Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

пятница, 25 марта 2016 г.

Նախագծային շաբաթ, օր հինգերորդ

25.03.2016թ.
Նախագիծ  <<Զատիկ>>

Զատկական զարդարանքներ

1367580544_12_640x480Այս զարդարանքը պատրաստելու համար մեզ հարկավոր են գունավոր թելեր, ստվարաթուղթ, դեղին թուղթ, կոճակներ կամ փայլեր, սոսինձ, մկրատ:
collage dzuՍտվարաթուղթը կտրել ձվաձև, մեջտեղում անցք թողնել: Փաթաթել գունավոր թելերը, վերջում թելի ծայրն ամրացնել սոսնձով: Կոճակներով, փայլերով, ծաղկի թերթիկներով/ ձեռքի տակ եղած ցանկացած իրով, որը կարելի է օգտագործել ձևավորման մեջ/ զարդարել գունավոր թելերը: Դեղին թղթից փոքրիկ ճուտիկ կտրել և փակցնել <ձվիկին>:
Օրվա պատասխանատու` Անի Արղության

Մասնակիցներ`
Հարությունյան Հարութ
Մկրտչյան Նինա-  բ
Յակովլև Արտյոմ-  բ
Հակոբյան Միքայել-բ


четверг, 24 марта 2016 г.

Նածագծային աշխատանք, օր չորրորդ

Նախագիծ   <<Զատիկ>>

Զատկի տոնի զարդարանքներ


Սովորողները պատրաստում են զատկական ձվեր և գունավորում երկրաչափական պատկերներով: Հարկավոր է կտրել ձվաձև թղթեր, յուրաքանաչյուր ձվի համար անհրաժեշտ է վեց թուղթ: Թղթերը դնել իրար վրա և մեջտեղից ամրացնել կարիչով: Հետո ծալել թղթերը: Եթե ցանկանում եք կախել ձվիկները, ապա ծայրից թել սոսնձել:




















Աղբյուրը` tzuk.am

Սովորողները  շարունակում են  աշխատել <<Արագ բազմապատկում>>  նախագծի  շուրջ: Այսօր ծանոթացան  բազմապատկման   նոր եղանակի`ճապոնական բազմապատկում ձևին:

Ճապոնական բազմապատկում`






Օրվա պատասխանատու`  Անի Արղության

Մասնակից  սովորողներ`

Աթոյան Մարտին
Արեգ Նշանյան
Հարութ Հարությունյան
Հակոբյան Միքայել
Մանուչարյան Վահան  -ճամփորդություն
Հարությունյան Լիա--աշխատանքը չի տեղադրել
Մեղրյան Ալեքսանդր -աշխատանքը չի տեղադրել
Յակովլև Արտյոմ-բ 
Սարգսյան Էդգար -բ
Մկրտչյան Նինա -բ


вторник, 22 марта 2016 г.

Նախագծային աշխատանք, օր երրորդ


Արագ բազմապատկում և բաժանում

      1. Արագ բազմապատկում 4-ով:
 Հնարքը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է թիվը բազմապատկել 2-ով, նորից կրկնապատկել:

 Օրինակ` 27×4=108    (27×2=54 , 54×2=108 ) :

        2.Արագ բազմապատկում 5-ով:     
                                                       
 Զույգ թվերը 5-ով բազմապատկելու համար թիվը պետք է կիսել և վերջում ավելացնել 0:

 Օրինակ`    212×5=1060   ( 212:2=106 ):

 Իսկ կենտ թվերը 5-ով բազմապատկելու համար թվից հանում ենք 1, կիսում և վերջում ավելացնում 5: 

Օրինակ`   211×5=1055    ( 211-1=210 ,  210:2=105 ):

                 3.Արագ բազմապատկում 11-ով:

