Դասավանդողի օրագրից-2020 թ.
Սիրելի կրթահամալիր, մեծ ու փոքր սովորողներ, հին ու նոր դասավանդողներ, Միջին դպրոցի իմ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորը, առողջ
և
բարեբեր
տարի լինի, թող
ձեր
ընտանիքներում
տիրի
սեր, ջերմություն
և
խաղաղություն:
Ինձ
համար
այս Նոր տարվա տարեմուտը տարբերվում էր նախորդ բոլոր տարիներից:
Տարին սկսել եմ ուխտագնացությամբ,
Քրիստոսի
հետքերով
դեպի
Երուսաղեմ: Ամանորը ընտանեկան տոն է, բայց
ես
այն դիմավորեցի մոտ 120 անծանոթ
մարդկանց
հետ ու չզգացի օտարություն, քանի որ Երուսաղեմ քաղաքը մեզ բոլորիս հավաքել
էր
մեկ
նպատակով՝
ուխտագնացություն
Քրիստոսի
հետքերով:
Անասելի զգացողություն է լինել Բեթղեհեմ քաղաքում (Հացի երկիր), շրջել Սուրբ քաղաքում, որտեղ
ամեն ինչ սպիտակ է, ամեն տուն, շենք կառուցված է սպիտակ քարից, տեսնել
Սուրբ Աստվածածին տաճարը, որը կառուցվել է Սուրբ Աստվածածին Մարիամի
գերեզմանի վրա: Լինել Հարության տաճարում, որն արտաքինից այդքան
պարզ և հասարակ է, բայց այնքան ուժ, հրաշք ունի իր մեջ՝
պահպանվել է դարեր, հազարամյակներ շարունակ, եկել հասել է մեզ:
Սուրբ Հարություն տաճարում, տեսնելով մարդկանց շարասյունը,
ովքեր հուզված և սրտատրոփ սպասում են, թե երբ են մտնելու
Հարության վայրը և հանկարծ լսվում է մի ձայն՝ հայերին թույլատրել անհերթ: Քարանալ կարելի է...
Այսքանով մենք չսահմանափակվեցինք: Եղանք նաև Հորդանան գետում, որտեղ Սուրբ Հովհաննեսը մկրտել է Հիսուս Քրիստոսին: Այստեղ մարդիկ սպիտակ հագած, աղոթք ասելով մտան գետը, ընդորում մտնողը երեք անգամ պետք է խաչակնքվեր՝ ամբողջությամբ մխրճվելով ջրի մեջ: Ուխտագնացությունը շարունակվում է...

0 коммент.:
Отправить комментарий