четверг, 27 июня 2019 г.

Թեքահարթակները Բանգլադեշում և նրա հարակից տարածքներում


Մաթեմատիկայի խմբի ջոկատի անդամները՝ 6-7-րդ դասարանցիները,  ուսումնական ամառային  ճամբարի ընթացքում սկսեցին  ուսումնասիրել Բանգլադեշում կառուցված թեքահարթակները: Մինչ անցնելը գործնական առաջաջադանքներին, փորձեցինք հասկանալ,  թե ի՞նչ ասել է թեքահարթակ, ինչի՞ համար է այն  նախատեսված: Սովորողները համացանցից գտան  տեղեկություններ թեքահարթակների կառուցման չափորոշչի մասին: Փորձեցինք ստուգել, արդյո՞ք Բանգլադեշը իր փողոցների վրա կառուցած թեքահարթակներով   համապատասխանում է այդ պահանջներին, թե ոչ, արդյո՞ք  այդ թեքահարթակները ավելի ներառական ե  դարձրել բանգլադեշը:  Ուսումնասիրություններից հետո, սովորողները  առաջարկություներ կատարեցին, որ բոլոր փողոցները պետք է ունենան թեքահարթակներ, բոլոր խանութները, ուսումնական հաստատությունները, բժշկական կենտրոնները, այդիները պետք է ունենան թեքահարթակներ, ընդ որում  պահանջներին համապատասխանող:
Ընդհանուր տեղեկություն թեքահարթակների մասին:
Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով  շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Երևանում հաշվառված է ավելի քան 2540 թեքահարթակ, որոնք հիմնականում կառուցված են փողոցներում, հասարակական վայրերում, վարչական շենքերի մուտքերին կից:
Երևանի քաղաքապետարանի 2019 թ. գործունեության ծրագրով ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում, բանուկ հատվածներում, հասարակական վայրերում ու հանգստի գոտիներում կկառուցվի 175 թեքահարթակ:

 

0 коммент.:

Отправить комментарий