https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

суббота, 29 апреля 2017 г.

Գործուղում Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց

Ապրիլի 28. 2017թ.

Ապրիլի  28-ին, ես , իմ  գործընկերները  և մի խումբ սովորողներ ուղևորվեցինք Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց: Այս անգամ  մեզ միացել էին նաև   ավագ դպրոցի սովորողները: 
 Ճանապարհին կանգ առանք Սև ջուր գետի մոտ, քանի որ լաբորատոր փորձի համար մեզ անհրաժեշտ էր ջրի տարբեր  նմուշներ: Տեսնելով գետը,  կրտսեր սովորողների մոտ միանգամից հարց առաջացավ,  կապված է արդյո՞ք այս   գետը  Հրազդան գետի հետ: Այս ճանապարհորդությունը իսկապես դարձավ ճանաչողական, քանի որ նախապես գծված քարտեզում, մենք այս գետը  չէինք էլ  նկատել: 


 Վերցնելով գետից  ջուրը, մեր ճանապարհը   շարունակեցինք:  
Այս անգամ մեր հանդիպում Մարգար գյուղի դպրոցի սովորողների հետ այլ էր,  ավելի հարազատ ու ջերմ էր:Անընդհատ լինելով նամակագրական կապի մեջ, տեսնելով նրանց, մի պահ կարծեցի, թե  իմ սովորողներն են:
Մարիամը և Անուշը հարցազրույց վերցրին այնտեղի բնակիչներից, իսկ այդ ընթացքում մենք հեռվից նայում էինք Արաքս գետին  ու երազում լինել ափին հնարավորինս մոտ:
Մի քիչ էլ  ջուր այնտեղի  ջրհորից վերցրինք  և մտանք դպրոց:
Շատ ուրախացանք, երբ տեսանք դպրոցում մեր կրթահամալիրի անունը գրված և փակցված  պահարանին, որտեղ տեղադրված էր մեր նախորդ այցի ժամանակ նվիրած լաբորատոր նյութերն ու  սրվակները : 

Այս ամենը տիկին Վեներան տեսնելով`  էլ ավելի ոգևորված ներկայացրեց ջրի ֆիզիկաքիմիական հատկությունները: Շատ տպավորիչ էր բոլորիս համար, որ տնային պայմաններում կարելի ստուգել ջրի աղտոտվածությունը, թթվայնությունը:
 Հայտորոշիչ նյութերով ուսումնասիրեցինք մեր մոտ եղած ջրի բոլոր նմուշները: Պարզեցինք, որ Սև ջուր գետի ջուրը չափազանց աղտոտված է, իսկ այնտեղի ջրոհորինը`   օգտակար չէ խմելու համար: Տիկին Վեներան, այս անգամ նույնպես  դպրոցին հանձնեց  մի քանի անհրաժեշտ նյութեր հետագա փորձերի համար: Ջրի ֆիզիկաքիմիական հատկությունները շարունակելու ենք ուսումնասիրել կրթահամալիրում Մարգարա դպրոցի սովորողների հետ`  նմուշ վերցնելով Զանգվի ջուրը: Փորձերից հետո, մի փոքր ընդմիջեցինք և անցանք մեր հաջորդ կետին` բլոգուսոցմանը:
 Այս անգամ մեզ օգնեցին ավագ դպրոցի 9-րդ դասարանցիները, իսկ կրտսերները, որ վաղուց ուզում էին խաղալ ֆուտբոլ, վերջապես գնացին մրցելու / կարծում եմ, չէին մոռացել իրենց նախորդ խաղը` 7:1 պարտությունը/ :
Մարգարա դպրոցի  սովորողները ավելի հմուտ էին դարձել բլոգում աշխատելու հարցում, կարողացան  տեղում 
նյութեր թողարկել իրենց միասնական բլոգում`  օրվա ֆոտոպատում, Եվս մեկ հանդիպում վերնագրով,    իսկ  Մարինե Ամիրջանյանի հաշվետվության մեջ  կարող եք լսել Մարիամ Խաչանյանի հարցազրույցը տեղի բնակիչներից, տնօրենից և սովորողներից:  
Հասցրեցինք նաև նախապես նկարահանված փորձերը մոնտաժել Wondershare Video Editor  ծրագրով: Արդյունքում ունեցանք առաջին, համատեղ տեսադասը` նկարահանումը, մոնտաժը ` Մարգարա դպրոցի սվորողների, օգնեց` Կարինե Խառատյանը:
Աշխատանքը կարող եք տեսնել այստեղ...














Комментариев нет:

Отправить комментарий