Շաբաթ-կիրակի աշխատելու համար:
1. Արամի մտապահած թիվը այն ամենափոքր բնական թիվն է, որը 4, 6, 8, 9 թվերից յուրաքանչյուրի վրա բաժանելիս ստացվում է 1 մնացորդ։ Ո՞ր թիվն է մտապահել Արամը։
2.Աննայի տատիկը 60 տարեկան է, Աննան՝ 10, իսկ նրա մայրիկը՝ 32։ Քանի՞ տարի հետո Աննայի և նրա մայրիկի տարիքների գումարը հավասար կլինի նրա տատիկի տարիքին։
3.Գտիր տարբեր թվանշաններով գրվող այն ամենափոքր հնգանիշ թիվը, որի տասհազարավորների, հարյուրավորների և միավորների կարգերում գրված թվանշանների արտադրյալը 8 է, իսկ մնացած կարգերում գրված թվանշանների գումարը՝ 6։
4.Մանեն գրքի մի էջը կարդում է 4 րոպեում։ Որքա՞ն ժամանակ է նրան հարկավոր գրքի 50 էջը կարդալու համար, եթե նա գրքի էջերը կարդում է նույն արագությամբ, յուրաքանչյուր 10 էջից հետո կատարելով 40 րոպե ընդմիջում
5. Գտեք տրված թվային հաջորդականության հաջորդ անդամը. 0,0,1,2,2,4,3,6,4,8,5, ______:
6. 8 մարդ 50 մեքենան լվանում են 60 ժամում։ Բոլորն աշխատում են հավասար արագությամբ։ 4 մարդ 100 մեքենան քանի՞ ժամում կլվանան։
7.Մեկից մինչև հազարը քանի՞ թիվ կա, որ չի բաժանվում երեքի:
8.Գտեք նկարում պատկերված <GAH-ը, եթե <LAI = 90º, <GAI = 40º և <LAH = 75º:
Комментариев нет:
Отправить комментарий