 ա/ Երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը չի գերազանցում 9-ը,  11-ով բազմապատկելու     համար տասնավորների և միավորների կարգերի թվանշանների միջև բավական է գրել դրանց գումարը: Օրինակ` 52×11= 572  ( 7 = 5+2  ):
 բ/  Երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը  մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելու համար տասնավորների և միավորների կարգերի թվանշանների միջև  գրում ենք դրանց գումարի միավորը, իսկ տասնավորների կարգի թվանշանը մեծացնում ենք 1-ով: Օրինակ` 48×11= 528  (4+8 = 12 և տասնավորների կարգի 4-ը մեծացնում ենք 1-ով` 4+1=5 ): Օրինակ`74×11= 814 (7+4= 11 և 7+1= 8 ):
    Յուրացնելով երկնիշ թիվը 11-ով բազմապատկման հնարին , կարելի արդեն սովորեցնել եռանիշ թիվը 11-ով բազմապատկելու հնարը:
         գ/  Եռանիշ թիվը 11-ով բազմապատկելու համար հարյուրավորների և միավորների կարգերի թվանշանների միջև երկրորդ տեղում  գրում ենք հարյուրավորի և տասնավորի նիշերի գումարը, երրորդ տեղում` տասնավորի և միավորի նիշերի գումարը : Օրինակ`
143×11= 1(1+4)(4+3)=  1 5 7 3    ,
իսկ երբ թվանշանների գումարը  մեծ է 9-ից, ապա վարվում ենք բ/-ում  նկարագրվածի պես: Այսպես`
 239×11=2 (2+3)( 3+9)9= 2 6 2 9  ,         283×11= 3(2+8)(8+3)3= 3  1 3       
         Նման հնարքների կիրառումը դժվար է սկզբում յուրացնելը, ուստի հարկավոր է այդ ամենին ծանոթացնել դեռ ցածր դասարաններում` սկբնական շրջանում կիրառելով պարզագույն օրինակներ, ապա աստիճանաբար բարդացնել աոաջադրանքները:

        4.Արագ բաժանում 5-ի վրա:

Բազմանիշ թվերը 5-ի վրա բաժանելու համար հարկավոր է թիվը բազմապատկել 2-ով և ստորակետը տեղաշարժել մեկ միավոր ձախ: Օրինակ` 195:5 =39   (195×2=390, վերջին զրոն անտեսել):

      5.Արագ բաժանում 11-ի վրա :

  ա/ Գոյություն ունի 11-ի վրա բաժանելիության հատկանիշ, որը հարմար է «կարճ» թվերի համար: Թիվը աջից ձախ բաժանում ենք խմբերի` յուրաքանչյուրում երկուական թվանշան և այդ խմբերը գումարում ենք: Եթե ստացված գումարն առանց մնացորդի բաժանվում է 11-ի վրա, ապա թիվը ևս առանց մնացորդի բաժանվում է 11-ի : 
Օրինակ` 528 թիվը:
5  28          5+28=33
Քանի որ 33-ը առանց մնացորդի բաժանվում է 11-ի վրա, ապա 528-ը ևս առանց մնացորդի բաժանվում է 11-ի վրա և 528:11=48:

Օրինակ`6127 թիվը:       61 27          61+27= 88  / 88:11= 8 /, ապա 6127:11=557:
Օրինակ`116127 թիվը:   11 61 27      11+61+27 = 99  / 99:11= 9/, ապա 116127:11=10557:
    բ/ Թիվն առանց մնացորդի բաժանվում է 11-ի վրա, եթե թվի գրության կենտ տեղերում գրված բոլոր թվանշանների գումարից հանելով զույգ տեղերում գրված բոլոր թվանշանների գումարը ստացվում է 0 կամ 11-ի բազմապատիկ թիվ (դրական կամ բացասական ): Օրինակ`87635064  թիվը:
    Կենտ տեղերում գրված բոլոր թվանշանների գումարը` 8+6+5+6=25 , զույգ տեղերում գրված բոլոր թվանշանների գումարը`7+3+0+4 = 14 և 25-14 = 11 , իսկ ստացված թիվը բաժանվում է 11-ի վրա, նշանակում է 87635064 թիվը առանց մնացորդի բաժանվում է 11-ի վրա: 87635064:11=7966824:

    Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում խիստ կարևոր է ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառության անհրաժեշտությունը :
   Կրճատ բազմապատկման բանաձևերի իմացությունը հնարավորություն է տալիս սովորեցնել երկնիշ, ապա եռանիշ և այլն թվերը մտքում արագ քառակուսի բարձրացնելու հնարը: Այս բանաձևերը, ընդհանուր առմամբ,  կիրառվում են հաշվարկների պարզեցման համար: Ուսուցիչը,  ամբողջացնելով աշակերտների գիտելիքները կրճատ բազմապատկման բանաձևերի վերաբերյալ, կարևորում է դրանց կիրառությունները` ընդգծելով բանաձևերի դերը հաշվարկներ կատարելու մեջ:  Այսպես `

