https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

среда, 30 октября 2019 г.

Մանկավարժական ճամբար, հոկտեմբերի 30


      Հոկտեմբերի 30

Տոները մոտենում են, և կրթահամալիրը օրեցօր վերափոխվում  է:  Բոլոր ճյուղերում տարվում են շինարարական  և մաքրման աշխատանքներ:
  Միջին դպրոցի դասավանդողների      միահամուռ ուժերով  թարմացրինք  «Անիմացիոն»
սրահի  համար նախատեսված կաբինետը, մաքրեցինք այն և  հարթեցրինք  պատերի  ծեփոնները: Այդ աշխատանքներին  միացան նաև 6-7-րդ դասարանների մի խումբ սովորողներ:
  Էլ ինչ ճամբար առանց երգուպար: Տոնական օրերին Միջին դպրոցի դասավանդողները ելույթ են ունենալու իրենց խմբային երգուպարի համարով, ելույթի պատրաստման համար մեզ  օգնում է  Լուիզա Քեշիշյանը:
Ինձ համար  օրվա ամենասպասելի և հետաքրքիր մասը «Աղվես» պարապմունքին մասնակցելն է, որի ժամանակ դասավանդողները  փոքրի նման ուրախանում են, երբ ամեն անգամ նոր անիմացիոն խաղ  են ստեղծում: Ինչպես միշտ օրն ամփոփում է տիար Բլեյանը:
Օրվա կարճ պատումը տե՛ս ֆիլմի տեսքով...


среда, 23 октября 2019 г.

Ուսումնական աշուն-2019

Մասնակիցներ 7, 8-րդ դասարանցիներ:

Այն սովորողները, ովքեր բացակայել են դասերիից, լրացնում են բաց թողած պարապմունքներ:
Հանրահաշիվ 7
Երկրաչափություն 7
Հանրահաշիվ 8
 Երկրաչափություն  8

Սովորողները մասնակցում են Կրթահամալիրի երեսունամյա  տոնի նախագծին:

Սովորողները աշխատում են հեռավար:

вторник, 22 октября 2019 г.

Հոկտեմբերի 28- նոյեմբերի 1

Աշխատակարգ Հոկտեմբերի 28- նոյեմբերի 1


09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք  Մայր դպրոցներում. կրթահամալիրի տոնի պատրաստություն
09։30-ից՝ աշխատանք ըստ անհատական պլանի
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝ այլ աշխատանք ըստ անհատական պլանի
Օրակարգ, հոկտեմբերի 28, 29


09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք-Միջին դպրոցի դասավանդողների երգի ուսուցում
09:30-11:00` աշխատանք Ծեսերի լաբորատորիայում
11:00-12:30-Բլոգային աշխատանք, մատենավարություն, Կրթահամալիրի տոնի նախագծերի աշխատանքներ, նոյմբերի 4-15-ի նախագծերի ուղղությամբ աշխատանքներ, աշխատանք սովորողների հետ,
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ՙՙԱղվես՚՚ ծրագրի ուսուցում
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝ կաբինետի մաքրում

Օրակարգ, հոկտեմբերի  29

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք-Միջին դպրոցի դասավանդողների երգի ուսուցում
09:30-11:00` աշխատանք կաբինետում, ապակիների մաքրում, կաբինետի  մաքրման աշխատանքներ
11:00-12:30-Բլոգային աշխատանք, մատենավարություն, Կրթահամալիրի տոնի նախագծերի աշխատանքներ, նոյմբերի 4-15-ի նախագծերի ուղղությամբ աշխատանքներ, աշխատանք սովորողների հետ
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ ՙՙԱղվես՚՚ ծրագրի ուսուցում


14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝ կաբինետի մաքրում

понедельник, 7 октября 2019 г.

Կրթահամալիրի 30-ամյակ



Կրթահամալիրի 30-ամյակ
Նոյեմբերի 4-15.
Նախագծային ուսուցման ստուգատես, արդյունքը
Կրթահամալիրի տոհմածառ


Նախագծային աշխատանք։
Նախագծին մասնակցում են  7-րդ, 8-րդ դասարանի սովորողները։
Ժամկետը՝  Նոյեմբերի 4-15:


Նախագծի նպատակը։


Սովորողները ծանոթանում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
պատմությանը։ Տեղեկություն  են հավաքում կրթահամալիրի մասին
հարցազրույցի, համացանցի միջոցով:
Միջին դպրոցի յուրաքանչյուր սովորող (7-րդ, 8-րդ  դասարաններ) ճշտում է իր
հարազատներից, թե  ո՞վ է սովորել կամ աշխատել կրթահամալիրում, ո՞ր տարեթվին և
քանի՞ տարի: Այդ տարեթվերով, անուններով կառուցում է տոհմածառ:
Օրինակ՝
Գոհար Արղության


Նարեկ  Գրիգորյան


Սովորողները կառանձնացնեն նաև հետևյալ թվերը՝
  • Ներկայումս դպրոցը քանի՞ սովորող ունի:
  • Դպրոցի սովորողների թիվը առանձնացնել ըստ կրթահամալիրի ճյուղերի:
  • Դպրոցը  քանի՞ աշխատող ունի 2019թ.ի դրությամբ:
  • Յուրաքանչյուր աշխատող քանի՞ տարի է աշխատել դպրոցում, կորոշենք նաև
  • «Ամենասեբաստացի» դասավանդողին, ով ամենաերկարն է աշխատել կրթահամալիրում:
  • Կստուգենք վերը նշված կետերը    նախորդ տարեթվերի համար:
  • Վերջին հնգամյակում քանի՞ շրջանավարտ է ունեցել կրթահամալիրը:
  • Համամեատել  այդ թվերը:
  • Կազմել  այդ թվերի տոկոսային հարաբերությունը:
  • Ստուգում ենք դպրոցի սովորողների դինամիկան տարբեր տարեթվերի համար:
  • Աշխատում ենք point, photoshop և այլ ծրագրերով:
  • Յուրաքանչյուր աշխատանք դրվում է բլոգում, թողարկվում է ենթակայքում: