Մաթեմատիկայի
խմբի ջոկատի անդամները՝ 6-7-րդ դասարանցիները, ուսումնական ամառային ճամբարի ընթացքում սկսեցին ուսումնասիրել
Բանգլադեշում կառուցված թեքահարթակները: Մինչ անցնելը գործնական առաջաջադանքներին,
փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ ասել է թեքահարթակ, ինչի՞ համար է այն
նախատեսված: Սովորողները համացանցից գտան տեղեկություններ թեքահարթակների
կառուցման չափորոշչի մասին: Փորձեցինք ստուգել, արդյո՞ք Բանգլադեշը իր փողոցների
վրա կառուցած թեքահարթակներով համապատասխանում է այդ պահանջներին, թե
ոչ, արդյո՞ք այդ թեքահարթակները ավելի ներառական ե դարձրել բանգլադեշը: Ուսումնասիրություններից հետո, սովորողները առաջարկություներ կատարեցին, որ բոլոր փողոցները
պետք է ունենան թեքահարթակներ, բոլոր խանութները, ուսումնական հաստատությունները,
բժշկական կենտրոնները, այդիները պետք է ունենան թեքահարթակներ, ընդ որում պահանջներին համապատասխանող:
Ընդհանուր տեղեկություն թեքահարթակների
մասին:
Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող
անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով շարունակվում են թեքահարթակների կառուցման
աշխատանքները: Երևանում հաշվառված է ավելի քան 2540 թեքահարթակ, որոնք հիմնականում կառուցված են փողոցներում, հասարակական վայրերում, վարչական շենքերի մուտքերին կից:
Երևանի քաղաքապետարանի 2019 թ. գործունեության ծրագրով ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում կկառուցվի 175 թեքահարթակ:
Комментариев нет:
Отправить комментарий