Հրազդան-Զանգու
Համատեղ նախագիծ-Մարինե Ամիրջանյան, Իվետա Ջանազյան, Լիանա հակոբյան
Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Նախագծի նպատակը՝ առաջին հերթին հայրենաճանաչողությունը, հայրենիքի հանդեպ սերը ծնվում է հենց հայրենիքը ճանաչելուց: Իսկ հայրենիքը մեր սարերն ու ձորերն են, մեր գետերն ու լճերն են, մենք ենք ու մեր շրջապատը… Ահա թե ինչու է այդքան կարևոր ու կարևորվում հայրենագիտական ճամփորդությունները կրթահամալիրում: Դասագրքեր ու քարտեզներ սերտելով հայրենիքը քոնը չի դառնա, պետք է ճամփորդել, շոշափել, տեսնել, զգալ ու բացահայտել: Ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:
Այնուամենայնիվ շատ կարևոր է, որ ճամփորդությունից առաջ կարդալ, տեղեկանալ այն վայրերի մասին , ուր գնում ես: Իսկ մնացած բացահայտումներն արդեն տեղում:
Ճամփորդությունից հետո արդեն համեմատել տեղանքի մասին եղած տեղեկությունները ստացած, դիտարկած տեղեկությունների հետ, հարստացնել համացանցը տեղանքի վերաբերյալ նոր տեղեկություններով:
- ծանոթացում Հրազդան գետի տարբեր հատվածներին, համեմատում
- տարբեր ինֆորմացիոն աղբյուրներից՝ համացանց, դասագիրք, գեղ. գրականություն, Հրազդան գետի մասին տեղեկությունների դուրսբերում, համեմատում` Հրազդան գետը համացանցում և իրականում
- էկոլոգիական մասով` մաքրման աշխատանքներ
- Զանգուն` Հրազդանում. Վանատուր, Ջրառատ, Սոլակ, Բջնի, Արզաքան գյուղերով հոսող Զանգուն
Ճամփորդությունները անհատին տալիս են այնպիսի որակներ ու հմտություններ, ինչպիսիք են՝ դժվարությունների հաղթահարում, ընկերասիրություն, կողմորոշվելու ընդունակություն, շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունք…
Անհրաժեշտ իրեր
- սպորտային հագուստ
- սնունդ, ջուր
- ֆոտոխցիկ
- արևային ակնոց, գլխարկ
- ձեռնոցներ
- ստեղծական տրամադրություն
Նախագծի ընթացքը`
- մաքրման աշխատանքներ
- գրական ընթերցումների կազմակերպում
- ֆոտո և նկարչական պլեներներ
- ստեղծագործական աշխատանք` ներշնչման աղբյուրը Զանգուն. ակրոստիքոսներ, լիմերիքներ նվիրված գետին
- Մաթեմատիկական խաղ-մրցույթներ, բանավոր հաշվարկ
Նախագծի արդյունքը
- տեսանյութեր և ռադիոնյութեր
- պատումներ
- ֆոտոշարեր
Համագործակցություն Իվետա Ջանազյանի հետ
Նախագծի պատասխանատուներ՝ Լիանա Հակոբյան, Մարինե Ամիրջանյան
Լուսանկարը՝ Իվետա Ջանազյանի
0 коммент.:
Отправить комментарий