              
     7.
 5-ով վերջացող  երկնիշ թիվը ինչպես բազմապատկել իրենով
5-ով վերջացող երկնիշ թիվը իրենով բազմապատկելու  համար պետք է տասնյակների կարգի թվանշանը բազմապատկել իր հաջորդ ամբողջ թվով և արտադրյալի կողքին գրել 5x5:
 Օրինակ`  65 x65 =  42 25 (42 = 6×7) ,   85x85= 72 25 (72 = 8×9) :


понедельник, 21 марта 2016 г.

Նախագծային շաբաթ-օր առաջին

 Նախագիծ 1.


Հնդկական բազմապատկում:

Հին Հնդկաստանում բազմանիշ թվերը բազմապատկում էին   ոչ այնպես,  ինչպես մենք կատարում ենք  այժմ:
Բերենք օրինակ`
224x13 արտադրյալը հաշվելու համար գծում են 3x2 աղյուսակ, հորիզոնական մասում , ձախից աջ, գրում ենք առաջին թվի թվանշանները, իսկ ուղղահայաց` երկրորդ թվի թվանշաննեը, վերևից ներքև: Այնուհետև արտադրիչների թվանշանները զույգ առ զույգ բազմապատկում ենք  միմյանցով, արդյունքը գրում վանդակներում այնպես, որ միավորը լինի վերևի անկյունում, իսկ տասնավորը ներքևի անկյունում: Դրանից  հետո  գումարում ենք ստացած արդյուկնքները ակյնունագծի ուղղությամբ`սկսկելով վերին աջ անկյան վանդակից:

Օր.224×13=6944
uuuuuuuuuuuuuuuu

Օրվա պատասխանատու` Անի Արղության:

Մասկանից սովորողներ`
Արեգ Նշանյան
Մարտին Աթոյան
Էլեն Կարապետյան
Բարխուդարյան Գարիկ
Հարություն Հարությունյան



воскресенье, 20 марта 2016 г.

Նախագծային աշխատանք - մարտի 21-26



Օր առաջին:
09.00-09:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
09.20-11.00-5-րդ  դասարանցիներ, նախապատրաստվում են ռազմամարզական խաղերին:
09.20-10.00-4-րդ  դասարանցիներ
                    Նախագիծ 1:  «Զատիկ» նախագիծ
                     Նախապատրասատական աշխատանք-բացիկների պատրաստում, զատկական ձվերի գունավորում,  ածիկացան: Նախագծի ավարտ-26.03.2016
10.00-11.00- 4-րդ  դասարանցիներ
                    Նախագիծ 2.   «Մեր բակը պարտեզ» նախագիծ                 
                 4-րդ դասարանցիները մաքրում են դպորցի հարակից բակը աղբից,                                       փխրեցնում ենք հողը, բակային խաղեր:  Նախագծի ավարտ-26.03.2016

11.00-12:35 -  4-5-րդ դասարանցիներ:
                    Նախագիծ 3.   «Հին հնդկական բազմապատկում»  նախագիծ
                  Նախագծի արդյունքում սովորողները ծանոթանում են հին Հնդկաստանում                       բազմանիշ թվերի բազմապատկման նոր ձևին, կազմում օրինակներ և                                 լուծում: Նախագծի ավարտ-22.03.2016թ.
                  Նախագիծ 4.   «Նոբելյան մրցանակակիրների խոսքը և դասախոսությունները»       
              Համացանցից գտնել տեղեկություններ Նոբելյան մրցանակակիրների մասին:                             Երկարաժամկետ նախագիծ
                Նախագիծ 5.   « Գլուխկոտրուկների պատրաստում» : Նախագծի ավարտ-26.03.2016

12:55- 14:30 4-5-րդ դասարաններ, ընտրությամբ գործունեություն 


           
4-րդ դասարան

Հարություն
Էլեն
Վահան
Ալեքս
Արտյոմ


5-րդ դասարան

Լիա
Արեգ
Էդգար
Միքայել
Անի
Գարիկ
Մարտին