Աշխատանքի նախաբան. Սովորողների հետ փորձում են ուսումնասիրել Մաթեմատիկան Հին Հնդկաստանում և հին Չինաստանում: Աշխատանքը ամփոփված չէ:


Հերմինե Անտոնյան
Աշխատանքի նախաբան: Սովորղների հետ պատրաստել են scratc-ով խաղեր, շարունակում են համալրել  ինտերակտիվ մոդելներ շարքը, սպասարկել են ամսագրին, կատարելով թարգամանություն հետևյալ վերնագրով՝ Ամենահեշտ, ամենադժվար խնդիրը: Նոյեմբերին հայտարարել են մեդիագրագիտության շաբաթ:

Սմբատ Պետրոսյան

Աշխատանքի նախաբան: Սովորողները  ուսումնասիրում են Մխիթար Սեբաստացու կյանքը, սովորողները  կրթահամալիրի վերաբերյալ  կազմում են խնդիրներ, խաչբառեր:

Արման Երանոսյան 

Նախագծեր բաժնում աշխատանք չեմ գտել:



Ամսվա ճամփորդությունը՝ Խոր Վիրապ-Գրետա Բակունց և սովորողներ

Մաթեմատիկա ամսագրի թողարկումները:

Թողարկում. #59

Թողարկում# 61/ֆլեշմոբյան համարը՝  շուտով
Թողարկում# 62/ ֆլեշմոբի վերլուծության համարը՝ շուտով


Ստորև Մաթեմատիկների հանդիպումներն են ըստ  օրերի, նշված է նաև հանդիպման բովանդակությունը:


Հանդիպման օրերը՝ 1, 8, 15, 22, 29

Նոյեմբերի 29.

Oրակարգը.


Նոյեմբերի 22.
Հանդիպման ժամը՝ 15:00
Հանդիպման վայրը՝  Միջին դպրոց, ակումբ
Հանդիպման ձևաչափը՝ համակցված, հղումն՝ այստեղ

Oրակարգը.

  • Ամփոփում ենք նոյեմբերը. Սեբաստացու օրերին նվիրված  նախագծերի իրականացման ընթացքի, ամփոփման  մասին հաղորդում:
  • Անանիա Շիրակացու նախագծի ընթացքի մասին հաղորդում:
  • Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներից հարցեր, քննարկում:
  •  Այլ հարցեր..


Նոյեմբերի 15.
Հանդիպման ժամը՝ 15:00
Հանդիպման վայրը՝  Միջին դպրոց, ակումբ
Հանդիպման ձևաչափը՝ համակցված, հղումն՝ այստեղ

Oրակարգը.

  • Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների քննարկում:
  •  Այլ հարցեր..


Նոյեմբերի 8.
Հանդիպման ժամը՝ 15:00
Հանդիպման վայրը՝  Միջին դպրոց, ակումբ
Հանդիպման ձևաչափը՝ համակցված, հղումն՝ այստեղ

Oրակարգը.


Նոյեմբերի 1.
Հանդիպման ժամը՝ 15:00
Հանդիպման վայրը՝  Միջին դպրոց, ակումբ
Հանդիպման ձևաչափը՝ համակցված, հղումն՝ այստեղ

Oրակարգը.


    воскресенье, 21 ноября 2021 г.

    Սովորողների առաջադրած խնդիրները-2020-2021թթ.

     Երկարաժամկետ նախագիծ Խնդիրներ են առաջադրում սովորողները:

    Նախագծի նկարագիրը: Արդեն 2,5 տարի է, ինչ սովորողներն առաջարկում, հորինում են տարբեր խնդիրներ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբի համար:Կարևոր եմ համարում այս աշխատանքը, քանի որ սովորողների մոտ ձևավորվում է ճաշակ, տարբերել վատ ու լավ խնդիրը: Այս ընթացքում մասնակցել են հարուրավոր սովորողներ կրթահամալիրից, նախագծին մասնակցել են նաև այլ դպրոցներից մի քանի սովորողներ: Նախագծի իրականացման ընթացքը: Ամսվա սկզբին, կրթահամալիրի սովորողները, որպես հիշեցում, նամակ են ստանում մաթեմատիկական ֆլեշմոբի հինգերորդ մակադակի վերաբերյալ, մինչև ամսվա վերջ սովորողները համացանցից տարբեր խնդիրներ են գտնում և ուղարկում են l.hakobyan@mskh.am հասցեին: Կան սովորողներ, ովքեր սիրում են խնդիրներ հորինել և ուղարկում են իրենց հորինած խնդիրները, ողջունելի է նաև այդ տարբերակը: Մի խումբ սովորողներ էլ ուղարկումեն իրենց թարգմանած խնդիրները / ռուսերենից կամ անգլերենից թարգամնություններ/ : Խնդիրները ուղարկելուց հետո, ես ընտրում եմ լավագույն տասն խնդիրները և ներկայացնում եմ կրթահամալիրի մաթեմատիկա դասավանդողներին: Խնդիրները հաստատելուց, վերջնական ընտրելուց հետո տեղադրվում են Մաթեմատիկա ամսագրում և հրապարակվում են յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը ֆլեշմոբի առաջադրանքների հետ մեկտեղ:
    Նախագծի զարգացումը:
    Այս տարի կազմակրեպման ձևը ես փոխել եմ, համակարգման համար ավելի հարմար է սովորղներին ուղարկել google հարթակում տեղադրված word ֆայլ, որտեղ սովոորղը տեղադրում է իր առաջարկած խնդիրը, իսկ ստորև գրում տեղեկություն իր մասին, նաև տեղեկություն խնդրի մասին. որտեղից է վերցրել, կցում է աղբյուրի հղումը: Նախագիծը իրականացնելիս փորձում եմ ընդգրկել կրթահամալիրի բոլոր օղակների սովորողներին, յուրաքանչյուր օղակից օնտրելով գոնե մեկ խնդիր: Արդյունքների մասին: Նախագծի իրականացման ընթացքում հասցրել ենք պատրաստել առաջադրանքների երկու փաթեթներ, որոնք հանձնել ենք կրթահամալիրի գրադարանին: Առաջին փաթեթ Երկրորդ փաթեթ

    Այն խնդիրներն, որոնք ընտրվում են ֆլեշմոբի համար, սովորողներն հրապարակում են իրենց բլոգներում, մանրամասն ներկայացնում են լուծումները, որոնք էլ տեղադրվում են Մաթեմատիկա ամսագրում: Աշխատանքը նորից ուղարկվում է կրթահամալիրի բոլոր սովորողներին, լուծումները տեսնելու, հասկանալու համար: Այս ուսումնական տարվա աշխատանքներն տես ստորև՝

    Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Սովորողների առաջարկած խնդիրների լուծումները տես ստորև՝

    Կցում եմ նաև 2020-2021 ուսումնական տարում մաթեմատիկական ֆլեշմոբին առաջադրած  լավագույն խնդիրները՝


    воскресенье, 7 ноября 2021 г.

    Օլիմպիադա մաթեմատիկայից- 2021թ.

     Ընթացակարգը տե՛ս այստեղ:

    Մասնակիցների ցանկը տե՛ս այստեղ:

    Լրացման հուշաթերթիկը տե՛ս այստեղ։

    Պատշաճ կազմակերպման կանոնները տե՛ս այստեղ։

    Օրը՝  Նոյեմբերի 22, ժամը՝ 13:00