Առաջին շաբաթ
31.05-04.06, 07.06.-11.06
Ընդհանուր ուղղությունները
Նախագիծ 1. Մաթեմատիկական խաղեր, ընկերական հանդիպումներ, մրցաշար ութերորդցիների միջև:
Նախագիծ 2. ՙՙՑտեսություն Միջին դպրոց՚՚- հանդես են գալիս Միջին դպրոցի ութերորդ դասարանի սովորողները
Նախագիծ 3. " Սովորող-սովորեցնող՚՚ -Միջին դպրոցի սովորողների կրթսեր դպրոցի սովորողների համատեղ աշխատանք-Geogebra ծրագրի հիմունքներ
Նախագիծ 4. Մաթեմատիկա ամսագրի հերթական համարների թողարկում:
Նախագիծ 5. Ուսումնական ճամփորդություններ, քայլք Երևանի զբոսայգիներում:
Աշխատանքն ըստ օրեր՝
07.06.-11.06
Երկուշաբթի
09:00-09:20-ընդհանուր պարապմունք Միջին դպրոցում
09:20-11:00-Մաթեմատիկայիը ընտրությամբ գործունեություն
11:05-11:50-պար
12:00-12:35-նախագծային գործունեություն /մի մասը մարզվում են/
Սովորողների անդրադարձը Մաթեմատիկա ամսագրին
Ինտերակտիվ մոդելներ
- Կոտորակներ․ ներածություն
- Կոտորակների գաղափարը
- Կոտորակներ․ հավասարություն
- Կոտորակներ․ խառը թվեր
- Կոտորակներ․ համապատասխանեցում
- Մակերեսի հաշվումը
- Մակերեսի մոդելավորում տասնորդական կոտորակներով
- Ֆունկցիայի գաղափարը
- Թվաբանություն
12:35-12:55-ընդմիջում
13:00-13:35- օրվա ամփոփում, քննարկում:
Երեքշաբթի
Ճամփորդություն դեպի Գյումրի
Չորեքշաբթի
09:00-09:20-ընդհանուր պարապմունք Միջին դպրոցում
09:20-11:00-Մաթեմատիկայիը ընտրությամբ գործունեություն
11:00- 12:00 ճամփորդության պատումներ, սովորողները հրապարակում են իրենց բոլոգում
12;00-12:35 խնդիչրներ են առաջարկում սովորողները հունիս ամսվա համար
12:35-12:55-ընդմիջում
12:55-13:35-օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքները
Հինգշաբթի
09:00-09:20-ընդհանուր պարապմունք Միջին դպրոցում
09:20-11:00-Նախագծային աշխատանք/ կարողությունների ստուգատեսի ամփոփում/
11:00-12:35-սովորողների ըտրությամբ գործունեություն
12:35-12:55-ընդմիջում
13:00-13:35-նախագծային աշխատանք / օրվա խնդիրների քննարկում/
13:35-14:00 օրվա ամփոփում, քննարկում:
1. Դասարանի 25 սովորողներից 20-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ 18-ը` իսպաներեն: Քանի՞ սովորող ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ, եթե նրանցից յուրաքանչյուրը գիտի գոնե մեկ լեզու:
2. Զարթուցիչը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի՞ վայրկյանում այն կզարկի 9 անգամ:
3.. Հոր և որդու տարիքների գումարը 35 է: Քանի՞ տարեկան է հայրը, եթե այն պահին, երբ ծնվեց որդին, նա 29 տարեկան էր:
4. Գերանը պետք է կտրել 5 հավասար մասի: Ամեն սղոցումը տևում է 3 րոպե: Քանի՞ րոպե կտևի ամբողջ աշխատանքը:
5. Կրկեսում ելույթ էին ունենում 2 և 3 ակնանի հեծանիվներով: Քանի՞ երկանիվ և քանի՞ եռանիվ հեծանիվ կար, եթե ընդամենը 25 հեծանիվ էր և 57 անիվ:
