Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

четверг, 30 марта 2017 г.

Մարգարա գյուղի դպրոցի այցը կրթահամալիր

Այսօր` մարտի 30-ին, կրթահամալիրի հյուրն էր  Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի սովորողներն ու դասավանդողները: Օրը սկսեցինք Միջին դպրոցի դասավանդողների  և 8-րդ դասարանցիների միասնական,  ոգևորող պարերից, պարուսույցներ,  Վաչե և Արսեն Խաչատրյաններ: Այնուհետև պարապմունքը շարունակեցինք բնագիտատեխնիկական լաբորատորիայում:
Ընկերը Գնելը խմբին ներկայացրեց  լաբորատորիայում իրականացվող ռոբոտաշինության, ինժեներական ստեղծագործության  պարապմունքների մասին: Սովորողներին հատկապես գրավեց եռաչափ տպիչը:Սովորողներն ծանոթանալով եռաչափ տպիչի աշխատանքի կառուցվածքին, ընկեր Գնելի օգնությամբ տպեցին կախիչ իրենց իսկ անվամբ:Ռոբոտաշինության սովորոողները, օգտվելով առիթից,  ներակայացրին  իրենց պատրաստած կայքը, որի   միջոցով   ընդունում են տարբեր տեսակի մոդելների  պատվերներ: Կարճատև, համեղ ընդմիջումից հետո տիկին Գայանեն  ներկայացրեց մագնիսական, էլեկտրական  դաշտերի  առանձնահատկությունները, ծավալի, ծավալի չափման միավորները, սվորողները չափեցին ջրի մեկ կաթիլի ծավալը, և ամենակարևորը,ինչպես իրենք նշեցին,  հասկացան, թե  ինչպես տնային պայմաններում կարելի է ստուգել  մեղրի անարատ լինելը:Փորձերի շարքը համալրվեց քիմիայի լաբորատորիայում: Հրաշագործ տիկին Վեներայի, տիկին Սուսանի  օգնությամբ, սովորողները ծանոթացան քիմիական սարքերի, նյութերի անվտանգության կանոններին,կատարեցին մի շարք փորձեր, որի արդյունքում խմբի ամենափոքր մասնակիցը` Նարեկը,  նշեց, որ  այս դպրոցը իսկական կախարդական դպրոց է:
 Օրը ամփոփեցինք Տիգրան Հայրապետյան գրադարանում, սովորողները կիսվեցին իրենց տպավորություններով, առաջարկություններով: Հաջորդ այցի ժամանակ սովորողները մեծ ցանկություն հայտնեցին  լինել լողավազանում, մարզասրահում և ագարակում:
Շնորհակալություն բնագիտատեխնիկական լաբորատորիայի բոլոր դասավանդողներին,   օրը տպավորիչ դարձնելու համար...
Նախագիծը  շարունակվում է...

 Մարգարա գյուղի դպրոցի սովորող` Թամարա Հակոբյանի էլ. փոստից.
Մենք մեր դասարանի ու  ուսուցչուհիների  հետ երեկ  այցելեցինք  Երևանի «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիր: Մեզ  այնտեղ  ջերմ    ընդունեցին  բոլորը,  հատկապես՝ տիկին Վեներան, ընկեր  Լիանան,ընկեր Մարինեն և ընկեր Կարինեն: Մենք  տեսանք պարող  աշակերտների  և ուսուցչուհիների և  շատ զարմացանք: Մենք  էլ նրանց միացանք,իսկ  պարելուց   հետո  մենք  գնացինք  ռոբոտաշինության    դասասենյակ, որտեղ  ծանոթացանք  տարբեր  սարքերի  հետ,  տեսանք,  թե  ինչպես կարելի  է  պատրաստել  հեռախոսի  կամ բանալիի կախիչներ: Հետո  մենք  ուղևորվեցինք  նախաճաշելու:   Այնտեղ  ամեն  ինչ հիանալի  էր, ես  ուղղակի հիացմունք  ստացա  բոլորից և կրթահամալիրից:
























пятница, 24 марта 2017 г.

