Գնահատման նպատակները
Գնահատման հիմնական նպատակն է սովորողների գիտելիքի մակարդակի, կարողությունների և հմտությունների ստուգումը, սովորողի աճը ուսումնական գործընթացում:
Այս կիսամյակ՝ յուրաքանչյուր ամիս, Միջին դպրոցի սովորողը գնահատվել է էլ. մատյանում՝ ամփոփելով ամսվա իր աշխատանքը:
Ամսական գնահատականը դրվել է հետևյալ կետերի հիման վրա՝
- սովորողի բլոգում կատարած աշխատանքի,
- նախագծի իրականացման
- բանավոր հաշվարկի
- թեմայից դասավանդողին, սովորողներին հարցերի տրման
- ինքնաստուգման
- ֆլեշմոբի խնդիրների լուծման
- տնային առաջադրանքների կատարման
- լրացուցիչ առաջադրանքների կատարման
<<10>> առավելագույն միավոր ստանում է այն սովորողը, ով այս կետերի հետ մեկտեղ մասնակցում է մաթեմատիկական օլիմպիադաներին, մրցույթներին:
Ամիսը մեկ անգամ սովորողները գրում են թեստ, այսինքն՝ ինքնաստուգում, ընդ որում նույն դասարանի սովորողները գրում են տարբեր թեստեր՝ իրենց գիտելիքին համապատասխան: Սովորողները մի դասարանում կարող են ստանալ նույն <<9>> գնահատանիշը, բայց գիտելիքներով լինեն շատ տարբեր, ես գնահատում այդ ամսվա սովորողի աճը՝ վերը նշված կետերը հաշվի առնելով:
Կիսամյակային գնահատականը ստացվում է որպես միջին թվաբանական:
Առաջարկություններ:
- Առաջարկում եմ սովորողին գնահատել էլ. մատյանում յուրաքանչյուր նախագծի իրականացման համար և ոչ թե սպասել ամսվա վերջին: Լինում են դեպքեր, երբ աշխատանքը կիսատ է կատարել սովորողը, բայց դասավանդողը պետք է ստիպված գնահատի: Յուրաքանչյուր դասավանդող թող ինքը որոշի՝ երբ գնահատի սովորողին կիսամյակի ընթացքում:
- Սովորողի ցանկությամբ ապահովել գնահատանիշի գաղտնիությունը էլ. մատյանում:
- Սովորողին գնահատել ստուգված կամ չստուգված տարբերակով:
0 коммент.:
Отправить комментарий