Պարտադիր ատեստավորում 2022թ.



Դասընթաց 1.

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում

Աշխատանքի կատարման տևողությունը՝օգոստոսի 22-26

Հանդիպում վերապատրաստողի հետ, խորհրտատվության ժամեր՝  15:00-15:30, գրադարան:




Թեմա 1․ Բլոգավարություն

  • Բլոգի գրանցում, ակտիվացում
  • Աշխատասեղանի կարգավորումներ
  • Բաժինների, էջերի բացում
  • Նյութի տեղադրում․ տեքստ, հղում, նկարաշար, նկար, տեսանյութ, ձայնանյութ

Թեմա 2 (5 ժամ)․ Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Դասարանի, խմբի ստեղծում, նոր օգտատերերի ներմուծում-հեռացում
  • Առաջադրանքների ստեղծում, հղումների տրամադրում ըստ առաջնայնության
  • Ֆայլերի ներբեռնում, գործարկումներ
  • Համօգտագործվող ֆայլերի առաջնայնությունների տրամադրում
  • Հանդիպման կազմակերպում, պլանավորում, օրացույցում ներառում

Թեմա 3 (5 ժամ)․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան 

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում

Թեմա 4 (4 ժամ)․ Թվային առաջադրանքների ստեղծումը ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով 

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Թվային առաջադրանքի ստեղծում
  • Ցուցադրության, շնորհանդեսի ստեղծում
  • Հղումների տրամադրում
  • Համօգտագործման առանձնահատկություններ
  • Թույլտվությունների տրամադրում, արգելափակում
  • Տեսանյութերի ստեղծում
  • Ձայնանյութերի ստեղծում

Թեմա 5 (2 ժամ)․ Առցանց գրատախտակի գործիքակազմը

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Առցանց գրատախտակների ուսումնասիրություն
  • Առանձնահատկություններ, գործածման հմտություններ
  • Համօգտագործման առանձնահատկություններ
  • Հղումների տրամադրում

Թեմա 6 (3 ժամ)․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Կրթական կայքերի հղումների որոնում
  • Կայքերի գործածման առանձնահատկությունների ուսումնասիրություն
  • Նյութերի, պաշարների գործածում
  • Նյութի որոնում
  • Նյութի արժեհավատության գնահատում
  • Տարբեր կայքերում, ֆորումների գրագետ գրանցումներ

Թեմա 7 (1 ժամ)․ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնի ամփոփում

Բլոգային-գործնական աշխատանք՝

  • Քննարկում
  • Ամփոփում

Օգնող հղումներ․



0 коммент.:

Отправить комментарий