Մաթեմատիկական ֆլեշմոբի մեկնարկից հետո սկսվեց «Մաթեմատիկական խաղ- մրցույթ» նախագիծը, որին մասնակցում են մաթեմատիկական ֆլեշմոբի ժամանակ առավել բարձր միավոր հավաքած սովորողները:
Նախագծի առաջին փուլը կայացավ Արևելյան դպրոցում, որտեղ մրցում էին կրթահամալիրի 4-5 րդ դասարանցիները` լուծելով նախապես ընտրված 10 ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրներ: Այնուհետև, սովորողների խնդրանքով, փոխեցինք նախագծի կանոնները և բոլոր մաթեմատիկական մրցույթներն անցկացնում ենք բանավոր, յուրաքանչյուր անգամ ընտրելով կրթահամալիրի որևէ դպրոց - պարտեզ:
Կրթահամալիրում աշխատող մաթեմատիկայի դասավանդող` Գևորգյան Գևորգի նախաձեռնությամբ, առաջարկ եղավ թիվ 174 հիմական դպրոցում անցկացնել հերթական «Մաթեմատիկական խաղ- մրցույթ»-ը: Կրթահամալիրից մասնակցեց լավագույն 11 հինգերորդ դասարնցի: Մրցույթի բոլոր փուլերում մեր սովորողները ցուցաբերեցին բարձր ցուցանիշ, հաշվում և տրամաբանում էին միասնական:
Ընկերանալով համար 174 դպրոցի սովորողների` իրենց մրցակիցների հետ, նրանք պատմեցին կրթահամալիրում անցկացվող ֆլեշմոբերի մասին:
Ջերմ-ջերմ բարևներ բերեցին այժմ այնտեղ աշխատող` Խաչատրյան Արմինեից:
Համատեղ «Մաթեմատիկական խաղ- մրցույթ» նախագիծը շարունակվում է, ակնկալում ենք հանդիպումներ նաև այլ դպրոցի սովորողների հետ:
Նկարները` Գևորգ Գրիգորյանի

0 коммент.:
Отправить комментарий