Աղբյուրը Լուսինե Ներսեսյանի բլոգից
Ճամփորդության օրը՝ 08.06.2022
Մեկնում ենք՝ 07:40, Սասունցի Դավիթ կայարանից
Վերադարձի ժամը՝ 21:00, Սասունցի Դավիթ կայարան
Կազմակերպիչ ուսուցիչներ՝
Լուսինե Ներսեսյան (093 030249) և Լիանա Հակոբյան (093313616)
Մասնակից սովորողներ՝ տարատարիք ճամբարականներ
Նպատակը
Հայրենագիտական, մշակութային, ճանաչողական քայլք Գյումրիում
Խնդիրները
** Ճանաչողական այց ՀՀ մշակութային քաղաք, հայրաքաղաք Գյումրի
** Ծանոթություն քաղաքի մշակույթին ու ազգագրությանը
Նկարագիր
Նախապատրաստական աշխատանք։
1) Սովորողները դիտում են կամ վերադիտում են «Կտոր մը երկինք» և «Մեր մանկության տանգոն» ֆիլմերից գոնե մեկը, նախապես ծանոթանում 14-րդ փողոցի աստղային պատմությանը։
2) Ծանոթանում են Թումո շենքի հին ու հետո նաև վերակառուցված շենքի պատմությանը։
3) Սովորողները ծանոթանում են Գյումրու պատմությանը` կարդալով քաղաքի մասին պատմող նյութեր, դիտելով տեսանյութեր:
***Մեկնում ենք ժամը 07:40-ին՝ Սասունցի դավիթ կայարանից, գնացքով
***Վերադառնալու ենք նույն օրը 21:00-ին` Սասունցի դավիթ կայարան, գնացքով:
Երեքժամյա ճանապարհին՝
. Մաթեմատիկական հարց-վիկտորինա, Ֆլեշմոբի հրավեր,
. Տրամաբանական, զարգացնող խաղեր, քննարկումներ:
11:10` Ժամանում Գյումրի
ա. Թանգարանային այցեր՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Ավ. Իսահակյանի տուն-թանգարան,
բ. Քայլք Վարպետաց փողոցով,
գ. Քայլք «Կումայրի» արգելոցով. տեսնելու ենք գյումրեցի Սամսոնի տունը (Աճեմյան փող. 1)
դ. Աղոթք Յոթ Վերք եկեղեցում, Սբ. Ամենափրկիչ եկեղեցի
ե. Վարդանանց Հրապարակ, երկրաշարժին նվիրված հուշարձան
զ. Տեսնելու ենք հայկական ամենահին վարսավիրանոցը,
է. Գյումրու զբոսայգի, «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պարասրահ ,
ը. Բացահայտելու ենք Գյումրիում նկարահանված ֆիլմերի հայտնի անկյունները.
անցնելու ենք «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի պատշգամբի և Թորիկի տան կողքով, տեսնելու ենք սիրելի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի երկու պատշգամբը /սովորողները նախապես դիտելու են ֆիլմերը/,
ը. Բրդուջներով ընդմիջում և հանգիստ Գյումրու զբոսայգիներում,
թ. Վերադարձը կայարան Սայաթ- Նովա փողոցով։
Անհրաժեշտ պարագաներ
Հիգիենայի պարագաներ
Անձնական սնունդ և ջուր մեկ օրվա համար
Արևային ակնոցներ, գլխարկ, անձրևանոց
Հարմարավետ հագուստ և կոշիկներ, տաք վերնազգեստ
Նախահաշիվ՝
Վճարում է ծնողը ՝ 3000 դրամ, որն իր մեջ ներառում է ճանապարհածախսը` գնացքի և թանգարանների տոմսերի վճարը, ընդ որում մեկ թանգարանը աբոնեմենտային տոմսերով է:
Մասնակիցներ.
Սահակյան Էդմոն
Փիլոյան Ալիսա
Ավագյան Նատալի
Առաքելյան Մանանա
Քյուրքչյան Մարիա
0 коммент.:
Отправить комментарий