https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

четверг, 27 апреля 2017 г.

26.04.2017թ.Հաշվարկներ Զանգվի ափին

Ապրիլի 26-ին,   Հրազդան-Զանգու  նախագծի շրջանակներում մի խումբ  4-5-րդ դասարանցիների, դասավանդողների հետ ուղևորվեցինք   Հրազդանդանի կիրճ: Բոլորին հետաքրքրում էր այգի տանող երկար ու ձիգ երկու թունելները:
Երբ մտանք  թունել,  ֆիքսեցինք ժամանակը, յուրաքանչյուր սովորող փորձեց մինչև թունելի վերջ հաշվել իր  կատարած քայլերի քանկը: Սովորողները փորձեցին նախապես գուշակել քայլերի թիվը, բայց ոչ ոք չէր էլ  պատկերացնում,  թե որ որքան երկար է թունելը: Ամենահամբերատար սովորողը` Բագրատը (4-3 դասարան)  ութ րոպե հաշվեց իր քայլերի թիվը, ստացավ 720 քայլ, չափեցինք մեկ քայլի երկարությունը `40 սմ, ստացանք թունելի երկարությունը:
40x720=28800սմ=288մ
Բոլոր հաշվարկները կատարել ենք մոտավոր:
Համեմատեցինք  այն  այլ սովորողների քայլերի թվի հետ, պարզեցինք,որ  ովքեր բարձրահասակ էին Բագրատից` օրինակ` Արշակը, ավելի քիչ քայլ էր արել, Բագրատից ցածրահասակները:
Զանգվի ափին կանգնած, հետևելով գետի հոսանքին, մի պահ երևակայեցինք, որ ունենք նավակ և  նավարկում ենք գետի հոսանքով, Նատալին (4-3 դասարան),որ շատ է սիրում ճանապարհի վերաբերյալ խնդիրներ լուծել, միանգամից գլխի ընկԱվ, որ հոսանքի ուղղությամբ նավակի արագությունը կմեծանա, իսկ հակառակ ուղղությամբ` կփոքրանա:
Կային երեխաներ, որ բնության գրկում` ընկեր Մարինեի հետ, փոքրիկ պատմություններ, բանաստեղծություններ էին հորինում Զանգվի մասին:
Ստեղծագործելով, հաշվելով, պատմելով վերադարձանք դպրոց :
Նախագիծը շարունակվում է...










Комментариев нет:

Отправить комментарий