Ուրբաթ
09:00-09:15-ընդհանուր պարապմունք
09:20-10:05-տեխնոլոգիա
10:10-:13:35 խնդիրներ Քուիզ-խաղով, ճամբարային աշխատանքի ամփոփում:
- Ագարակի շների թաթերի քանակը 9-ով շատ է քթերի քանակից։ Քանի՞ շուն կա ագարակում։
- Ծառատունկի ժամանակ 5-րդ դասարանցիները ուղիղ ճանապարհի երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր միմյանցից 10մ հեռավորության վրա։ Քանի՞ ծառ տնկեցին աշակերտները, եթե հայտնի է, որ առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը 250մ է։
- Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:
- Գերանը պետք է կտրել 5 հավասար մասի: Ամեն սղոցումը տևում է 3 րոպե: Քանի՞ րոպե կտևի ամբողջ աշխատանքը:
- Երեկ երեքշաբթի էր։ 11 օր հետո շաբաթվա ի՞նչ օր կլինի։
13:35-15:00 ֆիզկուլտուրա
31.05-04.06,
Երկուշաբթի
09:00-09:20-ընդհանուր պարապմունք Միջին դպրոցում
09:20-11:00-Մաթեմատիկայիը ընտրությամբ գործունեություն
11:05-11:50-պար
12:00-12:35-նախագծային գործունեություն /մի մասը մարզվում են/
Սովորողների անդրադարձը Մաթեմատիկա ամսագրին
Սովորողները կարդում են ամսագրում հրապարակված նյութերը, ընտրում են իրենց դուր եկած համարաը, հիմնավորում են պատճառը, փորձում են լուծել իրենց դուր եկած համարում հրապարակված խնդիրները, ծանոթանում են տեսանյութերին, աշխատանքներին:
12:35-12:55-ընդմիջում
13:00-13:35-մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների քննարկում, մայիս/հինգերորդ մակարդակ/
լուծել ենք 1-5 համարները:
13:35-14:00 օրվա ամփոփում, քննարկում:
Երեքշաբթի
09:00-09:20-ընդհանուր պարապմունք Միջին դպրոցում
09:20-10:00-Նածագծային աշխատանք
10:00-11:00-տեխնոլոգիա
11:05-12:35-Սովորողների ընտրությամբ գործունեություն
12:30-12:55-ընդմիջում
13:00-13:35-մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների քննարկում, մայիսս/հինգերորդ մակարդակ/
լուծել ենք 5-9 համարները:
13:35-14:00 օրվա ամփոփում, քննարկում:
Չորեքշաբթի
09:00-09:20-ընդհանուր պարապմունք Միջին դպրոցում
09:20-11:00-Մաթեմատիկայիը ընտրությամբ գործունեություն
11:30- 12:30 լող
12:35-12:55-ընդմիջում
12:30-13:30-օրվա ամփոփում
Հինգշաբթի
09:00-09:20-ընդհանուր պարապմունք Միջին դպրոցում
09:20-11:00-Նախագծային աշխատանք/ կարողությունների ստուգատեսի ամփոփում/
11:00-12:35-սովորողների ըտրությամբ գործունեություն
12:35-12:55-ընդմիջում
13:00-13:35-նախագծային աշխատանք / օրվա խնդիրների քննարկում/
13:35-14:00 օրվա ամփոփում, քննարկում:
Օրվա խնդիրները՝
1. 10 թիվը ներկայացրեք երկու գումարելիների տեսքով այնպես, որ այդ գումարելիների արտադրյալը հավասար լինի 21։ Գտեք գումարելիները։
