Մանկավարժական ճամբար. դեկտեմբերի 27-30, հունվարի 3-7

«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ամսագրի աշխատանքը ձմեռային մանկավարժական  ճամբարում

Ժամկետը՝  դեկտեմբերի 27-30, հունվարի 3-7:

Հանդիպման ժամանակացույցը
Դեկտեմբերի 27, ժամը՝ 13:00 (Միջին դպրոցի ֆիզիկայի լաբորատորիա)
Ձևը՝  համակցված, հղումն` այստեղ:

Օրակարգում՝

  • Առաջին ուսումնական շրջանի ամփոփում.
    ա)Դասավանդողները ներկայացնում են իրենց հաջողած կամ չհաջողված  նախագծերը
    /կցել դասավանդողների հղումները/:
    բ)Ինչ նյութերով են հանդես եկել Մաթեմատիկա ամսագրում:

  • Երկրորդ ուսումնական շրջանի նախագծերի քննարկում.
    Դասավանդողները ներկայացնում են երկրորդ ուսումնական շրջանի նախագծերը,
     /կցել դասավանդողների հղումները/:


    Ձմեռային մանկավարժական ճամաբար.
     առցանց-հեռավար աշխատանքների ուղղությունները

  • Դասավանդողները իրենց բլոգներում ներկայացնում են նախորդ տարիների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի  մարզային փուլի խնդիրները  և իրենց առաջարկած լուծումները (8-12-րդ դասարաններ):
    Դասավանդողն ինքն է ընտրում ո՞ր տարեթվի, ո՞ր դասարանի խնդիրների լուծումները տեղադրի բլոգում և ներկայացնի    (մարզային փուլ 2020թմարզային փուլ-2019թ  և այլն):


  • Մաթեմատիկա առարկայի դպրոցական ծրագրում չընդգրկված  այնպիսի թեմաների քննարկում, մշակում, որոնք օգտակար կլինեն սովորողներին:

  • Scratch ծրագրի յուրացում, պատասխանատու՝ Հերմինե Անտոնյան և սովորողներ:

  • Ձմեռային ստուգատեսներ, հարցեր, առաջարկներ:

0 коммент.:

Отправить комментарий