среда, 22 марта 2017 г.

Գործուղում Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց

Այսօր` մարտի 22-ին,  մի քանի դասավանդողների  և Արևելյան   դպրոցի 5-րդ  դասարանցիների հետ  այցելեցինք Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց: Մեզ մեծ սիով ընդունեց տնօրեն` տիկին Արուսյակը և ողջ մանկավարժական աշխատակազմը: Շրջեցինք դպրոցով, եղանք բոլոր դասարաններում: Սովորողների թիվը դասարաններում  10-18 էր, իսկ 10 և 11-րդ դասարանցիները միացյալ էին անում դասերը :
  Մեր սովորողները  ներկայացրին իրենց  դպրոցը, կայքը, ենթակայքերը, խոսեցինք  մեդիագրադարանից, տեսադասերից, ամսագրերից, դպրոցում անցկացվող առարկայական ֆլեշմոբերից: Դպրոցն ուներ մեկ համակարգչային լաբորատորիա, 6 համակարգիչ, ընդ որում երեքը միացված էր համացանցին:Կարճ ընդմիջումից հետո սովորղներներն  անցան  գործի, իրենց ավագ ընկերների համար բացեցին էլեկտրոնային հասցեներ` այսուհետ կապ հաստատելու համար,  բացեցինք մեկ միասնական բլոգ դպրոցի բոլոր սովորողների և դասավանդողների համար: Էլենը`  այդ դպրոցի չորրոդ դասարանցին, Կարինե խառատյանի, Մարինե Ամիրջանյանի   օգնությամբ,  առաջին անգամ նյութ թողարկեց բլոգում և կիսվեց իր տպավորություններով իր անհատական բլուգում: Տիկին Վեներան դպրոցին հանձնեց քիմիայի լաբորատոր փորձերի համար անհրաժեշտ անոթներ, քիմիական  նյութեր` դպրոցում լաբորատորիա բացելու նպատակով:
 Օրը ամփոփեցինք ընկերական խաղով` ֆուտբոլով
(7: 1 հաշվով Մարգարա գյուղը հաղթեց մեր սովորողներին, ինչպես հետո Լևոնը նշեց.
-Մարգարա  գյուղի  աշակերտները վատ կզգային, որ մենք հաղթեինք, դրա համար էլ լավ չխաղացինք):
 Մերը համագործակցությունը, ընկերությունը , ծրագրի փոխանուկումը այօր ստացվեց, նախագիծը շարունակվում է...

Ստորև կցում եմ Մարգարա գյուղի սովորողներից մեկի այսօրվա գրած  նամակը.
Ես Թամարա Հակոբյանն եմ, ծնվել եմ 2004թ. դեկտեմբերի 13-ին: «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» ուսուցչուհիների և աշակերտների այցելությունը մեր դպրոց շատ տպավորիչ էր: Ես աննկարագրելի տպավորություններ ստացա, ինչպես նաև բազմաթիվ նորություններ իմացա : Բացեցինք ինձ համար էլեկտրոնային հասցե, որով հիմա իրենց նամակ եմ ուղարկում: Շնորհակալություն հետաքրքիր այցելության համար:



















0 коммент.:

Отправить комментарий