2. Երկու հաջորդական բնական թվերի արտադրյալը 110 է։ Գտեք այդ թվերը։
3. Երկու իրար հաջորդող բնական թվերի արտադրյալը 210 է։ Գտեք այդ թվերը։
4. Բնական թվերից մեկը մեծ է մյուսից 7-ով, իսկ նրանց արտադրյալը հավասար է 44։
Գտեք այդ թվերը։
5. Բնական թվերից մեկը փոքր է մյուսից 12-ով, իսկ նրանց արտադրյալը 448 է։
Գտեք այդ թվերը։
6. Գտեք երկու թվեր, որոնց գումարը 20 է, իսկ քառակուսիների գումարը՝ 218:
7.Գտեք ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը մեծ է մյուսից 4 սմ-ով,
իսկ մակերեսը 60 սմ^2 է։
8. Երեք հաջորդական ամբողջ թվերի քառակուսիների գումարը 302 է։ Գտեք այդ թվերը։
Ուրբաթ
09:00-09:20-ընդհանուր պարապմունք Միջին դպրոցում
09:20-10:00-տեխնոլոգիա
11:00-12:30- նախագծային աշխատանք
12:35-12:55-ընդմիջում
13:00-14:00-ֆիզկուլտ
Օրվա անելիքները՝
1. Հյուսիսային դպրոցից մինչև Արատես ճամբարականները հասնում են 3 ժամ 10 րոպեում։ Խումբը Արատեսում պետք է լիներ ժամը 12:30-ին: Ճամբարականները ժամը քանիսի՞ն պետք է դուրս գային դպրոցից, որպեսզի հասնեին ճիշտ ժամանակին:
2. Տնկիներ գնելու համար Անին ուներ 4000 դրամ։ Մեծ տնկին արժեր 1000 դրամ, իսկ փոքրը՝ 500 դրամ։ Անին երկու տեսակի տնկիներից էլ պետք է գնի: Ամենաշատը քանի՞ տնի կարող է գնել Անին այդ գումարով:
3.Հեծանվաուղին նշելու համար օգտագործել են դեղին և կարմիր դրոշակներ: Մեկնարկում երկու դրոշակներից էլ կար: Դրանից հետո ուղու աջ կողմում իրարից 20մ հեռավորության վրա տնկել են դեղին դրոշակներ, իսկ ձախ կողմում իրարից 30մ հեռավորության վրա տնկել են կարմիր դրոշակներ: Աշոտը իր անցած ճանապարհը հաշվում էր աջ կողմի դրոշակներով, իսկ Գուրգենը`ձախ: Ժամանակի ինչ-որ պահի Աշոտը հաշվեց 12 դրոշակ (չհաշված սկզբնակետինը): Այդ պահին Գուրգենը քանի՞ դրոշակ էր հաշվել, եթե գտնվում էր Աշոտի կողքին:
4. Մարզատոնին 25 ճամբարական էր մասնակցում։ Վազքի մրցմանը մասնակցում էին երկու կամ երեք հոգանոց խմբերով: Ամենաքիչը քանի՞ խումբ կազմվեց։
5. Սուրենը համակարգչային խաղ է ստեղծել: Երբ սեղմում ես կապույտ կոճակը, էկրանին գրված թիվը փոխարինվում է իրենից 5-ով մեծ թվով: Երբ սեղմում ես կարմիր կոճակը, էկրանին գրված թիվը փոխարինվում է իրենից 3-ով մեծ թվով: Սկզբում էկրանին գրված էր 0: Մի քանի քայլ հետո էկրանին երևաց 37: Հայտնի է, որ կապույտ կոճակը ավելի շատ են սեղմել, քան կարմիրը: Քանի՞ անգամ են սեղմել կապույտ կոճակը:
6. Տարեվերջյան ստուգատեսի ժամանակ սովորողները ցուցադրում էին իրենց հաշվելու կարողությունները: Միանիշ թիվը արտասանելու համար ծախսում են 1 վայրկյան, երկնիշ թիվը արտասանելու համար` 2 վայրկյան: Արամը սկսում է 2-ից և հաշվում է՝ մեկական ավելացնելով, Գոհարը սկսում է 10-ից և հաշվում է՝ երկուական ավելացնելով: Մինչև ո՞ր թիվը կհաշվի Գոհարը, եթե այդ ընթացքում Արամը հաշվել էր մինչև 20-ը:
