Այսօր` մարտի 22-ին, մի քանի դասավանդողների և Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիների հետ այցելեցինք Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց: Մեզ մեծ սիով ընդունեց տնօրեն` տիկին Արուսյակը և ողջ մանկավարժական աշխատակազմը: Շրջեցինք դպրոցով, եղանք բոլոր դասարաններում: Սովորողների թիվը դասարաններում 10-18 էր, իսկ 10 և 11-րդ դասարանցիները միացյալ էին անում դասերը :
Մեր սովորողները ներկայացրին իրենց դպրոցը, կայքը, ենթակայքերը, խոսեցինք մեդիագրադարանից, տեսադասերից, ամսագրերից, դպրոցում անցկացվող առարկայական ֆլեշմոբերից: Դպրոցն ուներ մեկ համակարգչային լաբորատորիա, 6 համակարգիչ, ընդ որում երեքը միացված էր համացանցին:Կարճ ընդմիջումից հետո սովորղներներն անցան գործի, իրենց ավագ ընկերների համար բացեցին էլեկտրոնային հասցեներ` այսուհետ կապ հաստատելու համար, բացեցինք մեկ միասնական բլոգ դպրոցի բոլոր սովորողների և դասավանդողների համար: Էլենը` այդ դպրոցի չորրոդ դասարանցին, Կարինե խառատյանի, Մարինե Ամիրջանյանի օգնությամբ, առաջին անգամ նյութ թողարկեց բլոգում և կիսվեց իր տպավորություններով իր անհատական բլուգում: Տիկին Վեներան դպրոցին հանձնեց քիմիայի լաբորատոր փորձերի համար անհրաժեշտ անոթներ, քիմիական նյութեր` դպրոցում լաբորատորիա բացելու նպատակով:
Օրը ամփոփեցինք ընկերական խաղով` ֆուտբոլով
(7: 1 հաշվով Մարգարա գյուղը հաղթեց մեր սովորողներին, ինչպես հետո Լևոնը նշեց.
-Մարգարա գյուղի աշակերտները վատ կզգային, որ մենք հաղթեինք, դրա համար էլ լավ չխաղացինք):
Մերը համագործակցությունը, ընկերությունը , ծրագրի փոխանուկումը այօր ստացվեց, նախագիծը շարունակվում է...
Ստորև կցում եմ Մարգարա գյուղի սովորողներից մեկի այսօրվա գրած նամակը.
Ես Թամարա Հակոբյանն եմ, ծնվել եմ 2004թ. դեկտեմբերի 13-ին: «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» ուսուցչուհիների և աշակերտների այցելությունը մեր դպրոց շատ տպավորիչ էր: Ես աննկարագրելի տպավորություններ ստացա, ինչպես նաև բազմաթիվ նորություններ իմացա : Բացեցինք ինձ համար էլեկտրոնային հասցե, որով հիմա իրենց նամակ եմ ուղարկում: Շնորհակալություն հետաքրքիր այցելության համար:

Комментариев нет:
Отправить комментарий