Այսօր` մարտի 30-ին, կրթահամալիրի հյուրն էր Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի սովորողներն ու դասավանդողները: Օրը սկսեցինք Միջին դպրոցի դասավանդողների և 8-րդ դասարանցիների միասնական, ոգևորող պարերից, պարուսույցներ, Վաչե և Արսեն Խաչատրյաններ: Այնուհետև պարապմունքը շարունակեցինք բնագիտատեխնիկական լաբորատորիայում:
Ընկերը Գնելը խմբին ներկայացրեց լաբորատորիայում իրականացվող ռոբոտաշինության, ինժեներական ստեղծագործության պարապմունքների մասին: Սովորողներին հատկապես գրավեց եռաչափ տպիչը:Սովորողներն ծանոթանալով եռաչափ տպիչի աշխատանքի կառուցվածքին, ընկեր Գնելի օգնությամբ տպեցին կախիչ իրենց իսկ անվամբ:Ռոբոտաշինության սովորոողները, օգտվելով առիթից, ներակայացրին իրենց պատրաստած կայքը, որի միջոցով ընդունում են տարբեր տեսակի մոդելների պատվերներ: Կարճատև, համեղ ընդմիջումից հետո տիկին Գայանեն ներկայացրեց մագնիսական, էլեկտրական դաշտերի առանձնահատկությունները, ծավալի, ծավալի չափման միավորները, սվորողները չափեցին ջրի մեկ կաթիլի ծավալը, և ամենակարևորը,ինչպես իրենք նշեցին, հասկացան, թե ինչպես տնային պայմաններում կարելի է ստուգել մեղրի անարատ լինելը:Փորձերի շարքը համալրվեց քիմիայի լաբորատորիայում: Հրաշագործ տիկին Վեներայի, տիկին Սուսանի օգնությամբ, սովորողները ծանոթացան քիմիական սարքերի, նյութերի անվտանգության կանոններին,կատարեցին մի շարք փորձեր, որի արդյունքում խմբի ամենափոքր մասնակիցը` Նարեկը, նշեց, որ այս դպրոցը իսկական կախարդական դպրոց է:
Օրը ամփոփեցինք Տիգրան Հայրապետյան գրադարանում, սովորողները կիսվեցին իրենց տպավորություններով, առաջարկություններով: Հաջորդ այցի ժամանակ սովորողները մեծ ցանկություն հայտնեցին լինել լողավազանում, մարզասրահում և ագարակում:
Շնորհակալություն բնագիտատեխնիկական լաբորատորիայի բոլոր դասավանդողներին, օրը տպավորիչ դարձնելու համար...
Նախագիծը շարունակվում է...
Մարգարա գյուղի դպրոցի սովորող` Թամարա Հակոբյանի էլ. փոստից.
Մենք մեր դասարանի ու ուսուցչուհիների հետ երեկ այցելեցինք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Մեզ այնտեղ ջերմ ընդունեցին բոլորը, հատկապես՝ տիկին Վեներան, ընկեր Լիանան,ընկեր Մարինեն և ընկեր Կարինեն: Մենք տեսանք պարող աշակերտների և ուսուցչուհիների և շատ զարմացանք: Մենք էլ նրանց միացանք,իսկ պարելուց հետո մենք գնացինք ռոբոտաշինության դասասենյակ, որտեղ ծանոթացանք տարբեր սարքերի հետ, տեսանք, թե ինչպես կարելի է պատրաստել հեռախոսի կամ բանալիի կախիչներ: Հետո մենք ուղևորվեցինք նախաճաշելու: Այնտեղ ամեն ինչ հիանալի էր, ես ուղղակի հիացմունք ստացա բոլորից և կրթահամալիրից:

0 коммент.:
Отправить комментарий