7. Արմենը առավոտյան դպրոց եկավ 08:45-ին և դպրոցից դուրս եկավ 13:35-ին: Քանի՞ ժամ և քանի՞ րոպե է նա եղել դպրոցում:
8. Երեկ երեքշաբթի էր։ 11 օր հետո շաբաթվա ի՞նչ օր կլինի։
9. Մարզախաղի ժամանակ առաջին դասարանցիները կարմիր շապիկով էին, բայց ուրիշ գույնի կիսավարտիքով էին: Երկրորդցիները կանաչ կիսավարտիքով էին և ուրիշ գույնի շապիկով: Ի՞նչ գույնի շապիկով էին երրորդ դասարանցիները, եթե թիմերից ոչ մեկի մոտ շապիկի և կիսավարտիքի գույները չէին համընկնում, և նշված գույներից բացի՝ օգտագործել են դեղին գույնը և ուրիշ էլ ոչ մի գույն:
10. Մայիսյան հավաքի ընթացքում հանդիպեցին Հյուսիսային և Հարավային դպրոցների ֆուտբոլային թիմերը: Մինչ խաղը երեք մրցավարները և թիմերի ավագները ձեռքսեղմումներով իրար ողջունեցին: Ընդամենը քանի՞ ձեռքսեղմում եղավ:
11.Հարսանիքի պատրաստվելիս գնեցին 125 հատ խնձոր, 92 հատ նարինջ և 47 հատ կիվի: Սեղանին դրվող ամեն սկուտեղի մեջ պետք է դրվի 6 խնձոր, 5 նարինջ և 2 կիվի: Առավելագույնը քանի՞ միանման սկուտեղ է հնարավոր դնել սեղանին:
12. Այգեպանը 5 օրվա ընթացքում հավաքեց 60 դույլ խնձոր՝ ամեն օր հավաքելով նախորդ օրվանից 2 դույլով ավել: Այգեպանը քանի՞ դույլ խնձոր հավաքեց երրորդ օրը:
13. Վերծանել գրառումը, որտեղ միևնույն տառով նշված են միևնույն թվանշանները: Ա + ԲԲ + Ա = ԳԳԳ
14. Արամը ցանկանում է 21×15 չափի թղթից կտրել հնարավորինս մեծ քանակությամբ 3×5 չափի ուղղանկյուններ: Արամ քանի՞ ուղղանկյուն կարող է կտրել:
15. Քառակուսու ձև ունեցող հողամասը տրոհված է չորս մասի՝ կանաչապատ տարածք՝ Կ, ծաղկանոց՝ Ծ, բանջարանոց՝ Բ, այգի Ա (տե'ս նկարը): Այգին և ծաղկանոցն ունեն քառակուսու ձև և նրանց պարագծերը համապատասխանաբար՝ 80մ և 20մ են: Քանի՞ քառակուսի մետր է ամբողջ հողամասի մակերեսը:
16. Դասարանի 25 սովորողներից 20-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ 18-ը` իսպաներեն: Քանի՞ սովորող ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ, եթե նրանցից յուրաքանչյուրը գիտի գոնե մեկ լեզու:
17. Զարթուցիչը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի՞ վայրկյանում այն կզարկի 9 անգամ:
18. Հոր և որդու տարիքների գումարը 35 է: Քանի՞ տարեկան է հայրը, եթե այն պահին, երբ ծնվեց որդին, նա 29 տարեկան էր:
19. Գերանը պետք է կտրել 5 հավասար մասի: Ամեն սղոցումը տևում է 3 րոպե: Քանի՞ րոպե կտևի ամբողջ աշխատանքը:
20. Կրկեսում ելույթ էին ունենում 2 և 3 ակնանի հեծանիվներով: Քանի՞ երկանիվ և քանի՞ եռանիվ հեծանիվ կար, եթե ընդամենը 25 հեծանիվ էր և 57 անիվ: