четверг, 27 мая 2021 г.

Կարողությունների ստուգատես-2021

Սովորողներն իրենց կատարած աշխատանքներից առաձնացրել են հետևյալ թեմաները թեմաները, լուծումները:


Կարողությունների ստուգատես, ամփոփում:

Նախագիծ.Դինամիկ երկրաչափություն

Մասնակիցներ՝  8-2, 8-3, 8-4, 8-5 դասարան

ժամկետը՝ մինչև մայիսի 30

Սովորողները իրենց բլոգներում հրապարակում են հետևյալ աշխատանքը:

Վերնագիրը՝ Կարողությունների ստուգատես - Դինամիկ երկրաչափություն

Աշխատանքի նկարագրությունը:

Մեր անցած թեմաներից ընտրում եք որևէ մեկը, պատրաստում եք ուսումնական նյութ, որն ընդգրկում է՝

  •  տեսական մասը /կարող է լինել տեսանյութով կամ շարադրանքով/,
  • թեմայի վերաբերյալ թեորեմները,
  • թեմայի վերաբերյալ մի քանի խնդիր (հինգից տաս հատ, ձեր ցանկությամբ),
  • խնդիրների բացատրությունը
  • Geogebra  ծրագրով աշխատանք:
Մեր անցած թեմաներն են.

  • Բազմանկյուններ
  • Քառանկյուններ (ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի, զուգահեռագիծ)
  • Բազմանիստ (զուգահեռանիստ, ուղղանկյունանիստ, խորանարդ)
  • Շրջանագիծ


Նախագիծ  - Հանրահաշիվ

  • Մասնակիցներ՝  8-2, 8-3, 8-4, 8-5 դասարան

    ժամկետը՝ մինչև մայիսի 30

    Սովորողները իրենց բլոգներում հրապարակում են հետևյալ աշխատանքը:

    Մաթեմատիկա ամսագրից առանձնացնում են իրենց հետաքրքրող խնդիրները, աշխատանքները, հրապարակում եմ իրենց բլոգում, խնդրի լուծումը, ներկայացնում են իրենց կարծիքը:


Ադսատրյան Նանե


Հանրահաշիվ

0 коммент.:

Отправить комментарий