Մի քանի օր է կրթահամալիրի դասավանդողները, մեծ ու փոքր սովորողները զբաղված են արքայանարնջի կեղևահանման և չորացման գործով: Կրթահամալիրը գնել է 1 տ 450 կգ արքայանարինջ, որից 200 կգ-ը տրամադրել է Միջին դպրոցին:
Այսօր մի խումբ սովորողների հետ չափչփեցինք, կշռեցինք արքայանարինջները: Ընտրեցինք միջին չափի արաքայանարինջներ, որոնց կշիռը մեկ հատը տատանվում էր 350-400 գրամ, այսինքն 200 կգ-ը ստացվում է մոտ 500 հատ արքայանարինջ, տես հաշվարկը՝
200x1000=200000 գ
200.000:400=500 հատ միջին չափի արքայանարինջ:
5կգ մաքրելուց հետո, սովորողները նորից կշռեցին մաքրած արքայանարինջները, տեսանք որ կեղևից կես կգ կուրուստ ունեցանք: Մինչ մենք կշռում, վերհիշում էինք զանգվածի չափման միավորները, երեխաները տասական արաքայանարինջ ամրացնելով մեկ պարանին` կեռիկների օգնությամբ, կախեցին արևոտ ջերմոցում:
500:10=50 շարան արքայանարինջ ստացվեց;
Սպասում ենք չորանալուն...
Մանրամասն տե՛ս ֆիլմում...
Комментариев нет:
Отправить комментарий