Ապրիլի 28. 2017թ.
Ապրիլի 28-ին, ես , իմ գործընկերները և մի խումբ սովորողներ ուղևորվեցինք Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց: Այս անգամ մեզ միացել էին նաև ավագ դպրոցի սովորողները:

Ճանապարհին կանգ առանք Սև ջուր գետի մոտ, քանի որ լաբորատոր փորձի համար մեզ անհրաժեշտ էր ջրի տարբեր նմուշներ: Տեսնելով գետը, կրտսեր սովորողների մոտ միանգամից հարց առաջացավ, կապված է արդյո՞ք այս գետը Հրազդան գետի հետ: Այս ճանապարհորդությունը իսկապես դարձավ ճանաչողական, քանի որ նախապես գծված քարտեզում, մենք այս գետը չէինք էլ նկատել:
Վերցնելով գետից ջուրը, մեր ճանապարհը շարունակեցինք:

Այս անգամ մեր հանդիպում Մարգար գյուղի դպրոցի սովորողների հետ այլ էր, ավելի հարազատ ու ջերմ էր:Անընդհատ լինելով նամակագրական կապի մեջ, տեսնելով նրանց, մի պահ կարծեցի, թե իմ սովորողներն են:
Մարիամը և Անուշը հարցազրույց վերցրին այնտեղի բնակիչներից, իսկ այդ ընթացքում մենք հեռվից նայում էինք Արաքս գետին ու երազում լինել ափին հնարավորինս մոտ:
Մի քիչ էլ ջուր այնտեղի ջրհորից վերցրինք և մտանք դպրոց:
Շատ ուրախացանք, երբ տեսանք դպրոցում մեր կրթահամալիրի անունը գրված և փակցված պահարանին, որտեղ տեղադրված էր մեր նախորդ այցի ժամանակ նվիրած լաբորատոր նյութերն ու սրվակները :
Այս ամենը տիկին Վեներան տեսնելով` էլ ավելի ոգևորված ներկայացրեց ջրի ֆիզիկաքիմիական հատկությունները: Շատ տպավորիչ էր բոլորիս համար, որ տնային պայմաններում կարելի ստուգել ջրի աղտոտվածությունը, թթվայնությունը:
Հայտորոշիչ նյութերով ուսումնասիրեցինք մեր մոտ եղած ջրի բոլոր նմուշները: Պարզեցինք, որ Սև ջուր գետի ջուրը չափազանց աղտոտված է, իսկ այնտեղի ջրոհորինը` օգտակար չէ խմելու համար: Տիկին Վեներան, այս անգամ նույնպես դպրոցին հանձնեց մի քանի անհրաժեշտ նյութեր հետագա փորձերի համար: Ջրի ֆիզիկաքիմիական հատկությունները շարունակելու ենք ուսումնասիրել կրթահամալիրում Մարգարա դպրոցի սովորողների հետ` նմուշ վերցնելով Զանգվի ջուրը: Փորձերից հետո, մի փոքր ընդմիջեցինք և անցանք մեր հաջորդ կետին` բլոգուսոցմանը:
Այս անգամ մեզ օգնեցին ավագ դպրոցի 9-րդ դասարանցիները, իսկ կրտսերները, որ վաղուց ուզում էին խաղալ ֆուտբոլ, վերջապես գնացին մրցելու / կարծում եմ, չէին մոռացել իրենց նախորդ խաղը` 7:1 պարտությունը/ :
Մարգարա դպրոցի սովորողները ավելի հմուտ էին դարձել բլոգում աշխատելու հարցում, կարողացան տեղում
նյութեր թողարկել իրենց միասնական բլոգում` օրվա ֆոտոպատում, Եվս մեկ հանդիպում վերնագրով, իսկ Մարինե Ամիրջանյանի հաշվետվության մեջ կարող եք լսել Մարիամ Խաչանյանի հարցազրույցը տեղի բնակիչներից, տնօրենից և սովորողներից:
Հասցրեցինք նաև նախապես նկարահանված փորձերը մոնտաժել Wondershare Video Editor ծրագրով: Արդյունքում ունեցանք առաջին, համատեղ տեսադասը` նկարահանումը, մոնտաժը ` Մարգարա դպրոցի սվորողների, օգնեց` Կարինե Խառատյանը:
Աշխատանքը կարող եք տեսնել այստեղ...

0 коммент.:
Отправить комментарий