воскресенье, 25 апреля 2021 г.

Մաթեմատիկա լաբորատորիայի աշխատանքը ապրիլ ամսին-2021

 Այս ամիս մաթեմատիկա դասավանդողների հավաքը Գևորգ Հակոբյանի հետ  կայացել է ապրիլի 5, 19, 26-ին:

Հավաքին քննարկել ենք մարտ և ապրիլ ամիսների մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները: Քննարկել ենք մայիսյան հավաքի բովանդակային ուղղությունները, միասին նայել ենք մայիսյան հավաքի մեր անելիքները, աշխատանքները: Մաթեմատիկա դասավանդողները անդրադարձել են  Մաթեմատիկա ամսագրի երրորդ համարի խնդիրներին, նայել ենք այդ համարի խնդիրների վերաբերյալ տիար Գևորգի առաջարկած լուծման տարբերակը: Անդրադարձել ենք նաև Մաթեմատիկա ամսագրի երկրորդ համարում թողարկված նյութերին, քննարկել ենք այդ համարի Քվանտ ամսագրի խնդիրների թարգմանությունները, լուծումները:

Հավաքի նյութերը, ձայնագրությունը տե՛ս այստեղ:

 

«Գագարին»  նախագծի շրջանակում Գագարին համայնքի  մաթեմատիկա դասավանդողների և դասվարների հետ ունեցել ենք հավաք, ներկայացրել եմ կրթահամալիրը, հեղինակայինը կրթահամալիրում, տեսագրությունը տե՛ս այստեղ: Ապրիլի վեցին Սյուզի Հակոբյանը և Գրետա Բակունցը կազմակերպել են մաթեմատիկական ֆլեշմոբ հատուկ «Գագարին»  նախագծում ընգրկված դպրոցների  սովորողների համար: Մասնակցել են 24 սովորող: Աշխատանքն տե՛ս Գրետա Բակունցի բլոգում:

Մայիսյան հավաքին կրտսեր դպրոցների դասավանդողները կազմակերպել են
ներդպրոցական խաղ- մրցույթներ չորրորդ դասարանի և հինգերորդ դասարանի մաթեմատիկայի ընտրությամբ խմբերի սովորողների համար: Դասավանդողները նախատեսել են նաև ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ հետևյալ ուղղություններով:

Ամբերդ-Արշակ Մարտիրոսյան
Ծաղկունք, Դդմաշեն-Թաթուլ Շահնազարյան, Լիանա Հակոբյան
Զանգեզուրի լեռներ-Զարինե Փանյան
Սյունիք՝ Գորիս-Խնձորեսկ-Տեղ-Կոռնիձոր-Թաթուլ Շահնազարյան
Քաղաքային թափառումներ-Գրետա բակունց

«Ես հոգատար եմ»  նախագծի շրջանակում  իրականացրել են «Քրիզանթեմների տունկ+մաթեմատիկա»  աշխատանքը, տե՛ս Գրետա Բակունցի բլոգում:
Կանաչ տնկիներ-Հասմիկ Իսրայելյան

Դասավանդողներն  սկսել են վերանայել  առարկայական ծրագրերը, վերջնական տեսքի կբերեն մայիսյան հավաքին:

Մաթեմատիկական ֆլեշմոբի ապրիլ ամսվա պատասխանատուներն են՝

II-մակարդակ՝ Անի Միրզոյան
III-մակարդակ՝ Սյուզի հակոբյան
IV-մակարդակ՝ Արշակ Մարտիրոսյան

Այս ամիս Մաթեմատիկա ամսագրի թողարկված համարներն են՝

Համար # 38
Համար # 39
Համար # 40 -թողարկումն այս չորեքշաբթի
Համար #41-շաբաթվա  վերջում

Դասավանդողների աշխատանքները տես ստորև.

Սմբատ Պետրոսյան- ապրիլ, մայիս
Գրետա Բակունց- ապրիիմայիս
Արշակ Մարտիրոսյան-ապրիլմայիս
Հասմիկ Իսրայելյան-ֆինանսական կրթություն/ մայիս/
Մենուա Հարությունյան-ապրիլմայիս
Լիանա Հակոբյան-ապրիլ, մայիս
Զարինե Փանյան-ապրիլ, 
Հերմինե Անտոնյան-ապրիլ, մայիս
Լուսինե Ներսեսյան
Արման Երանոսյան
Անի Միրզոյան- ապրիլ, մայիս
Ելենա Օհանյան-մայիս
Սյուզի Հակոբյան-ապրիլ, մայիս
Թաթուլ Շահնազարյան-ապրիլ, մայիս
Լյովա Սարգսյան- ապրիլ, մայիս
Արմինե Սաֆարյան- ապրիլմայիս

 

 

 


0 коммент.:

Отправить комментарий