Մաթեմատիկական խաղ-մրցույթ/2017թ/

Այսօր` մարտի 24-ին,Արևելյան դպրոցում կայացավ խաղ-մրցույթ մաթեմատիկայից:  Մրցույթին մասնակցեց  կրթահամալիրի կրտսեր  դպրոց-պարտեզները` Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային: Յուրաքանչյուր դպրոցից եկել էր հինգ   սովորող` 4-5-րդ դասարանցիներ և երկու լրագրող:  Սովորողները բաժանվեցին խմբերի` ըստ դպրոցների, և ակտիվ մասնակցեցին «Բանավոր հաշիվ», խաղ-մրցույթին:
Մրցույթի  նպատակն էր` համախմբել կրթահամալիրի այլ  դպրոցների սովորողներին, միասին խաղալու, մրցելու և սովորելու: Հետագայում ակնկալում ենք նաև մրցումներ ոչ միայն ներդպրոցականան այլ նաև ուրշ դպրոցի սովորողների հետ: :Սովորողները շատ ակտիվ էին, ոգևորված, այս անգամ  առավել ակտիվ գտնվեցին  Արևելյան դպրոց-պարտեզի սովորողները:
 Շնորհավորում ենք բոլոր խմբերին մասնակցության համար, ամեն ինչ դեռ առջևում է, նախագիծը շարունակվում է....






среда, 22 марта 2017 г.

Գործուղում Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց

Այսօր` մարտի 22-ին,  մի քանի դասավանդողների  և Արևելյան   դպրոցի 5-րդ  դասարանցիների հետ  այցելեցինք Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց: Մեզ մեծ սիով ընդունեց տնօրեն` տիկին Արուսյակը և ողջ մանկավարժական աշխատակազմը: Շրջեցինք դպրոցով, եղանք բոլոր դասարաններում: Սովորողների թիվը դասարաններում  10-18 էր, իսկ 10 և 11-րդ դասարանցիները միացյալ էին անում դասերը :
  Մեր սովորողները  ներկայացրին իրենց  դպրոցը, կայքը, ենթակայքերը, խոսեցինք  մեդիագրադարանից, տեսադասերից, ամսագրերից, դպրոցում անցկացվող առարկայական ֆլեշմոբերից: Դպրոցն ուներ մեկ համակարգչային լաբորատորիա, 6 համակարգիչ, ընդ որում երեքը միացված էր համացանցին:Կարճ ընդմիջումից հետո սովորղներներն  անցան  գործի, իրենց ավագ ընկերների համար բացեցին էլեկտրոնային հասցեներ` այսուհետ կապ հաստատելու համար,  բացեցինք մեկ միասնական բլոգ դպրոցի բոլոր սովորողների և դասավանդողների համար: Էլենը`  այդ դպրոցի չորրոդ դասարանցին, Կարինե խառատյանի, Մարինե Ամիրջանյանի   օգնությամբ,  առաջին անգամ նյութ թողարկեց բլոգում և կիսվեց իր տպավորություններով իր անհատական բլուգում: Տիկին Վեներան դպրոցին հանձնեց քիմիայի լաբորատոր փորձերի համար անհրաժեշտ անոթներ, քիմիական  նյութեր` դպրոցում լաբորատորիա բացելու նպատակով:
 Օրը ամփոփեցինք ընկերական խաղով` ֆուտբոլով
(7: 1 հաշվով Մարգարա գյուղը հաղթեց մեր սովորողներին, ինչպես հետո Լևոնը նշեց.
-Մարգարա  գյուղի  աշակերտները վատ կզգային, որ մենք հաղթեինք, դրա համար էլ լավ չխաղացինք):
 Մերը համագործակցությունը, ընկերությունը , ծրագրի փոխանուկումը այօր ստացվեց, նախագիծը շարունակվում է...

Ստորև կցում եմ Մարգարա գյուղի սովորողներից մեկի այսօրվա գրած  նամակը.
Ես Թամարա Հակոբյանն եմ, ծնվել եմ 2004թ. դեկտեմբերի 13-ին: «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» ուսուցչուհիների և աշակերտների այցելությունը մեր դպրոց շատ տպավորիչ էր: Ես աննկարագրելի տպավորություններ ստացա, ինչպես նաև բազմաթիվ նորություններ իմացա : Բացեցինք ինձ համար էլեկտրոնային հասցե, որով հիմա իրենց նամակ եմ ուղարկում: Շնորհակալություն հետաքրքիր այցելության համար:



















вторник, 21 марта 2017 г.

