Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում կայացավ մաթեմատիկա դասավանդողների հեղինակային ծրագրի բաց քննարկումը, որին ներկա էին կրթահամալիրի տարատարիք սովորողներ, ծնողներ, դասավանդողներ և մաթեմատիկայով հետաքրքրվող այլ ցանկացողներ:
Դասավանդողները ներկայացրեցին այն ութ առանցքային բաղադրիչները, որոնցով մեր կրթահամալիրի դպրոցներում հեղինակային կրթական ծրագրով իրականացվում է մաթեմատիկայի ուսուցումը:
Մաթեմատիկա դասավանդողները 2021-2022թթ. ուստարվա սկզբին՝ վերանայելով իրենց առարկայական ծրագրերը, հավաքի համար առանձնացրել էին հետևյալ բաղադրիչները, տե՛ս այստեղ:
Այնուհետև ներկայացան կրթահամալիրի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերը՝ կրտսեր և միջին դպրոցի սովորողները, ղեկավարները, համակարգողներ՝ Գրետա Բակունց, Մենուա Հարությունյան:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մաթեմատիկա առարկայի ուսուցումը կազմակերպվում է հաշվի առնելով սովորողի անհատական պատվերը, հավաքին ներկայացան նաև հեռավար ուսուցում ընտրած սովորողները, տե՛ս այստեղ, մանրամասն կարդա Լուսինե Ներսեսյանի էջում: Մաթեմատիկա սովորելու, մաթեմատիկայով ապրելու համար պետք չեն բանաձևեր, հավաքին ներկայացան Հասմիկ Իսրայելյանը և միջին դպրոցի տարատարիք սովորողները:
Կրթությունն ու ինքնակրթությունը անհատի լիարժեք զարգացման բաղակացուցիչ մասերն են, ուստի կրթահամալիրում յուրաքանչյուր դասավանդող անկախ իր դասավանդման առարկայից ինքնակրթվում է, սովորողին ևս դրդելով ինքնակրթության: Հավաքին խոսեցինք մաթեմատիկա դասավանդողի ինքնակրթության միջոցների մասին. մաթեմատիկական ֆլեշմոբեր, մաթեմատիկա դասավանդողների ամենշաբաթյա հավաքներ,մաթեմատիկա դասավանդողների ամենամսյա առաջադրանքներ, որոնք ուղղված են մասագիտական զարգացմանը:
Մասնագիտական զարգացման միջոց է նաև ամենամսյա մաթեմատիկական այն թեմաների ուսումնասիրությունը, որոնք դպրոցական ծրագրից դուրս են մնացել: Այդ աշխատանքները մաթեմատիկա դասավանդողների խմբին ուղարկում է Գևորգ Հակոբյանը, ըստ ամիսների տե՛ս ստորև.
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Մանրամասն տե՛ս Գևորգ Հակոբյանի բլոգում:
Հավաքը լուսաբանեցին.
Սարալանջ ռադիոն, լսի՛ր այստեղ:
Մաթեմատիկա դասավանդող՝ Անի Միրզոյան:
Միջին դպրոցի սովորող՝ Գագիկ Ղազարյան:
Նկարող՝ Սմբատ Պետրոսյան:
Հավաքի սահիկաշարը՝ այստեղ:
Հավաքից մի հատված դիտի՛ր նաև յութուբյան հետևյալ էջում:
0 коммент.:
Отправить комментарий