Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

суббота, 27 апреля 2019 г.

Խաղ-մրցույթ մաթեմատիկայից

Արդեն երկրորդ անգամն է, մաթեմատիկների խումբն իրականացնում է  խաղ-մրցույթ
8-րդ դասարանցիների համար: Առաջին խաղը հաջողելուց հետո, սովորողների ոգևորությունը նպաստեց հաջորդ փուլի արագ կազմակերպմանը: Մի խումբ սովորողներ`  դասավանդողի ուղղորդմամբ, կազմեցին  մրցույթի  մասնակիցների համար խնդիրներ:






 Խաղի ընթացքում սովորողները շատ ակտիվ էին քննարկում առաջադրանքները, առաջ քաշելով, հիմնավորելով իրենց տեսակետը: Յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր իր դասարանը: Հինգ ութերորդ  դասարաններից ավելի բարձր միավորներ հավաքեցին  8-4 և  8-5-ը  դասարանները: Նախատեսել ենք հաջորդ փուլին միջդասարանային մրցույթը անցկացնել ավելի լայն ծավալով՝ ընդգրկելով այլ դպրոցի սովորողներ, այլ դասարաններ: Օրվա մասին պատմում է
 Անի Արղությանը..


Խաղի հղումը տե՛ս այստեղ...


воскресенье, 21 апреля 2019 г.

Հեղինակային կրթական ծրագրի տարածման բաց հավաք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ապրիլի 26
Օրակարգ, Ապրիլի 26
9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք
12։00-12։30՝ ընդմիջում
14։00-15։00՝ օրվա ամփոփում 
15։15-16։00՝ ուրբաթ-համերգ

четверг, 18 апреля 2019 г.


пятница, 5 апреля 2019 г.

Խաղ-մրցույթ մաթեմատիկայից

 Ութերորդ դասարանի սովորողները  նախագծային շաբաթվա ընթացքում learningapps.org ծրագրով պատրաստեցին     խաղեր տարատարիք սովորողների  համար:  Ապրիլի  հինգին   կայացավ նրանց իսկ կազմակերպած
խաղ-մրցույթը՝  «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»:  Խաղին մասնակցում էր յուրաքանչյուր դասարանից երկու սովորող:


Երկու դասարաններ՝ 8-1, 8-3ը, խաղի ընթացքում  հանդես եկան  ավելի բարձր ցուցանիշով:
Ստորև ներկայացնում եմ մասնակիցներից Անի Արղությանի պատումը տեսանյութով՝ 





















Սովորողների  նախապես պատրաստած աշխատանքները՝


Թոռունյան Մերի,
 Մելքումյան Սվետլանա
Սարգսյան Էդգար
Արղության Գոհար
Հակոբյան Հասմիկ, 
Հովհաննիսյան Մարիամ
Նշանյան Արեգ:


четверг, 4 апреля 2019 г.

Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր

 «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր » խաղի կազմակերպում:

Ապրիլի  1-5   «Նախագծային ուսուցման»  շաբաթվա ընթացքում  ութերորդ դասարանի սովորողները կազմել են  հարցաշար  «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի համար: 
Աշխատանքը կատարել են  https://learningapps.org/  ծրագրով: Խաղերը նախատեսված են  սովորողների տարբեր տարիքային խմբերի համար: Ստորև նշված   են հղումները:

Այսօր՝ ապրիլի հինգին՝ որպես  ամփոփում,  ութերորդ դասարանցիները / յուրաքանչյուր դասարանից երկու սովորող/  կմասնակցեն մաթեմատիկական մրցույթ՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին:

 Սովորողների պարաստած խաղերը՝

Թոռունյան Մերի, Մելքումյան Սվետլանա
Սարգսյան Էդգար
Արղության Գոհար
Հակոբյան Հասմիկ, Հովհաննիսյան Մարիամ
Նշանյան Արեգ