Տոները մոտենում են, և կրթահամալիրը օրեցօր վերափոխվում է: Բոլոր ճյուղերում տարվում են շինարարական և մաքրման աշխատանքներ: Միջին դպրոցի դասավանդողների միահամուռ ուժերով թարմացրինք «Անիմացիոն» սրահի համար նախատեսված կաբինետը, մաքրեցինք այն և հարթեցրինք պատերի ծեփոնները: Այդ աշխատանքներին միացան նաև 6-7-րդ դասարանների մի խումբ սովորողներ: Էլ ինչ ճամբար առանց երգուպար: Տոնական օրերին Միջին դպրոցի դասավանդողները ելույթ են ունենալու իրենց խմբային երգուպարի համարով, ելույթի պատրաստման համար մեզ օգնում է Լուիզա Քեշիշյանը: Ինձ համար օրվա ամենասպասելի և հետաքրքիր մասը «Աղվես» պարապմունքին մասնակցելն է, որի ժամանակ դասավանդողները փոքրի նման ուրախանում են, երբ ամեն անգամ նոր անիմացիոն խաղ են ստեղծում: Ինչպես միշտ օրն ամփոփում է տիար Բլեյանը: Օրվա կարճ պատումը տե՛ս ֆիլմի տեսքով...
Комментариев нет:
Отправить комментарий