Սիրելի՛ մասնակից, «Կենգուրու»-2020 մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-14:15 օնլայն ձևաչափով: Մրցույթին մասնակցելու համար նախապես պետք է գրանցվել այս հղումով:
Միջին դպրոցի սովորող Անահիտ Վերմիշյանը ներկայացնում է գրանցման քայլերի հերթականությունը, տե՛ս տեսանյութը:
Միջին դպրոցի տարատարիք սովորողներն այս անգամ ուղևորվեցին Ամբերդ` Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը: Դեպի վեր խոյացող ամրոցն առաջին հայացքից անմատչելի էր թվում, բայց կրթահամալիրի սովորողները, դասավանդողները տարիների ընթացքում դարձել են իսկական ճամփորդներ, արշավականներ արգելքներն անխոչընդոտ հաղթահարելուց հետո, մենք վայելեցինք գեղեցիկ բնությունը, Արագածի լանջերը: Եղանք նաև Ամբերդ եկեղեցում, որի կառուցումն ավարտվել է 11-րդ դարում: Սովորողների հետ այցելեցինք Բյուրականի աստղադիտարան, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, և իհարկե, սովորողների ամենասպասված վայրը աստղադիտարանն էր, որտեղ նրանք ծանոթացան աստղադիտակի կառուցվածքին, տեսակներին: Ճիշտ է, նրանք չկարողացան նայել դիտակով, բայց այնուամենայնիվ, շատ տպավորված, աստղերի մասին երազելով՝ հասանք Երևան:
Մանրամասն՝ տեսանյութում
Սովորողների պատումները ճամփորդության վերաբերյալ տես ստորև՝
Միջին դպրոցի տարատարիք սովորողների խմբի հերթական բացօթյա դաս-պարապմունքը կայացավ Թումանյանի անվան զբոսայգում: Այգու շրջակա միջավայրը մարքելուց հետո, տեղավորվեցինք բացօթյա տաղավարում: Կատարեցինք բանավոր հաշվարկ, սովորեցինք, թե ինչպես կարելի է արագ հաշվել միևնույն երկու երկնիշ թվերի արտադրյալը, որոնք վերջանում են հինգ թվանշանով: Այնուհետև սովորողները բաժանվեցին երկու խմբի, միասին մաթեմատիկական խաղ- մրցույթ կազմակերպեցինք և մի քանի պարզ հաշվարկներ կատարեցինք: Հետո անցանք ռուսերենի դասին: Անի Ավետիսայնը ներկայացրեց իր նախագիծը «Իմ Հայաստան» վերնագրով: Սովորողները նշեցին Հայաստանի ամենահայտնի և իրենց համար ամենասիրելի, նշանավոր վայրերը և ներկայացրին հիմնավորումը: Խոսեցինք նաև Ամբերդ ամրոցից, որը նախատեսել ենք այցելել եկող ուսումնական շաբաթվա ընթացքում:
Տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին
Աստղադիտակների գործունեությունը
Ծանոթացում մեծ գիտնականի ապրած, աշխատած տարիներիին ծավալած գործունեության միջավայրին
Պատմական ակնարկ և տեղեկություններ Ամբերդի մասին
ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը, որպես միջազգային գիտական կենտրոններից մեկը
Հայրենաճանաչություն — Հայաստանի կարևորագույն ռազմապաշտպանական անառիկ հենակետերից մեկը՝ Ամբերդի ամրոց-համալիր;
Կիրառական և գործնական — Երկրային, երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը և ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;
Այցելություն 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան:
Ճամփորդության երթուղին՝
Երևան՝ կրթահամալիրի Մայր դպրոցի բակ — Ամբերդ, Բյուրականի աստղադիտարան-Աշտարակ-Երևան՝ կրթահամալիրի մայր դպրոցի բակ:
Քարտեզ՝
Օրակարգը՝
11:00-Այցելություն Աստղադիտարան, թանգարան
14:00-Ամբերդ ամրոց
Պատմական ակնարկ: Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն կենտրոններից մեկն է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:
Անհրաժեշտ պարագաներ՝
Ճամփորդական ուսապարկ
հարմարավետ հագուստ, կոշիկ
լուսանկարչական սարքեր
պաշտպանիչ դիմակ
ախտահանիչ միջոցներ
անհատական բրդուճներ, ջուր
Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.
Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):
Նախահաշիվ՝Տրանսպորտ - Ford transit, 10 SO 908 Արամ Հարությունյան 09574 76 50 Տրանսպորտ — անձը՝ 2500դրամ (իր մեջ ներառում է նաև աստղադիտարանի մուտքի տոմսը) Վճարող՝ ծնող:
Արդյունքում՝ սովորողները կստանան նոր գիտելիքներ աստղագիտությունից, կծանոթանան տարբեր աստղադիտակների գործունեությանը, տեսանյութեր, անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվեն բլոգներում, կայքում, ենթակայքում:
Արտակարգ սեպտեմբերի մեկը դիմավորեցինք մի խումբ սովորողների հետ, Միջին դպրոցի փառատոնյան պուրակում: Հանդիպումը ջերմ էր, շատ սպասված բոլորիս կողմից: Սովորողները միմյանց ներկայացրին իրենց ամառային աշխատանքները, ճամփորդությունները, իրականացրած նախագծերը: Այնուհետև սահուն կերպով անցանք Մաթեմատիկական ամսագրի թողարկումներին: Սովորողները ընտրեցին ամսագրից մի քանի բակային խաղեր, գլուխկոտրուկներ և միասին խաղացինք, քննարկեցինք:
Խնդիր: Վեց հավասար փայտիկներով կառուցել չորս միանման եռանկյուններ:
Բակային խաղ: Սեղանին դրված են 25 փայտիկներ (չորացած ծառի ճյուղեր):Երկու խաղացողներ հերթականությամբ կույտից վերցնում են մեկ, երկու, երեք կամ չորս փայտ, հաղթող է համարվում այն մասնակիցը ով վերցնում է կույտի վերջին փայտիկը: Մանրամասն աշխատանքը տես տեսանյութում, ֆոտոշարում, սովորողի բլոգում: