Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի համագործակցության շրջանակներում «Զանգվի տուտից տուտը» նախագծով` մայիսի 9-ին մի խումբ տարատարիք սովորողների և դասվար Կարինե Խառատյանի հետ ուղևորվեցինք Մարգարա գյուղ: Թվով սա մեր երրորդ ճամփորդությունն էր դեպի գյուղ, ամեն անգամ անցնելով նույն ճանապարհով, այս անգամ կարծես ավելի կարճ ու գեղեցիկ թվաց ճանապարհը, օգտվելով առիթից, որ սահմանված ժամանակից շուտ ենք հասել դպրոց, քննարկեցինք սովորողների հետ նրանց մոտ առաջացած ՏՀՏ հարցերը: Այնուհետև զինղեկի հրամանով բոլորս շարք կազմեցինք և գնացինք զորամաս: Մարգարա գյուղի սովորողները իրենց դասավանդողների հետ մեծ միջոցառում էին կազմակերպել Մեծ հաղթանակի հետ կապված: Միասին երգեցինք, պարեցինք, համով ընդմիջեցինք, ինչպես սովորողներն էին պնդում, զորամասի ուտելիքները պատրաստված են տնավարի: Անցանք տարածքի ուսումնասիրմանը: Տեսանք սահմանապահ շներին, նրանց վարժեցման վայրը, հատուկ շների համար նախատեսված խոհանոցը, քայլ առ քայլլ մոտենենում էինք սահմանին, մարմնովս վախ անցավ, հատկապես այն պահին, երբ միանում էր ձայնանշանը, բայց ամեն ինչ միանգամից փոխվեց, երբ տեսանք Արաքս գետը, Մարգարա կամուրջը, երկար նայեցինք, վայելեցինք տեսարանը, շատ ափսոսացինք, որ թույլ չտվեցին նկարել, տեսարանը հավերժացնելով մեր աչքերում, չկշտանալով Արաքսից` վերադարձանք զորամաս:
Սովորողները ծանոթացան զենքի տեսակներին, կառուցվածքին: Շոշափեցին, ուսումնասիրեցին, տվեցին իրենց անվերջանալի հարցերը զենքի հետ կապված, ոգևորված, տպավորություններով լի վերադարձանք Երևան: Մեր խմբի կողմից խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել դպրոցի տնօրեն` տիկին Արուսյակին, ընկեր Սաթենիկին, այդ օր անմոռանալի դարձնելու համար: Մեր հաջորդ հանդիպումը կլինի կրթահամալիրում մայիսի 12-ին: Անհամբեր սպասում ենք ձեզ...
Օրվա մասին պատմում են սովորողները`
Շուշան Փաշինյան
Մառա Մկրտչյան
Հարություն Հարությունյան
Թադևոսյան Սամվել
որ շները ունեն ունենց առանձին խոհանոց, բայց ամենաուրախալին ամսի

0 коммент.:
Отправить комментарий