Մաթեմատիկական խաղ-մրցույթ

Բանավոր հաշիվ:

Մարտի 24-ին, ժամը` 11:00-Ին, Արևելյան դպրոցում կկայանա մաթեմատիկական խաղ-մրցույթ, որին կարող են մասնկացել կրթահամալիրի  4-5-րդ դասարանցիները, ովքեր մաթեմատիկական ֆլեշմոբին  հավաքել  են առավելագույն միավոր:



Թեմա` Բնական թվեր, գործողություններ  նրանց հետ
             Մեծություններ
         

Նախագծի նպատակն է`


  • Ծանոթություն, ընկերություն
  • Լավացնել սովորողի  բանավոր հաշվելու ունակությունը
  • Մասնակցել այլ մաթեմատիկական մրցույթներին
  • Ծանոթացնել բանավոր   հաշվելու մի քանի  հնարքներին
  • Սեր առաջացնել դեպի մաթեմատիկան
Տևողությունը` 45 րոպե

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց
  1. Մառա Մկրտչյան
  2.  Վիգեն Հովակիմյան
  3.  Արշակ Առուստամյան
  4.  Հրաչ ղալամքարյան
  5. Լևոն Ղալամքարյան
Արևմտյան դպրոց
Հյուսիսային դպրոց
հարավային դպրոց





«Սովորող-Սովորեցնող» նախագիծ


«Սովորող-Սովորեցնող» նախագծով համագործակցում են 5-րդ և 8-րդ դասարանցիները


 Այսօր Արևելյան դպրոցի 5-2 դասարանի սովորողներն  իրենց մաթեմատիկայի դասն անցկացրին  Միջին դպրոցում` համագործակցելով  8-րդ դասարանցիների հետ:Ընկեր Հերմինեն և իր օգնական սովորողները մեզ  ներկայացրին մաթեմատիկական  MATH_O_MIR ծրագիրը: Միասին ծանոթացանք ծրագրի գործիքներին, ծրագիրը համակարգչում ներբեռնելուց հետո, տեղում մի քանի խնդիր լուծեցինք, քննարկեցինք ծրագրի առավելություններն ու թերությունները: Հինգերորդ դասարանցիները համակարգչով  դժվարանում են մուտքագրել կոտորակներ  կամ բլոգում տեղադրել նկարներ /դժվարանում են, քանի որ ժամանակատար է/  այս ծրագիրը օգնում է ավելի հեշտությամբ և արագ աշխատել թվերի աշխարհում` MATH_O_MIR ծրագրում:




понедельник, 20 марта 2017 г.

Հաշվետվություն-մարտ 20./2017թ./

Նախագծային շաբաթ
Մարտի 20
09:00-09:15-ընդհանուր պարապմունք

09:20-10:05

4-3դասարան
Նախագիծ 1.
<< Բանավոր հաշվարկ>>-ի  գաղտնիքները.
Արագ բազմապատկում 11-ով /երկնիշ դեպքը/:

10:10-10:55
4-1 դասարան
Նախագիծ 1.
Բանավոր հաշվարկի գաղտնիքները`
Արագ բազմապատկում 11-ով /երկնիշ դեպքը/:

11:00-11:45
Ինքնակրթություն-խնդիրների լուծում:

11:50-12:35
5-2 դասարան
Անգլերեն +Մաթեմատիկա

12:55-14:20
Խնդիրներ սլաքավոր վժամի վերաբերյալ

Պարապմունք 11, 12, 13, 14:

суббота, 4 марта 2017 г.

Մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլի վերլուծությունը

Մաթեմատիկայի  օլիմպիադայի դպրոցական փուլի վերլուծությունը-2017թ.

