Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան հավաք, մայիսյան աշխատանքները:
Մայիսյան 16-րդ հավաք, բովանդակայնի ուղղություններն տե'ս այստեղ:
Աշխատանք 1. Արտագնա պարապմունքներ «Գագարին» նախագծով.
Հայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ,գյուղ՝ Գեղամավան:
Նախագծի ժամկետը՝ մայիսի 7
Վայրը՝ Գեղամավան
Մասնակիցներ՝ Ավագ և Միջին դպրոցի սովորողներ:
դասավանդող՝ Հերմինե Անտոնյան և սովորողներ
դասավանդող՝ Լիանա Հակոբյան և սովորողներ
Ճամփորդության նպատակը՝ հայրենագիտական այց Գեղամավան:
Աշխատանքի ամփոփումը տե՛ս այստեղ:
Աշխատանք 2. Արտագնա պարապմունքներ «Գագարին» նախագծով.
Հայրենագիտական ճամփորդություն Գեղարքունիքի մարզ,գյուղ՝ Գեղամավան
Նախագծի ժամկետը՝ մայիսի 26
Վայրը՝ Գեղամավան
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ:
Պատասխանատուներ՝ Լիանա Հակոբյան, Նունե Թեմուրյան
Ամփոփումն այստեղ
- Աշխատանք 3. Մաթեմատիկական մրցույթ կրտսեր դպրոցներում մաթեմատիկայի ընտրությամբ խմբերի միջիև, կազմակերպիչ՝ Միջին դպրոցի ութերորդցիներ
Աշխատանքի նկարագրությունը:Վայր՝ Մայր դպրոցի բակ
Ժամկետը՝ Մայիս
Օրը՝ Մայիսի 4, 12, 14 / երեք փուլ/
Ժամը՝12:50
Մասնակիցներ՝- Հյուսիսային դպրոց-պարտեզի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
- Արևմտյան դպրոց-պարտեզի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
- Արևելյան դպրոց-պարտեզի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ
- Հարավային դպրոցի-պարտեզի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ:
Նպատակը՝
- Նոր ծանոթաթյուն Հյուսիսային, Հարավային, Արևմտյան և Արևելյան դպրոց-պարտեզների մաթեմատիկոսի ընտրությամբ գործունեության սովորողների միջև
- Սովորողների մեջ զարգացնել թիմային աշխատանքի հմտություններ
- Նոր, ինչպես նաև հետաքրքիր խնդիրների կազմում ու լուծում
Ընթացքը՝
Բանավոր մաթեմատիկա, հաշվարկներ, մաթեմատիկական խաղեր:
Աշխատանք 4. Մաթեմատիկական ֆլեշմոբի տարբեր մակարդակների խնդիրների ժողովածուների հանձնում գրադարան / չենք ավարտել/
2020թ. -ի ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբին հրապարակված խնդիրների հավաքագրում:
Նպատակ`
սովորողների մոտ առաջացնել հետաքրքրություն ոչ ստանդարտ խնդիրների շուրջ, ձեռք բերել խնդիրներ խմբագրելու կարողություն, լուծել, քննարեկել խնդիրներ մաթ. ֆլեշմոբից, մասամբ լրացնել բաց թողումը, տարածել շրջապատում, մաթեմատիկական նշանների մուտքագրման կարողություն:
Խնդիրները.
Google հարթակում տեղադրված այն խնդիրները, որոնցում մաթեմատիկական բանաձևերը ներկայացված են նկարի տեսքով,
սովորողները կփորձեն աշխատանքը դարձնել տպագիր, մուտքագրելով բանաձևերը math-o-mir ծրագրով կամ կօգտվեն word-ում առկա formula պատուհանի գործիքաշարից:Արդյունքում՝
Սովորողները կվերանայեն խնդիրները, կփորձեն լրացնել բաց թողումները, արդյուքնում կրթահամալիրի գրադարանը կհամալրվի նոր էլ.գիրք փաթեթներով:
- Խնդիրների ժողովածու-երկրորդ մակարդակ խնդիրներ 2020
- Խնդիրների ժոովածու-երրորդ մակարդակ խնդիրներ 2020
- Խնդիրների ժողովածու- չորրորդ մակարդակ խնդիրներ 2020
- Խնդրների ժողովածու-հինգերորդ մակարդակ/խնդիրներ են առաջարկում սովորողները
ժողովածուն նաև կտպագրվի, ՙՙՙՀոգատար եմ ես՚ նախագծի շրջանակում կտարածվի:- Աշխատանք 5: Հանրահաշվի և երկրաչափության ծարագրերի (8-րդ դասարան) վերամշակում, ամբողջացում, համատեղ աշխատանք գործընկերներիս հետ:/Մայիս/
- Աշխատանք 6: Մաթեմատիկա ամսագրի նոր համարների թողարկում:
Թողարկում #44.
Թողարկում #43.
- Աշխատանք 7: Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր:
Գնահատման իմ փորձը: - Աշխատանք 8. Մաթեմատիկական ֆլեշմոբ, աշխատանքների ստուգում:
- Աշխատանք 8 . Ընկերական, մաթեմատիկական խաղ ութերորդցիների միջև:
0 коммент.:
Отправить комментарий