Աշխատանքն օգնեց վերլուծել` Մկրտչյան Մառա, 5-րդ դասարան

Դպրոցական փուլ 
 Ա մակարդակ 
 Մարզ`  Երևան




Դպրոցական փուլը կայացել է հունվարի 31-ին:

Օլիմպիադային մասնակցել է 5214  սովորող, ընդ որում`

5-րդ դասարան`  1635 սովորող
6-րդ դասարան`  1014 սովորող
7-րդ դասարան    886 սովորող
8-րդ դասարան    659 սովորող
9-րդ դասարան    589 սովորող
10-րդ դասարան  240 սովորող
11-րդ դասարան  102 սովորող
12-րդ դասարան  89 սովորող

Առավելագույն միավոր` 20  ստացել են  6 սովորող`

Գայաջյան
Արմեն
5
200
20
Խաչատրյան
Հայկ
6
135
20
Աբելյան
Այեքսանդր
8
Քվանտ վարժարան
20
Գալստյան
Հրայր
8
Ֆիզմաթ դպրոց
20
Մաթևոսյան
Համլետ
8
Ֆիզմաթ դպրոց
20
Միքաեյյան
Համլետ
12
Քվանտ վարժարան
20



Նվազագույնը, 0  միավոր  ստացել  են  7  սովորող`
   Ավետիսյան
Արթուր
5
75
0
   Հարությունյան
Մհեր
5
153
0
    Ումբրեյան
Վարդան
5
194
0
    Մանուկյան
Գեղամ
6
27
0
     Ազիզյան
էրիկ
6
27
0
     Բաղդասարյան
Գագիկ
6
44
0
     Մինասյան
Անի
6
84
0
     Ղանդիլյան
Արսեն
6
161
0
      Ստեփանյան
Հռիփսիմե
7
Շիրակացի ճեմարան
0
Առավել թվով սովորողներ ներկայացրել են հետևյալ դպրոցները`

Ֆիզմաթ դպրոց-385 սովորող
Ամենաբարձր միավորը եղել է`
20 միավոր -2 սովորող
19միավոր -15 սովորող

Շիրակացի ճեմարան -345 սովորող
Ամենաբարձր միավորը եղել է`
19-1 սովորող
18-1 սովորող


Քվանտ վարժարան-53 սովորող
Ամենաբարձր միավորը եղել է`
20-2 սովորող
19-4 սովորող

Փոքրիկ  Իշխան-53 սովորող
Ամենաբարձր միավորը եղել է`
15-1 սովորող
14-3 սովորող

Ուսում դպրոց--52 սովորող
Ամենաբարձր միավորը եղել է`
15միավոր-2 սովորող
14 միավոր -3 սովորող

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր-49 սովորող
Ամենաբարձր միավորը եղել է`
17 միավոր -4 սովորող
16 միավոր -1 սովորող

Այբ դպրոց-13 սովորող
Առավելագույն միավորը`
15 միավոր -1 սովորող

Միանիշ գնահատական են  ստացել 3729 սովորող:

Մարզային փուլ  են անցել`

5-րդ դասարան`  75 սովորող,<< Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրից ունենք մեկ սովորող` Մառա Մկրտչյանը / այս տարիքային խմբում անցողիկ է համարվել 14 և  ավելի բարձր միավորը/:

6-րդ դասարան`  55  սովորող, / այս տարիքային խմբում անցողիկ է համարվել 14 և ավելի բարձր  միավորը/:

7-րդ դասարան`  67 սովորող, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրից ունենք  4  սովորող`

Բարխուդարյան
Գոռ
Արզումանյան
Տիգրան
Տեր-Թորոսյան
Դավիթ
Բարսեղյան
Արամ
/ Այս տարիքային խմբում անցողիկ է համարվել 15 և  ավելի բարձր միավորը/:

8-րդ դասարան`  88  սովորող, / այս տարիքային խմբում անցողիկ է համարվել 14 և ավելի բարձր  միավորը/:

9-րդ դասարան`  76  սովորող, / այս տարիքային խմբում անցողիկ է համարվել 13 և ավելի բարձր  միավորը/:

10-րդ դասարան`  54  սովորող, / այս տարիքային խմբում անցողիկ է համարվել 12 և ավելի բարձր  միավորը/:

11-րդ դասարան`   25  սովորող, / այս տարիքային խմբում անցողիկ է համարվել 1և ավելի բարձր  միավորը/:

12-րդ դասարան`  39  սովորող, / այս տարիքային խմբում անցողիկ է համարվել 13 և ավելի բարձր  միավորը/: